• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կորոնավիրուսի պատճառով Դենդրոպարկն ավելի է ակտիվացել

Անուշ Իգնատյան 12:00 | 24.06.2021
Անուշ Իգնատյան 12:00 | 24.06.2021

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում է գտնվում Սոճուտ դենդրոայգին՝ Ստեփանավանի դենդրոպարկը, որը կրում է հիմնադրի՝ Էդմոն Լեոնովիչի անունը։

«Լեհ բուսաբան-անտառագետը ուսանողական տարիներին Թիֆլիսից գործուղվել է Հայաստան՝ պրակտիկան այստեղ անցկացնելու։ Նրան շատ է դուր եկել Հայաստանի, Լոռվա եւ հատկապես Գյուլագարակի այն հատվածի բնությունը, որտեղ Դենդրոպարկն է, քանի որ ի սկզբանե այդ մասում բազմատեսակ բուսականություն է եղել, կլիման էլ շատ լավն է։ Լեոնովիչը հենց այստեղ էլ որոշել է անցկացնել իր պրակտիկան, իսկ հետո ողջ կյանքը նվիրել Դենդրոպարկին»,- պատմում է Գյուլագարակ համայնքի ղեկավարի խորհրդական Վրույր Այվազյանը։

Էդմոն Լեոնովիչն ընտրել է 35 հեկտար տարածք, որի մի մասն արգելոց է դարձրել, իսկ մյուս մասը՝ 15 հեկտարը, որն այժմ զբոսայգու հատվածն է, հատել է ու նոր բույսեր է տնկել, փորձարկումներ է արել։ Ներկայում այգում ավելի քան 500 բուսատեսակ կա Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Ճապոնիայից, Չինաստանից, Բելառուսից, Ռումինիայից ու շատ այլ վայրերից։ Առանձնահատուկ կարեւորություն ունի կալիֆոռնիական սեքվոյան (վիթխարածառ, հսկայածառ)։

Vruyr Ayvazyan«Հայաստանում ու տարածաշրջանում սեքվոյան տարածված չէ, այն էնդեմիկ տեսակ է Ամերիկայում, դրա համար էլ բացառիկ երեւույթ է, որ Հայաստանում սեքվոյա է աճում։ Այս ծառերը, ապրելով հարյուրավոր տարիներ, այնքան են բարձրանում, որ երբեմն երկնաքերներին էլ են գերազանցում։ Այլ հետաքրքիր տեսակներ էլ կան, օրինակ՝ բռնչի, ճապոնական սերկեւիլ, ճապոնական չմենի, սակայն սրանց մասին գիտեն կա՛մ մասնագետները, կա՛մ էլ ինձ նման մարդիկ, որոնք շատ են սիրում Դենդրոպարկը ու հաճախ են լինում այնտեղ։ Բայց սովորական այցելուները չեն ասի՝ գնանք բռնչի կամ չմենի տեսնենք,- ծիծաղում է Վրույր Այվազյանը,- իսկ սեքվոյան շատ մեծ է ու աչքի է ընկնում»։

Այգում հոսող Տորմակ գետակի վտակներից մեկի վրա կամուրջ կա, տեղացիներն այն անվանում են «երազանքի կամրջակ»։ Ասում են՝ կամուրջն անցնելուց առաջ պահված երազանքն անպայման կատարվում է։

Դենդրոպարկով առավել հետաքրքրված են հայաստանցիները, բայց երբեմն արտասահմանցի զբոսաշրջիկներ էլ են այցելում։ Կորոնավիրուսի պատճառով երկրից դուրս գալու սահմանափակումներով պայմանավորված՝ Դենդրոպարկի այցելուների թիվն աճել է մայիս-հունիսին՝ օրական մոտ 3000 հոգի։ Ժամանցային ու գիտական կենտրոն լինելուց բացի՝ Դենդրոպարկը նաեւ առողջարանային վայր է, հատկապես մայիս-հունիսին՝ պայմանավորված եղեւնիների փոշոտմամբ։ Դենդրոպարկում լինելը մարդկանց հոգեկան առողջության վրա էլ է դրական ազդեցություն թողնում։ Սեզոնային սահմանափակումներ չկան, սակայն այցելությունների ակտիվ շրջանում այգին աշխատում է մինչեւ 19:30-ը, իսկ աշնանը, ձմռանը, այսինքն՝ պասիվ շրջանում, մինչեւ 17:30-ը։

Այգում չկա ոռոգման խնդիր, քանի որ տեղանքն ինքնին խոնավ է, հոսող առվակներն ու աղբյուրներն ավելի են հեշտացնում գործը։ Եթե, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգ լիներ, դա կլիներ առավելություն, սակայն ոռոգումը՝ որպես խնդիր, առաջնային չէ։Այգու առաջնահերթ խնդիրն այժմ նստարանների պակասն է։

«Հատկապես ակտիվ շրջանում մարդիկ գալիս են զբոսայգի ու տեսնում, որ եղած մի քանի նստարաններն արդեն զբաղված են։ Սակայն 15 հեկտար տարածքում զբոսնելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ նստել հանգստանալ։ Խոտերի վրա նստելով, գուցե, վնաս հասցնեն Դենդրոպարկին։ Հույս ունենք գոնե պետական միջոցներով այս հարցը լուծել։ Այգու մուտքավճարը 300 դրամ է, եթե սա բազմապատկենք օրական 3000 այցելուների թվով, դա էլ բազմապատկենք ակտիվ օրերի թվով, կտեսնենք, որ Դենդրոպարկը բավականին գումար է մուտքագրում պետական բյուջե, գոնե սրա մի փոքր մասը վերադառնա այգի»,- ասում է Վրույր Այվազյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղական արտադրության եւս մեկ ուղղաթիռ
հաջորդը
Ժամանակի անիմաստ վատնում է համարել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն