• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Վտանգավոր վիրուսները գուցե արթնանան

Աննման Մինասյան 20:00 | 14.07.2021
Աննման Մինասյան 20:00 | 14.07.2021
Gyumri meat-packing plant

Ավագ սերնդի գյումրեցիներին «երանելի» ժամանակները հիշեցնող Լենինականի երբեմնի արտադրական հսկաներից մեկի՝ մսի կոմբինատի մասին հուշող միակ վկաները հսկայական ոսկորների կույտերն են։

Արդեն երեք տասնամյակ է, ինչ արտադրական թափոնները քայքայվում են մսի կոմբինատի տարածքում։ Վայրը բաց ու հասանելի է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների ու թռչունների համար։ Ոսկորների բլուր-շղթաները ձգվում են մոտ մեկ կիլոմետր տարածքի վրա։

Մսի կոմբինատի տարածքը վերջին երեսուն տարում ունեցել է իրար հաջորդող բազմաթիվ սեփականատերեր, նրանցից ոչ մեկին չի հաջողվել լուծել վտանգավոր թափոնների խնդիրը։ Մասնագիտական տեսանկյունից նույնպես տարածքով ու թափոններով հետաքրքրվող կառույցներ չկան։

Gyumri meat-packing plant

Խնդրին քիչ թե շատ ծանոթ մարդիկ փաստում են, որ ժամանակին տարածքը համայնքապատկան չի եղել, կառույցը համարվել է սնանկ, լուծարման հանձնաժողովը վաճառել է, համայնքը նույնիսկ տեղյակ էլ չի եղել, հետեւաբար խնդիրը փակ շղթայում է հայտնվել։

Շիրակի մարզի առողջապահության վարչությունից ասացին, որ խնդրի հասցեատերը իրենք չեն, ոսկրակույտերի պատճառով չկա վիրուս, չկան հիվանդացած մարդիկ, հետեւաբար իրենք խնդիրն իրենց տիրույթում չեն տեսնում։

Շիրակի մարզի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ իրենց մասնագետները եղել են տարածքում, դիտարկումներ են անցկացրել, հանձնարարվել է, որ խնդրին լուծում տան համայնքի եւ սեփականատիրոջ փոխհամագործակցությամբ։ Ավելի վաղ նրանց մասնագետները խնդրի լուծումը տեսնում էին ոսկորների գերեզմանոց փորելով եւ խնդիրներն ու ոսկորները միանգամից թաղելով։ Սակայն մինչ օրս թե՛ ոսկորներն են տեղում, թե՛ դրանցից բխող վտանգները։

Անասնաբուժական գիտությունների թեկնածու, բնապահպան Գեւորգ Պետրոսյանն այս հարցով հետաքրքրվող եզակի մարդկանցից է, բայց հույս չունի, թե խնդիրը կլուծվի, քանի որ տարածքը սեփական է, իրար հաջորդող սեփականատերերն էլ պատասխանատու չեն իրավիճակի համար։ Որպես խնդրի լուծում՝ բնապահպանն առաջարկում է համապատասխան մասնագետներ հրավիրել, կուտակված ոսկորները վերամշակել՝ աղալ եւ օգտագործել որպես պարարտանյութ։

Մասնագիտական տեսանկյունից հարցին մոտենալով՝ Պետրոսյանը նշում է, որ անասնագերեզմանոցները վտանգավոր տարածք են համարվում մանրէների տարածման տեսանկյունից, որոնք կարող են տարբեր հիվանդությունների առաջացման ու տարածման աղբյուր լինել։ Բացի այդ՝ ոսկորները, բաց երկնքի տակ քայքայվելով, կարող են քիմիական որոշ նյութեր անջատել, որոնք կաղտոտեն օդն ու միջավայրը։

Gyumri meat-packing plant

Կենսաբանական գիտությունների թեկնածու Անգին Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց գիտականորեն ուսումնասիրված վտանգավորության հավանականությունը, ասաց, որ կուտակված ոսկորներից առաջացող վիրուսներն ունենում են լատենտ շրջան, շատ հնարավոր է, որ դրանք քնած մնան երեսուն եւ ավելի տարիներ, սակայն բավական է մեկ խթան, եւ դրանք գլուխ կբարձրացնեն։ Կենսաբանը խիստ վատատեսական կանխատեսումներից, այնուամենայնիվ, զերծ մնաց՝ չբացառելով, որ միգուցե վիրուսները քնած մնան, տարածքում էլ ոչ մի վտանգավոր հարուցիչ չհայտնաբերվի։

Մինչ պատասխանատվության սլաքները փակ շղթայում անհասցեատեր են մնում, քաղաքի ու մասնավորապես Մսի կոմբինատ թաղամասի բնակիչներն ապավինում են լավատեսական կանխատեսումներին՝ հուսալով, որ վտանգավոր վիրուսներն այդպես էլ չեն արթնանա։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարաբերությունների նոր էջ Էմիրությունների հետ
հաջորդը
Կարգավորումը հնարավոր է միայն ԼՂ կարգավիճակի հստակեցումից հետո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն