• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաղպատի հրդեհված վանատունը կվերականգնվի

Տաթեւիկ Ճուղուրյան 21:31 | 17.07.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 21:31 | 17.07.2021
Hakhpat

Երկու տարի առաջ՝ 2019 թվականի հունիսին, Հաղպատի վանատանը հոսանքի կարճ միացումից հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով շենքի մեծ մասը, տանիքն ամբողջությամբ եւ գույքի մոտ 90 տոկոսն այրվել էին։ Շենքը վերականգնելու եւ հրդեհից չտուժած հատվածը պահպանելու նպատակով այդ ժամանակ Հաղպատի հոգեւոր առաջնորդ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը հաշվեհամար էր բացել ու դրամահավաք կազմակերպել, որին, հաղպատցիներից բացի, մասնակցել են նաեւ այլ նվիրատուներ Հայաստանից ու արտերկրից։

Մոտ 2 մլն դրամ նվիրատվության մեծ մասն, ըստ քահանայի, հանգանակել է ամերիկահայ իրավաբան Թոմաս Սամուելյանը, ապա՝ գործարար Արմեն Քեֆիլյանն ու հաղպատցիներ։ Անգամ եկեղեցու բակում առեւտուր անող կանայք են ներդրում արել։ Հավաքված գումարով կարողացել են նորոգել միայն շենքի չվնասված` երկու հարկաբաժնով մասի տանիքը, որի համար 1 մլն 200 հազար դրամ է ծախսվել։ Իսկ մնացած 700 հազար դրամն ուղղել են եկեղեցու մոտ կառուցվող զուգարանի շինարարությանը։

«Հրդեհից ամբողջ տանիքն այրվել էր։ Առաջին հարկն այրված չէր, բայց հրդեհաշիջման ժամանակ առաստաղը ջրից վնասվել էր, հետո անձրեւաջրերն էին ներս լցվում։ Հարկադրված էինք տանիքը նորոգել, որովհետեւ առաջին հարկում էինք տեղավորել  գույքի մի մասը»,- պատմում է Աշոտ Ալիխանյանը, որ մոտ 25 տարի վանատան հսկիչն ու տնտեսվարն է եղել։

Հրդեհից հետո նույն աշխատանքը նա հասարակական հիմունքներով է կատարում, որովհետեւ, ինչպես ասում է, վանատունը սեփական տան նման հոգեհարազատ է իրեն․ այստեղ ութ տարի դպրոց է հաճախել, իսկ մայրը հիսուն տարի դասավանդել է։

Հաղպատի վանատան շենքը, որը նախկինում գյուղի դպրոցն է եղել, 1936 թվականի կառույց է։ 1988-ի երկրաշարժից հետո այս շենքում ժամանակավոր տեղակայվել է գյուղի մանկապարտեզը, հետո՝ գյուղապետարանը։ Այնուհետեւ շենքը հանձնվել է եկեղեցուն։

Վանատունը հոգեւորականների կեցավայր լինելուց բացի ծառայել է նաեւ Հաղպատավանք այցելող ուխտավորներին։ Հիմա նրանք գյուղացիների տներում են տեղավորվում։ Աշոտ Ալիխանյանն ասում է՝ մշտական ուխտի եկողները ճանաչում են իրեն, նախապես զանգում են, տեղյակ պահում, ինքն էլ զբաղվում է ժամանակավոր կացարան գտնելու գործով։

Բոլոր ժամանակներում վանատունը նաեւ հոգեւոր-մշակութային կենտրոն է եղել համայնքի բնակիչների համար։ Այստեղ մշտապես ճամբարներ ու տարբեր դասընթացներ են կազմակերպվել։

Ashot Alikhanyan

Աշոտ Ալիխանյանը նշում է, որ հրդեհված շենքը վերականգնելու գործը հանձնառել էր Գուգարաց թեմի նախկին առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Կորոնավիրուսի համավարակը, սակայն, խոչընդոտել է աշխատանքները։ Հետո հոգեւոր առաջնորդն է վախճանվել։

«Սեպուհ սրբազանը մասնագետներ՝ ճարտարապետներ բերեց գյուղ, որոնք ուսումնասիրեցին շենքի պատերն ու ասացին, որ պետք է հանվեն քարերը ու նորից շարվեն, որովհետեւ դրանք կրի շաղախով են դրված ու քայքայվել են հրդեհից»,- պատմում է Աշոտը։

«Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նախատեսում էր այս տարածաշրջանում դպրանոց բացել։ Բայց հիմա քանի որ դպրանոցի սաների հավաքագրման խնդիրը կա, այդ հարցը առկախ է։ Եվ հիմա մենք փնտրում ենք բարերարների, որ կարողանանք այստեղ բացել ոչ միայն դպրանոց, այլ նաեւ Հայորդաց տուն կամ սոցիալական կենտրոն, որը ծառայություն կմատուցի այս տարածաշրջանի երեխաներին»,- ասում է Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Ըստ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանի՝ Հաղպատի եկեղեցու վանատան վերականգնման նախագիծը համարյա ավարտական փուլում է։ Վեհափառի կողմից հաստատվելուց հետո կազմվելու է նախահաշիվ, որից հետո պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ վերակառուցման համար։ Դրանից հետո միայն կորոշեն հետագա անելիքը։

Իսկ հաղպատցիներն ասում են, որ պատրաստ են աջակցելու եւ որպես աշխատուժ ներգրավվելու վանատան շենքի վերականգնման աշխատանքներում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարդասիրական ակցիա ԼՂ Մարտունու շրջանում
հաջորդը
ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն