• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մտավորականը կա՛մ բիզնես է անում, կա՛մ ճգնավոր է դառնում

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 23.07.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 23.07.2021
Meghri

Ալեն Ավետիսյանը Շվանիձորի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Արդեն երրորդ տարին է՝ այդ պաշտոնն է վարում։

Նրա ղեկավարած դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1975 թվականին։ Այդ տարիներին տարածված երկհարկանի տիպային նախագիծ է։ Նորոգումը նոր չէ, բայց թարմ է։ Նոր ձեռք բերված տեխնիկական միջոցներ ունեն։ Առաջին հարկում կա նաեւ հին՝ 1883-ին կառուցված դպրոցական շենքի, ավելի ճիշտ՝ շենքի երբեմնի պահպանված ճակատային մասի լուսանկարը։

Մինչ դպրոցում շրջելը տնօրենի հետ զրուցում էինք գյուղական դպրոցի, ընդհանրապես կրթության եւ, իհարկե, Շվանիձորի խնդիրների մասին։

Գյուղի դպրոցը այս տարի երեսունհինգ աշակերտ կունենա։ Հինգն ավարտել է, վեցը կգա առաջին դասարան։

– Կարող էինք տասը առաջին դասարանցի ունենալ,- ասում է տնօրենը,- բայց այդ տարիքի երեխա ունեցող չորս ընտանիք այս ընթացքում տեղափոխվել է Մեղրի, Ագարակ կամ Երեւան։

Տնօրենին հարցնում եմ մանկավարժական կադրերի եւ հատկապես տեղացի կադրերի մասին։

Alen Avetisyan– Նախ ասեմ, որ մենք երկկոմպլեկտ դասարաններ չունենք։ Եվ դա գյուղական դպրոցի համար ձեռքբերում է։ Կադրերի խնդիր միշտ էլ ունեցել ենք։ Եթե որեւէ գյուղական դպրոց կասի, որ կադրերի խնդիր չունի, ապա նշանակում է՝ գործում է դասաբաշխման հին համակարգ. մեկ ուսուցիչը մի քանի առարկա է պարապում, ժամերի ապահովման, սոցփաթեթի ապահովման խնդիրներ են լուծում։ Կադրերի պակաս կար, հատկապես բնագիտական առարկաներ դասավանդողների։ Բայց հիմա, երբ տրանսպորտի խնդիրը լուծված է, համայնքը ծախսերը փոխհատուցում է, մեզ մոտ դասավանդում են նաեւ Մեղրիից եւ Ագարակից մանկավարժներ։

– Ընդհանրապես,- շարունակում է Ալեն Ավետիսյանը,- ես միայն այն ժամանակ կհամարեմ, որ կադրերի խնդիր չունեմ, երբ իմ շրջանավարտները առանց կրկնուսույցի մոտ պարապելու կընդունվեն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ինքս բացառում եմ եւ չեմ պատկերացնում, թե ոնց կարող եմ ես՝ ընդամենը 35 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենս, որ հասարակագիտության դասին ասում եմ, թե կրթությունն անվճար է, հետո այդ նույն երեխային կանչեմ տուն՝ պարապելու։ Կրթության պատասխանատուները տարիներ շարունակ խոսել են, հիմա էլ խոսում են, որ այդ ինստիտուտը պիտի վերանա, բայց ոչ թե վերանում է, այլ իջնում է հիմնական դպրոց, անգամ տարրական դպրոց։ Պատճառաբանությունները շատ են, բայց, միեւնույնն է, դրանք կրկնուսույցների գոյության արդարացում չեն։

– Իսկ մտավորականի համար դժվար չէ՞ գյուղում աշխատել, կամ ցանկություն չի՞ առաջանում հեռանալու,- հարցնում եմ։

Ալենը նախ ասում է, թե մտավորականը գյուղական ուսուցչի պարագայում շատ բարձրագոչ է հնչում։ Մտավորականը նա է, որ մտավոր աշխատանքով է զբաղվում ու ամբողջ օրը դրա մեջ է։

– Գյուղական ուսուցիչը, եթե անգամ բարձր վարձատրվի, միեւնույնն է, ինքը զբաղվելու է նաեւ հողագործությամբ կամ մեղու է պահելու, կով է պահելու։ Ընդհանրապես, մտավորական խավի մասին ես էսպես եմ ասում. կա՛մ քո գործունեությունը դառնում է բիզնես, կա՛մ դու դառնում ես ճգնավոր։ Գյուղական ուսուցիչների մեծ մասը երկրորդն է, որովհետեւ, նորից ասեմ, ես չեմ պատկերացնում, որ կարող եմ իմ աշխատանքը բիզնես դարձնել։

– Վերջին պատերազմի սկզբում մեր դասապրոցեսը կանգ չառավ։ Ի տարբերություն այլ դպրոցների, որոնք սահմանին ավելի մոտիկ են, մերը համեմատաբար հեռու է, եւ մենք շարունակեցինք աշխատանքը։ Հետո, ինչպես ամբողջ հանրապետությունում, մենք էլ անցանք հեռավարի։

Meghri

Իհարկե, մեր զրույցը չէր կարող շրջանցել նաեւ գյուղի խնդիրները։ Դե, հիմնական խնդիրը ամառվա էս սեզոնին ջուրն է։ Ինքը, օրինակ, առավոտ շուտ վեր է կացել, որ կարողանա այգին ջրել։ Խնդիր է նաեւ խմելու ջուրը. Շվանիձորի հայտնի քահրիզները ամռանը չեն բավարարում, թեև, ինչպես Ալենն ասաց, տարիներ առաջ Իրանից եկած մասնագետները, ուսումնասիրելով քահրիզների թողունակությունը, ասել են, որ էդքան ջուրը կարող է բավարարել վաթսուն հազար բնակչություն ունեցող քաղաքի։

Շվանիձորի մրգերը՝ արքայանարինջը, նուռը, թուզը, ինչպես Մեղրի խոշորացված համայնքի այլ բնակավայրերի դեպքում, գյուղացուն եկամուտ ապահովում են։ Բայց խաղողի այգիները կրճատվել են, մարդիկ գերադասում են վերը նշված ավելի քիչ աշխատատար մրգերը աճեցնել։

Հ. Գ. Վերջին փաստը ինձ էլ մտահոգեց։ Թեպետ առանձնապես գինու սիրահար չեմ, այսուհանդերձ, Մեղրիում ՇՎԳ-ն՝ Շվանիձորի գինին, մեծ համարում ունի, եւ գյուղը չպետք է կորցնի գինեգործական իր ավանդույթները։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական վերահսկման հատվածում մոլորված բնակիչը վերադարձվել է
հաջորդը
Լուկաշենկոն կիսում է իշխանությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն