• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Պատերազմը սարսափ է, ո՞նց թարգմանեմ»

Անուշ Իգնատյան 15:00 | 24.07.2021
Անուշ Իգնատյան 15:00 | 24.07.2021
Socioscope book presentation

«Պատերազմը սարսափ է յուրաքանչյուր մարդու համար։ Ով անմիջապես տեսել է, նա հոգով, մարմնով դողում է էդ բառից։ Պատերազմը սարսափ է, ո՞նց թարգմանեմ»․ քարվաճառցի տղամարդու պատասխանն է այն հարցին, թե ինչ է պատերազմը։

Այս ու այլ բազմաթիվ հարցերի պատասխաններ զետեղված են «Հետահայաց․ պատերազմի ու խաղաղության մասին» գրքում, որ ստեղծվել է «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության հետազոտողներ Ագապի Իվանյանի, Մարիամ Խալաթյանի, Շահանե Խաչատրյանի, Արփի Մանուսյանի եւ Նվարդ Մարգարյանի աշխատանքի շնորհիվ։

Arpi Manusyan

Հետազոտությունն արվել է մինչեւ պատերազմը։  «Սկսեցինք 2018 թվականի աշնանը։ Նպատակն էր հասկանալ սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ բնակավայրերի մարդկանց ընկալումները պատերազմի, խաղաղության, մարդու իրավունքների եւ այն դրության մասին, որում նրանք ապրում են։ Գնում էինք տարբեր համայնքներ, ընթացիկ հոդվածներ էինք գրում։ Ղարաբաղ մեկնեցինք 2019 թվականին, եղանք տարբեր համայնքներում։ Սա մեզ համար էլ էր նոր փորձ, որովհետեւ մինչ այդ բոլորս առանձին-առանձին եղել էինք այնտեղ, ուսումնասիրություններ արել էինք, բայց «Սոցիոսկոպ»-ը երբեք հետազոտական թիմով չէր գնացել։ Մենք ուզում էինք հասկանալ՝ ինչ են մտածում մարդիկ, որոնք ամեն օր պատերազմի վտանգի տակ են, ու առանց մեկնաբանելու, տեսականացնելու ներկայացնել նրանց փորձը»,- գրքի շնորհանդեսին ասում է Արփի Մանուսյանը։

Պատերազմից հետո արդեն գիրքը դարձել է մարդկանց ձայների, ընկալումների ու փորձառությունների արխիվացումը։ Հետազոտության սկզբնական նպատակներից մեկն էլ եղել է դրա միջոցով հանրային-քաղաքական երկխոսությունների, քննարկումների ծավալումը, սակայն սկսված պատերազմի պատճառով հետազոտողները չեն հասցրել իրենց նպատակն իրագործել։ Այժմ ընթերցողը կարող է տեսնել, թե մարդիկ ինչ էին մտածում պատերազմի մասին մինչեւ պատերազմը։ Արփի Մանուսյանի կարծիքով գիրքը կարող է օգնել հասկանալու ինքներս մեզ եւ ծառայել նաեւ այն մարդկանց, որոնք հետագայում կցանկանան այս թեմայով ուսումնասիրություններ անել։

Գիրքը երկու բաժնից է կազմված, առաջինը նվիրված է պատերազմի, խաղաղության եւ մարդու իրավունքների ըմբռնումներին Ղարաբաղում։ Երկրորդում ներկայացված են այդ նույն հարցերի ըմբռնումները Հայաստանի սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ համայնքներում։ Հարցումներն անցկացվել են դպրոցահասակների, երիտասարդների, միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում։ Մարդկանց պատասխանները տրված են ուղղակի մեջբերումներով, կան նաեւ համադրական վերլուծություններ։ Տեղանուններն էլ նշված են այնպես, ինչպես բնակիչներն իրենք են կոչել։

Socioscope book presentation

«Հետազոտությունը երեք փուլով ենք արել, սկսել ենք Նախիջեւանին սահմանակից համայնքներից։ Հարցազրույցներ ենք արել Վայոց ձորի Արենի ու Խաչիկ համայնքներում, Արարատի մարզի Երասխ ու Արմաշ գյուղերում։ 2019 թվականին Ղարաբաղում հարցազրույցներ ենք անցկացրել  Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութում, Քելբաջարում (Քարվաճառ) ու Մարտունիում։ 2020 թվականին հետազոտությունը շարունակել ենք Երեւանին մոտ՝ ոչ սահմանամերձ համայնքներում՝ Հրազդանում, Ուշի եւ Արշալույս գյուղերում։ Ընդհանուր առմամբ, 104 հարցազրույց է արվել»,- ասում է Մարիամ Խալաթյանը։

Արցախում «Հետահայաց․ պատերազմի ու խաղաղության մասին» գրքի հետազոտողների աշխատանքն ուղեկցվել է զինվորականների ու իրավապահ մարմինների սեւեռուն հայացքներով եւ հետաքրքրությամբ, թե ովքեր են նրանք ու ինչ են անում այնտեղ։ «Անընդհատ այդ հարցերին պիտի պատասխանեինք, ներկայանայինք։ Մյուս կողմից էլ մարդկանց ազատ ու անկաշկանդ արտահայտվելու իրավունքն էր սահմանափակվում»,- պատմում է Մարիամ Խալաթյանը։

Socioscope book presentation
Հետազոտողների մյուս խնդիրն էլ այն է եղել, որ թեեւ մարդիկ համաձայնել են խոսել պատերազմական թեմաներից, հաճախ չեն ցանկացել, որ իրենց ձայնագրեն, իսկ դա անհրաժեշտ է ամբողջական տեղեկությունը պահելու համար։ Նաեւ տեսանկարահանումներ անելու նպատակ է եղել, բայց մարդիկ դրան էլ ավելի են դիմադրել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանի զսպվածության կոչը Երեւանին ու Բաքվին
հաջորդը
ՄԱԿ-ը դատապարտում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն