• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սպիտակ արագիլների սեւ բախտը

Մարի Չաքրյան 14:00 | 29.07.2021
Մարի Չաքրյան 14:00 | 29.07.2021
stork

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կենսաբազմազանության հարցերով ենթահանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման խնդրի շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ արագիլների հարցերով զբաղվող մասնագիտացված կազմակերությունների ներկայացուցիչներ:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունները, ըստ որի՝ Արարատի մարզում հաշվառված սպիտակ արագիլների 60%-ը աղտոտված է:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը չհամաձայնեց աղտոտվածության նման բարձր ցուցանիշի հետ՝ պնդելով, որ իրենց ակնադիտական ուսումնասիրություններով աղտոտված արագիլների թիվն անհամեմատ քիչ է: Հասարակական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ներկայացրեց, որ օրեր առաջ Հովտաշենից Հովտաշատ գյուղեր ընկած հատվածում հաշվառել է 47 արագիլ, որոնցից 29-ը տարբեր աստիճանի աղտոտված են եղել:

Քննարկում ծավալվեց հիմնախնդրի առաջացման աղբյուրների հնարավոր պատճառների, աղտոտող նյութի բաղադրության եւ հնարավոր լուծման տարբերակների շուրջ՝ ձկնաբուծարաններից մինչև չնախատեսված վայրում սննդային, բուսական ու կենդանական ծագման թափոնների տեղակայման վայրեր, ջրային ավազանների աղտոտվածություն եւ այլն:

Vrej Galoyan

Վրեժ Գալոյանը հավաստիացրեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները այցելել են բոլոր այն ձկնաբուծարանները, որոնք արտահանում են իրականացնում ու կարող են ունենալ նման թափոններ: Այստեղ իրավ խնդիր կա, քանի որ այդ ձեռնարկությունները հիմնականում ունեն թափոնի անձնագիր ու պայմանագրեր թափոնների տեղափոխում իրականացնող կազմակերպությունների հետ, սակայն այդ թափոններն ինչ քանակի են, որտեղ եւ ինչպես են տեղակայվում, ամբողջական տվյալներ չկան:

Գալոյանը հավաստիացրեց, որ կենդանական ծագման թափոնների մասով խնդիրն իրենց իրավասություններից դուրս է, դա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթն է: Բնապահպանական տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նա նշեց, խախտումներ թույլ տված ձեռնարկություններին հանձնարարականներ ու ժամկետ են տվել, ըստ որի՝ դրանք պետք է դիմեն շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար: Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը դեռ ոչ մի դիմում այդ ընկերություններից չի ստացել:

Ներկաները նկատեցին, որ տարածքում բնադրող այլ թռչունների շրջանում նման աղտոտվածություն չի նկատվում, ինչը նշանակում է, որ խնդիրը սերտորեն կապված է արագիլների կենսակերպի հետ:

Karen Aghababyan

Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը ուշադրություն հրավիրեց արագիլների սնման ձեւի վրա՝ շեշտադրելով, որ առավելապես աղտոտված են երիտասարդ թռչունները, որոնք դեռ բնից դուրս չեն գալիս, ինչը նշանակում է, որ հնարավոր է դրանք աղտոտվում են ծնողների կողմից բնում կերակրման ժամանակ:

Արձանագրվեց, որ արագիլների աղտոտումը շարունակում է մնալ շուտափույթ լուծման կարիք ունեցող կարեւորագույն խնդիրը։ Ներկաները ողջունեցին հասարակական կազմակերպությունների, մասնավորապես NABU-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Bird Links Հայաստանի կողմից տարվող հետեւողական աշխատանքը: Նրանք ոչ միայն փրկում են աղտոտված արագիլներին, այլեւ կարեւոր հետազոտություն եւ մշտադիտարկում են իրականացնում, ինչը հնարավորություն կտա պարզելու աղտոտման աղբյուրները:

Stork meeting

Արբանյակային տվիչներ կրող արագիլների շարժին հետեւելով՝ աղտոտման թեժ կետերի վերաբերյալ արդեն իսկ որոշ պատկեր ուրվագծվել է: Լաբորատոր ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ արագիլների փետուրներն աղտոտված են բուսական ծագման յուղերով: Ուստի որոշվեց պետական այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ կազմել աղտոտման արեալների տարածքում առկա  սննդամթերքի, պահածոների ու նման այլ արտադրությամբ զբաղվող բոլոր հնարավոր ընկերությունների ցանկը ու տեսչական ստուգումներ անցկացնել՝ ներգրավելով նաեւ հասարակական խորհրդի անդամներին:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

արագիլները՝ վտանգված
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Sinopharm եւ Pfizer կգնի
հաջորդը
Կորուստներ ու ձեռքբերումներ գազատարի ճանապարհին

Նման հոդվածներ

Արագիլները՝ էկոլոգիական աղետի զոհ

17:45 | 20.08.2021

Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրները ճշտվում են

15:18 | 04.08.2021

Աղտոտված արագիլները՝ բնապահպանական աղետի ազդանշան

16:00 | 19.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն