• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակի մարզում պատվաստվում են

Աննման Մինասյան 14:45 | 30.07.2021
Աննման Մինասյան 14:45 | 30.07.2021
Covid-19

Շիրակի մարզում սանիտարահամաճարակային վիճակը, կորոնավիրուսային վարակով պայմանավորված, կայուն եւ կառավարելի է, տեղեկացրեց Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։

Karine TonoyanԱյս պահի դրությամբ առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների հսկողության տակ գտնվում են մոտ ութ տասնյակ հիվանդներ, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում մեկ տասնյակի չի հասնում բուժվողների թիվը։ Քովիդ-19-ի բուժմամբ զբաղվող Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքը փակվել է։

Վիճակագրական տվյալները վերլուծելով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը կանխատեսում է, որ աշնան առաջին կեսին, չորրորդ ալիքով պայմանավորված, բաժանմունքը նորից կգործարկվի։

Ալիքը մեղմելու եւ հանգիստ հաղթահարելու միակ միջոցը մասնագետները համարում են համատարած պատվաստումները։

Պատվաստումների գործընթացն իրականացնող պոլիկլինիկաներում դիմումներն օր օրի ավելանում են, հավաստիացնում է Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը։

Arkadi Andriasyan«Կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու առաջին օրերին դիմողների թիվը շատ քիչ էր։ Կար անհայտության վախ, սակայն մեր աշխատանքները ազգաբնակչության հետ տվեցին դրական ազդեցություն, մենք ինքներս էլ օրինակ ծառայեցինք՝ պատվաստվեցինք։ Արդեն 700 պատվաստում ենք իրականացրել՝ ներառյալ պետական կառույցների խմբակային պատվաստումները»,- տեղեկացրեց Անդրիասյանը։

Նա վստահեցրեց, որ լուրջ բարդություն չեն ունեցել, միայն պատվաստմանը հատուկ դրսեւորումներ են եղել՝ թուլություն, ջերմություն։ Դիմողների թիվն ավելացել է նաեւ երկրից դուրս գալու համար դրված սահմանափակումների պատճառով։

Տարածաշրջանում պատվաստումների թվով ամենացածր ցուցանիշ գրանցած Հայաստանում Շիրակի մարզը պատվաստվողների թվով առաջնային դիրքերում է։ 120 հազար քաղաքացի՝ բնակչության մոտ 4 տոկոսը, արդեն կրկնակի պատվաստում է ստացել։

Վերջին օրերին, սակայն, պոլիկլինիկաներում պատվաստանյութի պակաս է զգացվել։ Ոլորտի Շիրակի մարզի պատասխանատուները հավաստիացնում են, որ խնդիրը տեխնիկական է, պոլիկլինիկաները շուտով կունենան անհրաժեշտ քանակության պատվաստանյութ։

Շրջանառության մեջ է մտել նախագիծ, համաձայն որի՝ պետական, հատկապես կրթական ոլորտի կառույցներում աշխատող մարդիկ, որոնք չեն ցանկանում պատվաստվել, պարտավորվում են 14 օրը մեկ թեստ հանձնել եւ բացասական պատասխանը ներկայացնել աշխատավայր։ Ամենայն հավանականությամբ նախագիծը շուտով շրջանառության մեջ կդրվի։

Leyli AslanyanԼեյլի Ասլանյանը վստահեցրեց, որ կրթության նախարարության հետ պայմանավորվածությունն արդեն կա․ «Ոչ միայն ուսուցիչները, այլեւ դպրոցում աշխատող անձնակազմը ստիպված են կա՛մ պատվաստվել, կա՛մ ամիսը երկու անգամ թեստ հանձնել։ Սա քաղաքացու համար այլընտրանք է, ուսուցիչը, որը մտնում է դասարան, պետք է անվտանգ լինի, չի ուզում պատվաստվել, թող իր գրպանի հաշվին թեստ հանձնի»։

Պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը կարեւորում է զգոնությունը համավարակի դեմ պայքարում, միայն թե այդ միջոցառումները ձեւական բնույթ չկրեն։ Նա հիշեցնում է, թե ինչպես փակվեցին դպրոցները, անցան հեռավար ուսուցման, բայց այդ նույն ընթացքում երեխաները բակերում խաղում ու շփվում էին՝ մոռանալով դաս սովորելու մասին, ինչից տուժեց միայն դասապրոցեսը։

Abraham Avagyan«Հիմա էլ՝ պատվաստումը պարտադիր չէ, բայց կա ուլտիմատում։ Եթե երկու տարբերակից պետք է ընտրես մեկը, ուրեմն կա պարտադրանք։ Մանկավարժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե երեխաների հետ ունենա կենդանի շփում։ Բայց այստեղ մի հարց է ծագում՝ բոլոր մանկավարժներս պատվաստվեցինք, մտանք դպրոց, արդյոք միայն դրանով ապահովագրվե՞ց աշակերտական, ծնողական հանրույթը համավարակից։ Ինչ է, վտանգը միայն ուսուցիչներից ու դասախոսների՞ց է գալիս»,- հարցնում է մանկավարժը։

Թե բնակչությունն ինչու է հապաղում, չի ուզում պատվաստվել, ոլորտի պատասխանատուները մեղավորների շարքն են թվարկում. մեղավոր են համացանցը, իր եւ ուրիշի առողջության մասին չմտածող բնակիչը, հակաքարոզչություն տանող խմբերը եւ այսպես շարունակ։ Ոչ ոք չի ուզում հիշել համավարակի սկզբում պետական ամենաբարձր մակարդակով համավարակը ծաղրելու բազմաթիվ օրինակները։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հերթական սադրանքը սահմանի նախիջեւանյան ուղղությամբ
հաջորդը
100000 դրամ տուգանք՝ սահմանին տեսալուսանկարահանելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն