• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Բեյրութի պայթյունի համար ոչ ոք չի դատվել

Անուշ Թրվանց 18:30 | 05.08.2021
Անուշ Թրվանց 18:30 | 05.08.2021
Lebanon protest

Լիբանանի մոտ տասը հայտնի ու ազդեցիկ օրաթերթերն այսօր լույս չեն տեսել: Նրանք նույնպես միացել են երեկ Լիբանանում անցկացված արշավին, որ հայտարարվել էր հաջակցություն 2020-ի օգոստոսի 4-ի աղետին զոհ գնացածների հարազատների: Նրանք արդեն մեկ տարի պահանջում են աղետի պատասխանատուների բացահայտում եւ դատավարություն:

Բեյրութի պայթյունը համարվել է ոչ միջուկային պայթյունների մեջ ամենախոշորը։ Նման մասշտաբի աղետի համար դեռեւս ոչ ոք չի դատվել, ձերբակալվել են միայն նավահանգստի շարքային աշխատողներ, որոնք հետո ազատ են արձակվել: Երկրում քննարկումները ցույց են տալիս, որ տարածաշրջանի ամենաթեժ կետում գտնվող աշխարհի խոշոր նավահանգիստներից մեկում ամոնիումի նիտրատի պես դյուրավառ նյութի ամբարումը պատահական չի կարող լինել, կան քաղաքական պատասխանատուներ, որոնք տեղյակ էին խոշոր բեռի մաքսանենգ տեղափոխման եւ հնարավոր վտանգների մասին:

Մամուլում եւ հեռուստատեսությամբ շրջանառվող մի վարկածով նշվում է, որ բռնկելի նյութը տեղափոխվելու էր Սիրիա, իսկ ընդհանրապես բոլոր քննարկումների ենթատեքստում ակնարկվում է ինչպես հարեւան երկրների, այնպես էլ «Հեզբոլլահ» քաղաքական զինյալ կուսակցության դերակատարումը նավահանգստում տարիներով մահաբեր նյութ պահելու հարցում:

Մեկ տարի շարունակ ցուցարարները հատկապես պատգամավորներին  ու պաշտոնյաներին հարցաքննության կանչելու պահանջ են դրել: Լիբանանի օրենքները թույլ չեն տալիս պատգամավորներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու ԱԱԾ աշխատակիցներին ոչ միայն կալանավորել, այլեւ հարցաքննության կանչել որեւէ գործով: Ցուցարարները պահանջում են նախ անձեռնմխելիության վերացում:  Նրանք հայտարարել են, թե այս պահանջը չիրագործելու դեպքում կտրուկ քայլերի են դիմելու: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները անձեռնմխելիությունը վերացնելու դրույթի կողմնակից են. նրանք արդեն պաշտոնապես հայտարարել են իրենց եւ հայ համայնքի այս կեցվածքը:

Ոչ միայն մեղավորները չեն բացահայտվել ու պատժվել, այլեւ աղետի վայրում ոչինչ չի վերականգնվել. փլված շենքերը, շարքից դուրս եկած ենթակառուցվածքները նույն վիճակում են, ինչպես աղետի օրն էին:  Ցուցարարներն այդ վայրում պաստառ  են դրել՝ «Սա մեր կառավարությունն է արել» գրությամբ: Փոխարենը համայնքային եւ անհատական ուժերով վերականգնվել են նավահանգստին մերձ թաղամասերը, այդ թվում՝ հայերի տների մեծ մասը:

Աղետից հետո հայկական համայնքում կազմված Լիբանանի վերականգնման մարմնից տեղեկանում ենք, որ մոտ 1951 հայերի տների վերականգնման համար հատկացրել են օժանդակություն, որը գոյացել է հայկական բոլոր կառույցներից հանգանակված գումարներից եւ դրսի օգնություններից. հատկացումները շարունակվում են:

Լիբանանի վերականգնման  մարմնի մաս են կազմում լիբանանահայ կրոնական երեք համայնքների, քաղաքական երեք կուսակցությունների եւ բարեգործական երեք միությունների ներկայացուցիչները, որոնք աշխարհում տարածված իրենց կառույցների միջոցով օժանդակություն են բերում այս գործին: Օգնություն է հատկացվել նաեւ հայ զոհերի եւ վիրավորների ընտանիքներին, գործատեղերը կորցրած հայերին:

Լիբանանի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 250 մարդ, որոնց մեջ 15 հայ կա, 6500 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 300 հայ: Հայ զոհերից մեկի՝ 22-ամյա Ջեսիկա Բեզջյանի մայրը՝ Շուշան Բեզջյանը, այն հարյուրավորներից է, որ մեկ տարի շարունակ մասնակցում է բողոքի ցույցերին:

Shushan Bezjian

զոհված Ջեսիկա Բեզջյանը | խմբանկարում ձախից երկրորդը՝ Ջեսիկայի մայրը Շուշան Բեզջյանը

Մեզ հետ զրույցում նա ասում է, թե ամեն ինչ անելու է, որ բացահայտվի ճշմարտությունը, բայց չգիտի, թե ինչքանով ջանքերն արդյունք կտան «մի երկրում, որտեղ ամեն ինչ քանդված է»: Ջեսիկա Բեզջյանը զոհվել է Բեյրութի Հունական հիվանդանոցում, որտեղ բուժքույր էր աշխատում:

Զոհերի մեջ նաեւ օտարերկրացիներ են եղել. ամենափոքր օտարերկրացին Լիբանանում ՄԱԿ-ի ավստրալացի աշխատակցուհի Սարա Քոփլանտի որդին էր՝ Իսահակը:

Sara Kopland
Սարա Քոփլանտը ԶԼՄ-ներին ասել է, որ Լիբանան տեղափոխվելուց առաջ ինքն ու ամուսինն ուսումնասիրել են այդ երկրի առողջապահական համակարգից մինչեւ ուտելիքը, բնությունը, մանկապարտեզները, անչափ հավանել, բայց չեն մտածել, որ այդ ամեն ինչի կողքին մահաբեր ռումբեր են «ննջում»:  Նրանք խոստացել են իրենց ուժերի չափով մասնակցել Լիբանանում կոռուպցիայի եւ քաղաքական ամենաթողության դեմ պայքարին:

Երկրում տարիներով թեւածող կոռուպցիայի եւ աղետի բացահայտման անհրաժեշտության մասին խոսվել է նաեւ երեկ աղետի մեկ տարվա առթիվ անցկացված Լիբանանի դոնորների առցանց համաժողովի ընթացքում: Համաժողովին մասնակցել են գերտերությունների ղեկավարները, նրանք նորից են պատրաստակամություն հայտնել օգնելու Լիբանանին, կրկին խոսվել է պայթյունի պատճառների եւ մեղավորների բացահայտման հարցում միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին:

Հայտնի է, որ Լիբանանի նախագահն անցնող մեկ տարվա ընթացքում քանիցս հայտարարել է, որ դեմ է միջազգային հետաքննությանը: Պատճառներից մեկն այն է, որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության բացահայտման գործով  անցկացված միջազգային երկարատեւ հետաքննությունը ոչ մի արդյունք չէր տվել:

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ անցկացված դոնորների համաժողովին մասնակցել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նա ասել է, որ Վաշինգտոնը 100 միլիոն դոլար կտրամադրի Լիբանանի կառավարությանը՝ երկրում առկա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Լիբանանում արդեն քննադատել են Միացյալ Նահանգներին՝ ասելով, թե անթույլատրելի է կոռումպացված կառավարությանը նման խոշոր գումար հատկացնել։ Առաջարկ է եղել այն բաժանել փորձառու հասարակական ու երիտասարդական կազմակերպություններին, որոնք երկրում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ թափանցիկ քայլեր կկատարեն:

Lebanon Newspaper

Լիբանանի գլխավոր թերթեր,ը այսօր լույս չտեսնելով, բաց չեն թողել երեկվա կարեւոր իրադարձությունները. նրանք նավահանգստի աղետի առաջին տարելիցի միջոցառումները, դոնորների համաժողովը եւ այլ կարեւոր դեպքեր ու քննարկումներ առցանց են լուսաբանել: Տպագիր մամուլը, ամեն դեպքում, Լիբանանում մնում է ծանրակշիռ միջոց: Բոլոր կարեւոր իրադարձություններից հետո տպագիր մամուլն արագորեն սպառվում է: Երկրի բնակչությունը մեծ կարեւորություն է տալիս խոշոր ուժերի եւ կազմակերպությունների հովանավորությամբ տպագրվող մամուլի խմբագրականներին, որոնք տարբեր տեսակետներ են արտահայտում:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանում մոլեգնում է «Դելտա» շտամը
հաջորդը
Սահմանային միջադեպերը տագնապալի են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն