• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Տերյանը միայն թախիծի երգիչ չէ

Աննման Մինասյան 12:00 | 06.08.2021
Աննման Մինասյան 12:00 | 06.08.2021
Teryan museum

Վրաստանի հայկական Գանձա գյուղում՝ մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանի հարեւանությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվել է Վահան Տերյանի ցուցասրահը:

Համավարակի ու դրանից բխող սահմանափակումների պատճառով աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի։

Teryan museum
Նորաբաց ցուցասրահը Arloopa ծրագրի միջոցով արդիական լուծումներով ապահովում է եռաշերտ ցուցադրություն։ Առաջին շերտով տեղեկություններն արտացոլվում են պատերին, երկրորդով՝ ապակյա վահանակների վրա, իսկ երրորդ շերտում բանաստեղծի հայտնի գործերից ընտրված գաղտնաբառերի միջոցով նկարները «կենդանանում են», սկսում «խոսել ու պատմել» մեծանուն գրողի մասին։

Teryan museum

Ցուցասրահի ճարտարապետներն են Հովհաննես Մութաֆյանն ու Շահանե Գեւորգյանը։ Ծրագիրը մշակել եւ իրականացրել են «Ակտուալ արվեստ» մշակութային միության նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը, նկարիչ Լեւոն Գյուլխասյանը եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Մասնագետները հսկայական աշխատանք են կատարել։ Տարբեր թանգարաններում գտել են տերյանական ցուցանմուշներ, քանդակներ, զանազան իրեր, որոնք թվայնացրել ու ներառել են ցուցադրությունում։

Նրանք խնդիր են դրել Տերյանին ներկայացնել որպես ամուր ու հզոր դիմագիծ ունեցող հայ երիտասարդի, որն աչքի էր ընկնում բացառիկ իմացությամբ, լեզուների էր տիրապետում, լայն աշխարհընկալում ուներ։ Մի խոսքով՝ փորձ է արվել հերքելու տարածված այն ընկալումը, թե Տերյանը միայն թախիծի երգիչ է։

Teryan museum

Ցուցասրահի որմնանկարների, Տերյանի կյանքի դրվագների եւ Գանձայի գյուղական պատկերների հեղինակները «Ակտուալ արվեստ» խմբի անդամներն են։ Սա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարան ստեղծելու առաջին փորձն է, եւ, հուսանք՝ վարակիչ կլինի այլ թանգարանների համար։

«70-ականներին կառուցված եւ որպես պահոց օգտագործված տարածքը վերածելով ցուցասրահի՝ նպատակ ենք ունեցել ստեղծելու տերյանական միջավայր, որտեղ բացի ցուցադրությունից կլինեն գրական երեկոներ, Տերյանին նվիրված գիտաժողովներ ու խորհրդաժողովներ»,- ասում է ծրագրի համահեղինակ Անի Եղիազարյանը եւ հայտնում, որ անելիքները դեռ շատ են։

Շուտով կյանքի կկոչվեն Տերյանի տուն-թանգարանի հուշահամալիրի հետ կապված նոր նախաձեռնություններ։
Ցուցասրահի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է ծնունդով Ջավախքից մի շարք գործարարների եւ մտավորականների հիմնադրած «Ջավախքին աջակցություն հիմնադրամը» (ՋԱՀ)։ Այն նպատակ ունի բարելավելու Վրաստանի Սամցխե-Ջավախեթի եւ Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքը։

2016 թվականին հիմնադրամի աջակցությամբ Կարծախում բացվել էր աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, որը մշակութային աշխուժություն էր բերել Վրաստանի հայաբնակ այս շրջաններում։

Teryan museum
Teryan museum
Teryan museum

 

Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը 1000 եւ ավելի դոլար նվիրաբերած բարերարներին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, Տաճատ Վարդապետյանին, Դավիթ Մկոյանին, Պարույր Պալյանին, ինչպես նաեւ Վրաստանի տեղական իշխանության մարմիններին շնորհակալագրեր հանձնեց։

Տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանն ասաց, թե շատ երկար են սպասել այս օրվան․ «Հպարտ եմ, որ գտնվել են բարերարներ, որոնք բարձր են գնահատել տերյանական արվեստը, այս քայլը կօգնի, որ մեր իրականության մեջ առկա կեղծ արժեքների մեջ գնահատվի իրականը, իսկ Տերյանի պոեզիան ճշմարիտներից ճշմարիտն է»։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուզում են՝ կյանքը «պադավատի» հայացքով ներկայացվի
հաջորդը
Բրյուսելը մեղադրում է Մինսկին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն