• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

«Արեւելքի փոքրամասնություններ». Տիգրան Եկավյանի հատորը

Թաթուլ Հակոբյան 20:30 | 09.08.2021
Թաթուլ Հակոբյան 20:30 | 09.08.2021
Tigran Yegavian

Արեւելագետ, լրագրող Տիգրան Եկավյանի գիրքը՝ «Արեւելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները», ֆրանսերենից թարգմանվել է հայերեն եւ արդեն հասանելի է Երեւանի գրախանութներում:

Լուրջ, մեծարժեք ուսումնասիրություն է, որի մասին վստահաբար կգրեն Արեւելքի գիտակ հայ եւ օտար մասնագետները եւ արդեն գրել են Եկավյանի ֆրանսերեն հատորի հրատարակությունից հետո:

Իմ ուշադրությունը գրավեց հատկապես «Քրիստոնյաները՝ իրենց դժբախտությունների համապատասխանատու» գլուխը, որտեղ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, Գրիգորիս ծայրագույն վարդապետ Բալաքյանի «Հայ Գողգոթան Բեռլինից մինչեւ Դեյր էզ-Զոր» երկհատորյակին, ՀՅԴ-Իթթիհադ «1908-ի հեղափոխության հաղթերթին», Գրիգոր Զոհրապին:
Եկավյանը արծարծում է մի թեմա, որի մասին ավելի քան 100 տարի առաջ համարձակություն են ունեցել գրելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից մի քանիսը, մինչդեռ ժամանակակից հայ պատմագրությունը եւ պատմաբանները խուսափել են անդրադառնալուց:

Ավելին՝ որեւէ մեկին, ով համարձակվում է հարցեր տալ, թե ինչպես եղավ, որ մի ողջ ժողովուրդ սրի քաշվեց, սպասում է պատրաստի պիտակը՝ դու անուղղակի արդարացնում ես Թալեաթին, Էնվերին եւ երիտթուրք մյուս ոճրագործներին: Ով համարձակվում է ասել այն, ինչի մասին գրել են հիմնադիր հայրերից Արամն ու Քաջազնունին, որ հայ կամավորական շարժումները աղետ էին հայ ժողովրդի համար, կա պատրաստի պիտակը՝ դու պաշտպանում ես պատմագրության թուրքական թեզը:

Tigran Yegavian bookԵկավյանը գրում է. «Արեւմուտքի անվիճելի ու ավելի քան դատապարտելի բարոյական մեղքի կողքին այդ ժամանակաշրջանն ուսումնասիրած պատմաբանները չնչին բացառությամբ շատ քիչ են անդրադառնում չափազանց զգայուն, անտեսված մի թեմայի՝ փոքրամասնությունների վերնախավի պատասխանատվությանը իրենց ժողովուրդների ողբերգական ճակատագրում: Հիրավի, 1915-ին գլխատված հայ մտավորականության ընտրանուց հազվագյուտ վերապրողներից ոմանք ինքնաքննադատաբար վերլուծել են ողբերգության պատճառներն ու պատասխանատվությունները. հեղափոխական շարժումների արկածախնդրությունը, քրիստոնեական վերնախավի միամտությունը, ընդհանուր շահի գիտակցության բացակայությունը, քաղաքական անհեռատեսությունը… Վերապրողների սերունդները եւս չեն շտապում համաժողովրդական նահատակության պատմության վերանայումը անհրաժեշտություն համարել»:

«1915-ի առաջին ամիսներին, երբ Համաձայնականների ծովայինների հրանոթների որոտը դեռեւս Դարդանելի կողմից էր լսվում, Պոլսի հայկական լրագրերն արդեն ցնծում ու խոշոր տառերով ավետում էին ֆրանս-բրիտանական հաղթանակը: Այդ նույն պահին Վանում թուրքերը թաքուն շարունակում էին հայկական ջարդերը»,- Գրիգորիս ծայրագույն վարդապետի խոսքն է մեջբերում Եկավյանը:

Հեղինակը հիշեցնում է մեկ այլ դրվագ, որի մասին չեն ուզում հիշել հայ պատմաբանները: 1909-ին, երբ երիտթուրքերի իշխանությունը սուլթան Աբդուլ Համիդի մերձավոր պահպանողականների պետական հեղաշրջման փորձի առջեւ մի պահ ընկրկեց, ընդհատակ անցած իթթիհատականներին, որոնց թվում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ու իրագործած գլխավոր պատասխանատուներից Թալեաթին, թաքցրին հայ ընկերները:

Որեւէ անաչառ պատմաբան կասկած չունի, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության հղացած եւ իրագործած հրեշավոր ծրագիր էր, որին զոհ գնացին արեւմտահայությունն ու արեւելահայության մի մեծ հատված: Խոսքն այլ բանի մասին է. մենք՝ հայերս, օրվա քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մտավորականությունը, հոգեւորականությունը, արե՞լ ենք հնարավորը՝ նվազեցնելու համազգային նահատակության եւ աղետի ծավալները:

Եվ խոսքը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ: Հայոց պատմությունը տաբուների եւ առասպելների պակաս չունի:
Հայոց պատմագրությունը եւ մեր ժամանակների պատմաբանները խուսափում են չափերով շատ ավելի փոքր, բայց հայ ժողովրդի հիշողության մեջ մնացած այլ ողբերգությունների գնահատական տալուց, ինչպես Բաքվի 1918 թվականի հայկական ջարդն էր: 1918-ին մենք պատերազմ էինք մղում Բաքվում՝ ինքներս մեզ հավաստիացնելով, թե Բաքվի հերոսական ճակատամարտում պահում ենք Արցախն ու Նախիջեւանը, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը: 1918-ի ամռանը Արցախի եւ Նախիջեւանի Հայ ազգային խորհուրդները օգնություն էին խնդրում-աղաչում, իսկ Բաքվի հայ պաշտպանները, որոնց շարքերում մեծ թիվ էին կազմում արցախցի մարտիկները, կռվում էին Կասպիցի ափերին: Արդյունքում Բաքվում մենք տվեցինք 10 հազար զոհ, իսկ հերոսամարտ կոչվածի հայ պատասխանատուները նավերով հեռացան՝ քաղաքի հայ բնակչությանը թողնելով թուրք-թաթարական սվինների տակ:

Տիգրան Եկավյանի այս հատորը՝ «Արեւելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները», կարեւոր ներդրում է ոչ միայն արեւելագիտության, այլեւ հայոց պատմագրության եւ հայագիտության մեջ:

«Ալիք Մեդիայի» հարթակում կարող եք դիտել Թաթուլ Հակոբյանի եւ Տիգրան Եկավյանի զրույցը։

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թշվառության բարձր ցուցանիշ
հաջորդը
Թուրքիայում է ապաստանել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն