• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրեցի մարզիկները բողոքում են անարդարությունից

Աննման Մինասյան 19:30 | 11.08.2021
Աննման Մինասյան 19:30 | 11.08.2021
armenian sportsmen

Տոկիոյում կայացած 32-րդ օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներից երկուսը գյումրեցիներ են՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Տոկիո 2021-ի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բռնցքամարտիկ, օլիմպիադայից բրոնզե մեդալով վերադարձած Հովհաննես Բաչկովը:

Մարզիկներն արդեն հայրենի քաղաքում են, գյումրեցիները մեծ ոգեւորությամբ ու քաջալերանքի խոսքերով են ընդունում ոչ միայն մեդալակիր, այլեւ մասնակից օլիմպիականներին։

Գյումրու համայնքապետարանում նվերներով ու ջերմ բարեմաղթանքներով ընդունեցին Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին եւ նրանց մարզիչներին:

Համայնքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ կցանկանային ավելի շատ ու բարձր հարգի մեդալներով դիմավորել մարզիկներին, բայց այս արդյունքներն էլ գոհացուցիչ են, սպասելիքները՝ լավատեսական։

Մարզիկներն ու մարզիչները, սակայն, բոլորովին էլ գոհ չէին մեդալների գույներից ու պատվո հարթակների աստիճաններից։ Նրանց կարծիքով՝ հայ ըմբիշների նկատմամբ եղել են մրցավարական աղաղակող կողմնակալ որոշումներ, ինչն էլ խանգարել է պայքարը շարունակելուն։

Ռիոյի օլիմպիական խաղերում մեկ, աշխարհի խաղերում երեք, Եվրոպայի մրցաշարերում հինգ անգամ Հայաստանի հիմնը հնչեցրած մարզիկ Արթուր Ալեքսանյանին չի ուրախացնում օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալը, քանի որ աններելի է համարում միջազգային ֆեդերացիայի քմահաճույքով «մեդալներ նվիրելը»։

Ասում է, որ բոլոր մասնագետներն էլ տեսել են՝ ինքը սպորտային օրենքով է պաշտպանվել․ «Եթե ինչ որ սխալ բան լիներ, երեք մրցավար էին դատում այդ գոտեմարտը, գոնե մեկը կտեսներ իմ սխալը։ Օլիմպիական եզրափակիչում երկու միավորանոց նկատողություն տալը լուրջ քայլ է, այնտեղ անգամ կես միավորն է որոշիչ։ Միջազգային ֆեդերացիան նորից իր գործն արեց՝ փչացնելով գոտեմարտը»։

Անգամ հաշվի չէին առել Ալեքսանյանի՝ վնասվածք ունենալու փաստը, որ թույլ տային արդար գոտեմարտ ընթանար։ Արթուրն ասում է, որ հիասթափված է, բայց չի ընկճվում. «Ունենք այն, ինչ ունենք»։

Բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես կարծում է, որ անարդար մրցավարական որոշումներն են խանգարել ավելի բարձր հարգի մեդալ նվաճելուն, բայց սփոփիչ է համարում դատարկաձեռն չվերադառնալը։

Gevork Alexanyan
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, որ Արթուր Ալեքսանյանի հայրն է, եւս մեկ անգամ հաստատեցին, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցավարական կոպիտ ու խիստ կողմնակալ որոշումները անհաղթահարելի արգելք են եղել մեդալների համար պայքարում։

Հավաքականի մարզիչները Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ պատրաստվում են դիմելու սպորտային դատարան։ Գիտակցելով, որ հնարավոր է պարտվեն, միեւնույնն է, դիմելու են. գոնե կիմանան, որ արդարությունը վերականգնելու բոլոր փորձերն արել են։

Մարզիչները հատկապես օլիմպիական խաղերում նման մրցավարությունն անթույլատրելի են համարում եւ նշում են, որ իրենց բողոքն ուղղված չէ որեւէ մարզիկի, մարզչի կամ երկրի։ Բողոքը կողմնակալ, ցածրորակ ու անարդար մրցավարության դեմ է։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մահացել կամ վիրավորվել են ականներից
հաջորդը
Բաքվին անհանգստացրել են իրանական ավտոշարասյուները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն