• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աշխատատեղեր՝ պատերազմի մասնակիցներին

Լիանա Մարկոսյան 17:30 | 12.08.2021
Լիանա Մարկոսյան 17:30 | 12.08.2021
AZAT fund

Նկարիչ, քանդակագործ, օպերատոր, մենեջեր, ծրագրավորող, գյուղատնտես․ առաջին հայացքից այդքան էլ իրար հետ աղերս չունեցող մասնագիտությունների տեր մարդկանց միավորել է «ԱԶԱՏ» սոցիալ-բարեգործական հիմնադրամը։ Կառույցի անվան հապավումը բացվում է այսպես՝ «Աջակցություն զինվորին աշխատանքի տեղավորմամբ»՝ ամբողջովին ներկայացնելով հիմնական գործառույթը։

«Դեռ Ապրիլյան պատերազմից գաղափար կար նման նախաձեռնության, որն այդպես էլ չէր իրագործվում։ Որոշ ժամանակ առաջ կարիք եղավ ապահովագրական ծառայություններ իրականացնող մեր ընկերության աշխատակիցների թիվը համալրելու։ Սկզբում միտք առաջացավ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել աշխատանքը, որպեսզի կարողանան տնից աշխատել։ Երկու օրում սակայն մտափոխվեցինք եւ որոշեցինք սկսել պատերազմի մասնակիցներից։ Եվ այդպես արդեն երկու ամիս է՝ գործում է հիմնադրամը»,- ներկայացնում է գործադիր տնօրեն Ազատ Սմբատյանը։

Հիմնադրամի պաշտոնական բացում-հավաքը եղել է հուլիսի 31-ին։ Այն պատերազմի մասնակից տղաներին առաջարկում է աշխատանք ապահովագրական ոլորտում։ Աշխատում են հետեւյալ սկզբունքով․ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ունենալով զբաղվածության կենտրոններ տարբեր համայնքներում, հավաքում է հաշմանդամության կարգ ունեցող զինվորների տվյալները, կապ է հաստատում նրանց հետ՝ ներկայացնելով հիմնադրամի առաջարկը, եթե տղաները ցանկանում են համագործակցել, տվյալները փոխանցվում են «ԱԶԱՏ»-ին։

AZAT fund
«Այնուհետեւ մենք հանդիպում ենք տղաների հետ, ներկայացնում աշխատանքի բնույթը, հաշվի ենք առնում առողջական, տեղաշարժի, հեռավորության խնդիրները։ Արդեն մեր փորձառու աշխատողները սկսում են տղաներին մանրակրկիտ ուսուցանել բոլոր ծրագրերը, խոսքի վրա ենք նաեւ աշխատում, փորձնական առաջադրանքներ են տրվում, եւ այդ փուլերն ավարտելուց հետո անցնում են աշխատանքի ու առաջին պայմանագրից էլ գումար են ստանում։ Այս ոլորտում խոր գիտելիքներ հարկավոր չեն, մեծ ջանք չի պահանջվում, հեշտ է տրվում տղաներին, միաժամանակ շատ հետաքրքիր է նրանց համար»,- պատմում է հոգաբարձուների խորհրդի անդամ Կալին Մանուչարյանը։

Առայժմ հիմնադրամը աշխատանք է առաջարկում միայն ապահովագրական ոլորտում՝ համագործակցելով շուկայում եղած վեց ԱՊՊԱ ընկերություններից հինգի հետ։

Տղաները աշխատանքը սկսում են որպես գործակալներ, իսկ հետո բավարար առաջադիմություն, գիտելիքներ, մարդկային որակներ ունենալու դեպքում ավելի պատասխանատու աշխատանքի առաջարկներ են ստանում։

Sevak HarutyunyanՊատերազմի մասնակից Սեւակ Հարությունյանը, սկզբում լինելով գործակալ, այժմ Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի պատասխանատուն է։

«Ես եմ կապ հաստատում այդ մարզերի տղաների հետ, օգնում, սովորեցնում։ Մեզ մոտ ամեն ինչ հարմարեցված է: Եթե Երեւան գալու խնդիր է լինում, առցանց ենք իրականացնում դասընթացները, եթե համակարգչի խնդիր, սմարթֆոններով էլ ենք կարողանում կազմակերպել։ Մենք ինքներս ենք գումար աշխատում, ուրիշ բան է քեզ՝ որպես պատերազմի մասնակցի որոշակի գումար տան, մեկ այլ բան է ինքդ վաստակես, քեզ լավ զգաս։ Սակայն այս աշխատանքի մեջ ինձ համար ամենակարեւորը մարդկային շփումն է․ բոլորս էլ պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ունեինք, ավելի նյարդային էինք դարձել, մարդկանց հետ շփումը չէր ստացվում, իսկ այսպես կրկին ինտեգրվում ենք հասարակությանը, հեռանում ենք մեր խնդիրներից։ Ինչպես նաեւ թիմում ընտանեկան, հարազատ մթնոլորտ է, չենք զգում, որ աշխատանքի ենք գնացել»,- ասում է Սեւակը։

Տղաներն այս պահին աշխատում են Երեւանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում․ տնօրենն է ժամանակավորապես երեք սենյակ տրամադրել, մինչեւ պետությունը հիմնական տարածք կհատկացնի։

Հիմնադրամը ամեն ինչ կազմակերպում է սեփական միջոցներով, որեւէ մեկից օգնություն չի ակնկալում, միաժամանակ բաց է համագործակցությունների համար։ Արդեն կան մի քանի կազմակերպություններ, որ աշխատանքի առաջարկներ ունեն։ Երկու ամսվա ընթացքում նախաձեռնության մեջ ընդգրկվել է պատերազմի երեք հարյուրից ավելի մասնակից, որից հարյուր քսանն արդեն գումար է վաստակում։

Kalin Manucharyan«Այս պահին առաքիչների պակաս ունենք, եւ քանի որ Հայաստանում երեւի բնակավայր չկա, որտեղ վիրավոր զինվոր չլինի, նպատակ կա առաքիչների ցանց ստեղծելու․ օրինակ՝ Բերդ քաղաքի մեր տղաները  հարակից համայնքներում էլ պայմանագրերի առաքում իրականացնեն։ Մեր ամբողջ փորձը համատեղում ենք, որ օգնենք տղաներին: Դեռեւս չունենք այն արդյունքը, որն ակնկալում ենք, բայց իրավունք չունենք հետքայլ անելու»,- ասում է Կալին Մանուչարյանը։

Տղաներին օգնում են նաեւ հեռախոսավարուհիները, որոնք հաճախորդներին ներկայացնում են, որ ցանկության դեպքում պայամանագիրը կարող է կնքել պատերազմի մասնակից։ Այստեղ էլ հիմնադրամը հիմնականում ներառում է պատերազմի մասնակից վիրավոր կամ զոհված տղաների քույրերին, կանանց, մայրերին։

«ԱԶԱՏ»-ն ունի վստահության պակաս, քանի որ դեռ շատերը տեղյակ չեն նախաձեռնությունից, կարծում են՝ հերթական խաբեությունն է, զինվորի անունն են շահարկում։ Հիմնականում ծրագրի մասին հենց մասնակիցներն են իրազեկում իրենց հարազատներին։

Հաճախորդների մեծ մասը, համոզվելով, որ իրական է ամենը, համաձայնում են՝ ուրախ լինելով, որ կարող են մի փոքր բանով օգտակար լինել։ Լինում են դեպքեր, երբ հավելյալ վճարում են կամ ցանկանում են անձամբ հանդիպել տղաներին, հյուրասիրության հրավիրել, շնորհակալություն հայտնել։

AZAT fund
Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ապահովագրականից զատ անդրադառնալ նաեւ այլ ոլորտների։ Մինչեւ սեպտեմբեր զինվորներին օգնելու են կազմել բիզնես ծրագրեր եւ ներկայացնել Կառավարությանը, տարբեր հասարակական կազմակերպությունների, որոնք դրամաշնորհային մրցույթներ են կազմակերպում։ Հիմնադրամին կից գործող «Գոլդ ԱՊՊԱ» ընկերության ամբողջ եկամուտը նույնպես ուղղվում է հիմնադրամին։

«Մեկը մյուսից խելացի տղաներ են, վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնեն։ Հիմա մի փոքր կաղում ենք, ժամանակ է հարկավոր ամբողջովին յուրացնելու: Հակառակ գործընթացն է տեղի ունենում, մենք ենք աշխատողներին հարմարվում, բայց շատ կարեւոր եւ առաջ գնացող ծրագիր է, ամեն բան կհաջողվի»,- եզրափակում է զրույցը գործադիր տնօրենը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթեր վաղվանից
հաջորդը
Ինքնախարազանում՝ ի հեճուկս կորոնավիրուսի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն