• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խոսրովի անտառի բույրը՝ մեկ բաժակ թեյում

Մերի Մնացականյան 15:30 | 20.08.2021
Մերի Մնացականյան 15:30 | 20.08.2021
Shaghap tea

Մուրադյանների ընտանիքը 1900 թվականների սկզբին Արեւմտյան Հայաստանի Կաճեթ գյուղից է տեղահանվել:  Սկզբում բնակվում են Երեւանում, որոշ ժամանակ անց տան անդամներից մի քանիսն առողջական խնդիրներ են ունենում։ Քանի որ ընտանիքի մայրը՝ Մաքրուհի Մուրադյանը, բուսաբույժ էր, որոշում է տեղափոխվել բնությանը մոտ մի վայր ու տեղի խոտաբույսերով բուժել հիվանդներին: Բնակություն են հաստատում Խոսրովի անտառին հարեւան Շաղափ գյուղում: Մաքրուհու համբավը տարածվում է. գյուղում շատերին է բուժում խոտաբույսերով: Վախճանվում է 108 տարեկանում:

Տարիներ անց Մաքրուհու թոռան աղջիկը՝ Ռոզա Կաճեթցին, իմանալով պատմություններ տատիկի բուսաբուժության եւ նաեւ Խոսրովի անտառի օգտակար բույսերի մասին, որոշում է սեփական բիզնես հիմնել: Մասնակցում է ԷկոԼաբ հիմնադրամի դասընթացին, ներկայացնում իր գաղափարը, որը հավանության է արժանանում, ստանում փոքր դրամաշնորհային ներդրում (96 հազար դրամ) եւ անցնում գործի:

Shaghap tea
Այսպիսով՝ 21-ամյա աղջիկն այս ներդրման եւ իր դրամական միջոցներով ստեղծում է «Շաղափ թեյ» ապրանքանիշը, որի հիմնական առաձնահատկությունը Խոսրովի անտառի «համուհոտն» է:

«Ընտանիքիս անդամները, նաեւ համագյուղացիներս սովորություն ունեին անտառից խոտաբույսեր հավաքելու եւ դրանցից տարատեսակ թեյեր պատրաստելու: Այդ օրինակով ես էլ որոշեցի օգտագործել բնության բարիքներն ու արտադրություն սկսել: Սա ոչ միայն բիզնես է, այլ նաեւ սոցիալական ձեռներեցություն, որի շնորհիվ գյուղացիներն ապահովվում են աշխատանքով»,- ասում է Ռոզան:

Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ եւ Լուսաշող գյուղերից մի քանի բնակիչներ մշտապես մասնակցում են խոտաբույսերի հավաքմանը: Սկզբում Ռոզայենց տան մի սենյակում, այնուհետեւ փոքրիկ արտադրամասում կատարում են հումքի վերամշակման, չորացման եւ փաթեթավորման աշխատանքներ:

Shaghap tea
Shaghap tea

Աշխատանքի ամենաակտիվ շրջանը ամառն է, երբ նվազագույնը տասնհինգ հոգի են աշխատում, մյուս ամիսներին չորս-հինգ աշխատող ունեն, որոնք միայն թեյի փաթեթավորմամբ են զբաղվում: Սկզբնական շրջանում արտադրության ծավալները բավականին փոքր են եղել՝ ամսական մոտ 80 տուփ: Հիմա ե՛ւ ծավալներն են ընդյալնվել, ե՛ւ թեյերի տեսականին:

Ներկայումս ապրանքանիշն ունի 13 տեսակի թեյ՝ առանձին եւ խառնուրդներով: «Շաղափ թեյ»-ն արտահանվում է Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես նշում է Ռոզան, արտերկրում խոտաբույսերով թեյի պահանջարկն ավելի մեծ է, քան հայրենիքում:

Shaghap tea
Երիտասարդ ձեռներեցը, անդրադառնալով դժվարություններին եւ խոչընդոտներին, ասում է. «Հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ ոլորտի փորձառու մարդիկ թերահավատորեն են մոտենում, կարծում են, որ երիտասարդ տարիքում հնարավոր չէ «ծանրակշիռ» գործ սկսել: Հետո քիչ-քիչ սկսում են խորհուրդներ տալ»:

Երբ նոր էր սկսում բիզնեսը, Ռոզային շատերն ասում էին, որ սկսած գործը հաջողությամբ չի պսակվի, քանի որ հայերը ոչ թե թեյ, այլ սուրճ սիրող ազգ են: Թեեւ դանդաղ, բայց «Շաղափ թեյ»-ն իրեն արդարացնում է։ Մոտ ապագայում, թեյը չրի հետ համադրելով, նոր տեսակներ կունենան: Չրարտադրության գործում նույնպես կներգրավեն գյուղացիներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ միլիարդ երեխայի կյանքը խիստ վտանգված է
հաջորդը
Քննարկում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն