• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում

Մերի Մնացականյան 13:30 | 23.08.2021
Մերի Մնացականյան 13:30 | 23.08.2021
Fresco festival

Ֆիլմերը, ցուցահանդեսներն ու ներկայացումները դուրս են եկել կինոդահլիճներից, սրահներից ու բառիս բուն իմաստով տեղափոխվել փողոց: «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը մինչեւ օգոստոսի 29-ը կապահովի շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, համերգներ ու «առանց տոմսի» կինոդիտումներ:

Ոչ ֆորմալ մոտեցում ունեցող փառատոնի նպատակը հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքների տարածումն է: «Ֆրեսկո» 8-րդ փառատոնի  մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան համայնքում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգային ծրագրով: Օգոստոսի 20-ից էլ հանդիսավոր բացմամբ սկսվեցին փառատոնի երեւանյան միջոցառումները:

Fresco festival
«Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է մոտիվացնող արժեքների հիման վրա: Ընտրել ենք հույս, հավատ, սեր տարածող ֆիլմեր ու միջոցառումներ»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:

Շուրջ 120 երկրներից 4000-ից ավելի հայտ է ներկայացվել, սակայն մրցութային ծրագրում ներգրավվել է 83 ֆիլմ: Փառատոնին կարող են մասնակցել խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք դատապարտում են պատերազմը, բռնությունը, խտրական մոտեցումները եւ քարոզում են խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն ու համամարդկային արժեքներ: «Ֆրեսկո» 2021-ի ֆիլմացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փառատոնը կինոդիտումների անցկացման տարբերվող մոտեցում ունի. փակ սրահների փոխարեն մարդաշատ վայրեր՝ այգիներ եւ եկեղեցիների բակեր: Երեւանում Աբովյան փողոցում գտնվող Ս. Աննա եւ Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքն է դարձել ֆիլմերի դիտում-քննարկումների վայր: Քննարկումներին մասնակցում են ոչ միայն հեղինակները, այլեւ հոգեւորականներ, հոգեբաններ եւ ֆիլմում արծարծված խնդիրների հետ անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ:

#FrescoLive խորագրով անցկացվում են նաեւ բացօթյա համերգներ: Փառատոնի շրջանակում «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին, առաջին անգամ հանդես է եկել Հայաստանում: Նա նշել է՝ Հայաստան ժամանելու գլխավոր նպատակը մարդկանց հոգիները ջերմացնելն է:

«Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով ներկայացել է Վահան Արծրունին: Օգոստոսի 28-ին Հայաստանի երգի պետական թատրոնի համերգն է լինելու: Այս տարի ծրագրում թատերական ներկայացում եւս կա. օգոստոսի 27-ին տեղի կունենա «Անուշ» (Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն) բացօթյա ներկայացումը:

Փառատոնն առանձնակի կարևորում է նաեւ սոցիալական հատուկ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքը: Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավված են կազմակերպչական աշխատանքներում: «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը սոցիալ-մշակութային գործիչների համար կանցկացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց:

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, ծրագրին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ֆրեսկո»-ի կայքէջում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխհրաձգություն Քաբուլի օդանավակայանում
հաջորդը
Անկարան եւ Կիեւը՝ նույն հարթակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն