• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Ծիրանի ծառ» կինոփառատոնն Ուջանում

Անուշ Իգնատյան 19:45 | 23.08.2021
Անուշ Իգնատյան 19:45 | 23.08.2021
Apricot tree festival

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում օգոստոսի 22-ին բացվել ու մինչեւ օգոստոսի 29-ը շարունակվելու է «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Վավերագրական ֆիլմերի ամենամյա փառատոնը 2015 թվականին ստեղծել է կինոմշակույթի զարգացման «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունը։

«Առաջին անգամ փառատոնը Երեւանում ենք անցկացրել։ Հաջորդ տարի որոշեցինք մայրաքաղաքով չսահմանափակվել ու գնալ Գյումրի։ Գյումրու ճանապարհին մի օրով մեր արտասահմանցի մասնակիցների հետ կանգ առանք Ուջան գյուղում (Ուջանը Երեւան-Գյումրի մայրուղու աջ կողմում է)։ Մեզ այնտեղ այնքան ջերմ ընդունեցին, մեր տպավորություններն այնքան լավ էին, որ մտածեցինք հաջորդ տարի հենց Ուջանում էլ կազմակերպել փառատոնը»,- պատմում է կինոփառատոնի համակարգող Արթուր Վարդիկյանը։

«Ծիրանի ծառ»-ն Ուջան տեղափոխելու պատճառներից մեկն էլ ֆինանսական է․ միջոցները քիչ են եղել, օրինակ, հյուրանոցում մնալու համար, իսկ Ուջանում փառատոնի մասնակիցները հյուրընկալվում են գյուղացիների տներում։ Ծանոթանում են հայ գյուղացու կենցաղին, հայկական նիստուկացին ու մշակույթին, ջերմ հարաբերություններ են ստեղծում իրենց հյուրընկալների հետ։ Արթուր Վարդիկյանն ասում է՝ ուջանցիները նույնիսկ կռիվ են անում, թե ում տանը պիտի հյուրերն ապրեն։ Սա նպաստում է նաեւ Հայաստանում մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։

Apricot tree Festival
Այս տարի «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին մասնակցության 500 հայտ է ուղարկվել, ցուցադրվելու է 29 մրցութային ու արտամրցութային ֆիլմ 22 երկրից՝ Հայաստան, Իտալիա, Ռուսաստան, Իրան, Ֆիլիպիններ, Բելառուս, Լեհաստան եւ այլն։

Երբեմն ռեժիսորներն են իրենց ֆիլմերն ուղարկում, երբեմն էլ կազմակերպիչներն են նայում, թե ինչ ֆիլմեր են ներկայացվել համաշխարհային փառատոներում, ու առաջարկում են դրանք ցուցադրել նաեւ «Ծիրանի ծառ»-ի ընթացքում։ Այն դեռ շատ մեծ համբավ ու տարածում չունի, բայց ցուցադրվող ֆիլմերի մեջ կան հեղինակավոր կինոփառատոների մասնակցած ֆիլմեր։ Օրինակ՝ իսպանացի ռեժիսոր Լոիս Պատինյոյի՝ խաղարկային տարրեր պարունակող «Կարմիր լուսնի մակընթացը», որը ցուցադրվել է Բեռլինի եւ Ամստերդամի կինոփառատոներում։

Փառատոնը բացվել է իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրիի «Ուջանյան պատմություն» հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմով։ Ռեժիսորն Ուջանում մասնակցել է 3-րդ փառատոնին, շահել գլխավոր մրցանակը եւ, շատ հավանելով գյուղն ու այն ընտանիքը, որտեղ ապրել է, վերադարձել ու լիամետրաժ ֆիլմ է նկարել, հերոսներն էլ նշված ընտանիքի անդամներն են։

Կինոփառատոնի ընթացքում եւս մեկ համաշխարհային պրեմիերա է լինելու․ցուցադրվելու է ամերիկահայ ռեժիսոր եւ օպերատոր Արա Մածունյանի «Վարպետ Էդդի» կինոնկարը։

Փառատոնի փակմանը ցուցադրվելու է Կարեն Գեւորգյանի «Երկընտրանք» ֆիլմը։ Ռեժիսորն այն ավարտել է 2000 թվականին, բայց ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է ընդամենը մի քանի անգամ։ Ֆիլմում 1990-ականների Ղարաբաղն է՝ ռազմաճակատ եւ հետպատերազմյան իրավիճակներ։

Apricot tree Festival
Ֆիլմերն ունեն հայերեն ենթագրեր։ Բաց երկնքի տակ տեղի ունեցող ցուցադրություններին մասնակցելու համար կարելի է օգտվել կինոսերներին Երեւանից Ուջան տանող ու այնտեղից հետ բերող ավտոբուսից։ Ցուցադրությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հաղթող ֆիլմերը որոշելու է ժյուրին, որի կազմում 3 հոգի է ընդգրկված՝ Հայաստանից, Իրանից եւ Բուլղարիայից։

Ուջանում անցկացվող կինոփառատոնը նպաստում է նաեւ գյուղի զարգացմանը։ «Բարեկարգման որոշակի աշխատանքներ են տարվում գյուղում։ Դանդաղ տեմպերով, բայց վերանորոգում ենք մշակույթի տունը։ Պատուհաններն ենք փոխել, աթոռներ ենք դրել։ Ուջանի այն այգում, որտեղ ցուցադրություններն են կազմակերպվում, Wi-Fi ենք անցկացրել, լուսավորման համակարգ ենք ներդրել։ Սրանք արվում են փառատոնի համար, բայց հետո մնալու են գյուղում»,-ասում է Արթուր Վարդիկյանը։

Apricot tree Festival
Փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ Ուջանում երեխաների համար կինոդպրոց է բացվել։ Արթուր Վարդիկյանն ասում է՝ եթե հետագայում ֆիլմարտադրողներ էլ չդառնան, ստացած գիտելիքն արդեն օգտակար է։ Եթե իրենց աջակցությամբ երեխաների նկարահանած ֆիլմերը պատրաստ լինեն մինչեւ փառատոնի վերջին օրը, փակման արարղության ժամանակ դրանք էլ կցուցադրվեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
500 տ բժշկական ապրանք Աֆղանստան հասցնել չի հաջողվում
հաջորդը
Քննարկել են լրագրողների տեղաշարժի նորմերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն