• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երեւան գալու կարիք այլեւս չկա

Աննման Մինասյան 19:00 | 30.08.2021
Աննման Մինասյան 19:00 | 30.08.2021
Gyumri Medical center

Շիրակի մարզում գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով ամսվա կտրվածքով մայրաքաղաք է ուղեգրվում միջինը երկու տասնյակ հիվանդ։ Հետազոտվողը, բացի ֆինանսական հավելյալ ծախսերից, ստիպված հաղթահարում է նաեւ 120 կիլոմետր ճանապարհ ու հոգեբանական դժվարություններ։

«Այսուհետեւ ոչ թե հիվանդը առողջապահություն կորոնի մայրաքաղաքում, այլ առողջապահությունը կգա մարզ»,- այս մասին հայտարարեց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը։

Gyumri Medical center«Գյումրու բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Շնորհիվ նոր սարքավորման հիվանդների մոտ ավելի վաղ կհայտնաբերվեն օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, կկատարվեն պտղի դոպլեր հետազոտություններ։

Նոր սարքավորումը կծառայի ոչ միայն հղիներին, այլ նաեւ օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց։ Մարզում կմեծանան նաեւ անպտղության բուժման նոր ու արդյունավետ հնարավորությունները։

«Ար․ Մեդտեխնիկա» բժշկակական սարքավորումներ ներմուծող ընկերության տնօրեն Նունե Անդրեասյանը վստահեցրեց, որ սարքը անհամեմատելի արդյունավետություն կապահովի, քան նախորդ սերունդների նույնանման արքավորումները։ Մինչեւ եկող տարվա սկիզբը ընկերությունը համակարգը «Գյումրու բժշկական կենտրոն»-ին տրամադրել է անհատույց։ Հունվարին հիվանդանոցը կգնի այն՝ նախնական 95 հազարի փոխարեն մոտ 60 հազար եվրո վճարելով։

Armen IsahakyanԹեեւ գերժամանակակից համակարգը գրեթե 100 տոկոսի է հասցնում ախտորոշման ճշգրտությունը, սակայն դա բավարար չէ լիարժեք արդյունք ունենալու համար,- նշեց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը։ Մարզում մասնագետների պակասը լրացնելու նպատակով ամեն շաբաթ Գյումրի կժամանեն մայրաքաղաքի լավագույն բժիշկները, կիրականացնեն մինչ այժմ մարզերում երբեւէ չկատարած վիրահատություններ։

«Պատերազմից հետո մեզ շատ անհրաժեշտ է մասնահատուկ կերպով խրախուսել ծնելիության աճը, իսկ այսպիսի համալրումները թույլ են տալիս, որ կինն իրեն ապահով ձեռքերում զգա»,- ասաց Իսահակյանը՝ հույս հայտնելով, որ ծննդօգնությունը կբարելավվի։

«Գյումրու բժշկական կենտրոնի» եւ «Ար․ Մեդտեխնիկա» բժշկակական սարքավորումներ ներմուծող ընկերության համագործակցության շնորհիվ ծննդաբերական բաժանմունքը եկող շաբաթ կհամալրվի եւս մեկ՝ կրծքագեղձը հետազոտող սքրինինգային սարքով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արգելք՝ փոխադարձության սկզբունքով
հաջորդը
Պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն