• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քննարկել են գերիների վերադարձման հարցը

aliq 16:01 | 02.09.2021
aliq 16:01 | 02.09.2021
Davtyan & Krasnov

Վլադիվոստոկում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։

Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա մեջ  5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին եւ արդյունքներին: Կողմերը շոշափել են նաեւ քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հանդիպման օրակարգային հարցերից է եղել նախորդ տարվա Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։

Արթուր Դավթյանը ռուսական կողմին երախտագիտություն է հայտնել Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:

Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նման միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։

Զրուցակիցները քննարկել են նաեւ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական եւ այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում կգործի Հռոմի պապի նվիրակի գրասենյակը
հաջորդը
Բայդենի ու Զելենսկու ընդհանուր սպառնալիքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն