• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ի վիճակի չեն վերադարձնելու Ղրիմը ռազմական ճանապարհով

aliq 20:01 | 03.09.2021
aliq 20:01 | 03.09.2021
Crimea is Ukraine

Ուկրաինայի չվերահսկվող տարածքների ապաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը Liga գործակալությանը տված իր հարցազրույցում այն տեսակետն է հայտնել, որ Կիեւն  ի վիճակի չէ Ղրիմը հետ բերելու ռազմական ճանապարհով:

«Ներկայիս ռազմավարությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհն է: Այդ ճանապարհին կարելի է դասել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հզոր իրավաբանական ճակատն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- նշել է Ռեզնիկովը:

Նա նաեւ այն տեսակետն է արտահայտել, որ Ղրիմի ապաբռնակցումը արագ է ընթանալու եւ ընթանալու է ՌԴ ղեկավարության համաձայնությամբ:

«Վստա՛հ եղեք: Նրանք պարզապես այլ տարբերակ չեն ունենա»,- շեշտել է Ուկրաինայի փոխվարչապետը:

Ռեզնիկովն այդ իրավիճակը կապում է այն հանգամանքի հետ, որ Եվրոպան մտադիր է մինչեւ 2030 թվականը հրաժարվել տնտեսության մեջ բենզինով աշխատող շարժիչներից:  Դա իր հերթին կանդրադառնա նավթից ստացվող Ռուսաստանի եկամուտների վրա:

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտ է սահմանել Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինայի կրած վնասի չափը:

«Վեջնական թվերը ոչ ոք չի հրապարակի: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք աուդիտ եւ Ղրիմում մեր ներկայությունը: Դա հնարավոր կլինի անել արդեն ապաբռնակցումից հետո: Միայն արժեթղթերի մասով Ուկրաինայի կորուստը կազմում է շուրջ 135 միլիարդ դոլար: Մի տեսակ զգացողություն կա, որ վնասը առնվազն երկու անգամ շատ է»,- ընդգծել է Ռեզնիկովը:

Զելենսկու ուկրաինական երազանքը

Ավելի վաղ ԱՄՆ-ում պաշտոնական  այցով շրջագայող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սթենֆորդի համալսարանի ուսանողներին նկարագրելով Ուկրաինայի ապագան, ասել էր, որ այն ի վերջո դառնալու է բարեհաջող եւ ուժեղ, Եվրոպայի առաջնորդ երկիր: Զելենսկին վստահություն է հայտնել, որ ամեն ինչ հնարավոր է:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ինքն «ուկրաինական երազանք» ունի: Այդ երազանքին Զելենսկին դասել է համատարած թվայնացումը, ինչպես նաեւ Ղրիմի եւ Դոնբասի վերադարձը:

Ուկրաինայում որդեգրված  թվայնացման քաղաքականության համատեքստում Զելենսկին հիշեցրել է, որ մոտակա ժամանակներս երկրում բոլոր պետական ծառայությունները 100%-ով առցանց եղանակով են իրականացվելու:

Նա նաեւ նշել է, որ երազում է ներդնել ընտրություններում էլեկտրոնային քվեարկության համակարգը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
AstraZeneca-ի 27500 չափաքանակ Հայաստանին Լիտվայից
հաջորդը
Եվս 1 հայ զինծառայողի աճյուն Հադրութում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն