• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զեկույց ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին

aliq 16:52 | 08.09.2021
aliq 16:52 | 08.09.2021
Arman Tatoyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների հարցում Ադրբեջան պետության պատասխանատվությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը վերաբերող անգլերենով կազմված արտահերթ զեկույցից:

Ասուլիսին ներկա են եղել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Բռնի անհետացում՝ նաեւ պաշտոնատար անձանց անգործության պատճառով

Սահակյանն ընդգծել է, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ռազմագերիների բռնի անհետացում է տեղի ունեցել։ Պատերազմից շուրջ 10 ամիս անց ադրբեջանական վերահսկողության տակ ողջ հայտնված շատ մարդկանց ճակատագրեր անորոշ են։

«Միջազգային ստանդարտները պահանջում են, որ պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար։ Պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլեւ այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել, որոնց անգործության պատճոռով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,- շեշտել է իրավապաշտպանը։

Խոշտանգումներ ադրբեջանական սահմանապահների ձեռամբ

Արման Թաթոյանը, ներկայացնելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը, հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել։ Այնտեղ փոխհրաձգություն հետեւանքով սպանվել են հայ զինծառայողներ, եղել են նաեւ փրկվողներ, մի մասն էլ գերեվարվել է։

«Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաեւ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երեւում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն են իրականացրել»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը նշել է, որ զեկույցում կցված են լուսանկարներ, որոնցում երեւում է, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին եւ քաշել։

«Մենք նույնակաանցրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»,- շեշտել է Թաթոյանը։

Զեկույցն ունի ամենաբարձր հիմնավորումը

Նա ընդգծել է, որ Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ թե՛ ռազմագերիներին, եւ թե քաղաքացիական անձանց վերաբերող փաստերը ստուգվել են տարբեր աղբյուրներից, եւ այդ առումով զեկույցն ունի ամենաբարձր հիմնավորումը։

«Թե՛ քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համատարած ենթարվել են խոշտանգման։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից ու սննդից, որը տրամադրել են նվաստացումներից ու դաժան ծեծից հետո։ Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին ու ստիպել են ուտել հատակից կամ սոված ռազմագերու աչքի առաջ սնունդը գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, երբ ուտելու համար տվել են 10 վայրկյան եւ անկախ նրանից, թե ռազմագերին հասցրել է հացը ուտել, թե ոչ, գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ ու ռազմագերուն ստիպել ուտել»,- ընդգծել է Թաթոյանը։

Խոշտանգումներ բժշկական հետազոտությունների ժամանակ

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ առանձնակի դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Հայ գերիների ցավն ավելի են սաստկացրել, հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով։ Ստիպել են, որ մարդիկ բժշկական օգնություն ու սնունդ աղաչեն։

Ձմեռվա ցուրտ եղանակին, մերկ վիճակում, հայ գերիներին ստիպել են ձեռքերը կապված քնել հատակին, պատուհանն են բաց թողել, որ ավելի ցուրտ լինի, երբեմն էլ մարդկանց վրա սառը ջուր են լցրել։

Ռազմագերու մարմնի վրա եռացած ջուր կամ թեյ են լցրել, հետո ծեծել են, որից հետո 21 օր չի կարողացել քայլել։

«Հատկապես զազրելի են այն դեպքերը, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ, օրինակ՝ հիվանդանոցներում։ Անցնող դառնողները, օրինակ՝ բուժառուները, թքել են հայ գերիների վրա, եւ դա տեղի է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայողի ներկայությամբ»,- նշել է Թաթոյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ բժիշկներն են գերիների նկատմամբ բռնություն գործադրել։

Խախտվել են նաեւ ռազմագերիների կրոնական իրավունքները

Հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ փոքր-ինչ ավելի մարդկային վերաբերմունք դրսեւորած ադրբեջանցի զինծառայողները կամ բանտի աշխատակիցները խստորեն պատժվել են:

Պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանցիները խախտել են նաեւ ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։

Թաթոյանի խոսքով` երբ ադրբեջանցիներն իմացել են, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն այցելելու են, միայն այդ ժամանակ են գերիներին համեմատաբար լավ վերաբերվել, այլ վայր են տեղափոխել եւ առանձնազրույցի ներկայացրել այն գերիներին, որոնց նախապատրաստել են։

Առանձնապես դաժան վերաբերմունք նախորդ պատերազմների մասնակիցների նկատմամբ

Բացի դրանից, շատ դեպքերում հայ զինվորականներին ստիպել են տեսախցիկի առաջ սուտ տեղեկություններ տալ, հետո դա օգտագործել են նրանց դեմ։

Թաթոյանը պատմել է, որ մի հայ զինծառայողի տեսախցիկի առաջ ստիպել են ասել, թե Կովսականի (Զանգելան) տներից մեկում հարսանիք է եղել, ու ինքը նռնակով պայթերել է այդ տունը եւ 50 ադրբեջանցիներ մահացել են, հետո իբրեւ հարեւանն է եկել, նրան էլ է սպանել։

Ըստ Պաշտպանի`առանձնապես դաժան են վերաբերվել Արցախյան առաջին պատերազմին կամ Ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողներին։

Երեք պետական կառույցների հովանու ներքո

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ երեք հիմնական կառույցներ են իրականացրել հայ ռազմագերիների խոշտանգումները՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, քննչական մեկուսարանը եւ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։ Պատժիչ եւ նպատակային ծեծը, ըստ նրա, շարունակվել է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարաններում։

ՀՀ ՄԻՊ-ի զեկույցն ունի հետևություններ, կապված՝ նաեւ Ադրբեջանի Սահմանապահ ծառայության հետ, հիմնավորող լուսանկարներ եւ տեսանյութեր, վերլուծություններ։
Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին։
Զեկույցն ամբողջությամբ շարադրվել է անգլերենով եւ փաստերով հանդերձ հրապարակվել:
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեր սեւ սիրտ, ձեր մասշտաբային ու գունագեղ «հարսանիք»
հաջորդը
Անհրաժեշտ է վստահության ամրապնդում եւ երկխոսություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն