• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հադրութեցի ուսուցչուհու էկո ֆրիփսերը

Անուշ Առաքելյան 18:45 | 10.09.2021
Անուշ Առաքելյան 18:45 | 10.09.2021
Armine Sargsyan

«Համոզում էին՝ մի գնա, Երեւանում քեզ մեծ ապագա է սպասվում, այստեղ լայն հնարավորություններ կան: Ընկերներս ու հարազատներս խորհուրդ էին տալիս Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո մնալ մայրաքաղաքում, բայց իմ ծննդավայր Հադրութն անբացատրելի ձգողական ուժ ուներ: Երեւի հողը կանչում էր, չգիտեմ, հիմա եմ զգում, որ ճիշտ արեցի՝ գնացի, այնտեղ որոշ ժամանակ հասցրեցի ապրել, աշխատել, պիտանի լինել երեխաներին»,- պատմում է 25-ամյա Արմինե Սարգսյանը։

Նա Հադրութ քաղաքի եւ Այգեստան գյուղի դպրոցներում անգլերեն էր դասավանդում: Հետո որոշում է սեփական գործը հիմնել. կարճ ժամանակում տարածք է վարձակալում, եւ անգլերենի ուսուցման կենտրոն բացում, որը դառնում է Հադրութ քաղաքի նմանատիպ առաջին կենտրոնը: «Շատ աշակերտներ ունեի, ուսուցման կենտրոնում ավելի հաճույքով էի աշխատում, քան դպրոցում»,- պատմում է Արմինեն: «22 աշակերտ ունեի, պահանջարկ կար, երեխաները սիրով էին գալիս, ծնողների համար էլ մեծ օժանդակություն էր կենտրոնը: Այստեղ էլ փորձում եմ պահպանել կապը աշակերտներիս հետ, ոմանց հետ շարունակում եմ տեսակապով պարապել, երբեմն էլ՝ տանն եմ դասավանդում»:

Ընտանիքի անդամները պատերազմից առաջ պետական կառույցներում էին աշխատում,  մայրը՝ սոցապ նախարարությունում, հայրը Հադրութի շրջանի վիճակագրության բաժնի պետն էր: Եղբայրը Հադրութի գլխավոր հողաշինարարն էր, ընկերոջ հետ բանջարեղենային ջերմոց էին հիմնել: «Բերքը հավաքելու ժամանակն էր, երբ պատերազմը վրա հասավ: Ամեն ինչ մնաց այնտեղ, ե՛ւ իմ մանկությունը, ե՛ւ մեր տունը, որին այդպես էլ հրաժեշտ չտվեցի»,- ասում է Արմինեն։ «Փորձում եմ պինդ լինել, ամեն խոսքից չարտասվել, բայց երբեմն չի ստացվում, ափսոսում եմ, որ մի լուսանկար էլ չի պահպանվել, որ գոնե այդպես կարոտս մեղմվի»:

Արմինեն քրոջ ու երեխայի հետ Հայաստան է եկել պատերազմի առաջին օրը, մայրը Հադրութից դուրս է եկել հոկտեմբերի 8-ին, երբ արդեն պարզ էր, որ քաղաքն ընկել է, իսկ հայրն ու եղբայրը՝ դիրքերում էին:

Աբովյան քաղաքից՝ Մալաթիա-Սեբաստիա, այնտեղից էլ՝ Նոր Նորքի 2-րդ զանգված: Չորս ամիս է այստեղ վարձակալությամբ են ապրում: Պետությունից ընտանիքի անդամները 30000-ական դրամ են ստանում, որով էլ կարողանում են բնակվարձը վճարել:

Armine Sargsyan
Բնակարանի պատշգամբում խնամքով շարված են Արմինեի մոր պատրաստած չրերը:  Հադրութում չիր պատրաստում էին տնամերձ հողատարածքի բերք ու բարիքից: «Սա միակ տարին է, երբ միրգը շուկայից ենք գնում»,- ասում է Արմինեն:

Մրգերի տեսականին վերջին շրջանում առատորեն սպառվում է Սարգսյանների տանը: Քաղցրահամ թուզ, դեղձ, խնձոր, տանձ, նարինջ, կիվի, լիմոն ..մի խոսքով ձեռքի տակ ինչ միրգ է ընկնում՝ Արմինեն վերածում է խրթխրթան ֆրիփսերի, այլ կերպ ասած մրգային չիփսերի:

«Միտքը հանկարծակի ծագեց, գիշերը մտածեցի, իսկ առավոտյան սկսեցի գործել, շատ բան չի պահանջում, միայն միրգ ու համապատասխան սարք: Առավոտյան սարքը ձեռք բերեցի ու գործի անցա: Միտքը, որ շուկայում ֆրիփսերը դեռ լայն տարածում չունեն՝ ոգեւորեց»:

Սկզբում ընտանիքի անդամների համար էր պատրաստում, փորձ ձեռք բերելուց հետո ապրանքանիշ ստեղծելու միտքը հանգիստ չէր տալիս Արմինեին: Ֆեյսբուքյան էջ է բացում, անվանում Hadrut sweet corner` Հադրութի քաղցրիկ անկյուն, որն էլ կհիշեցներ ծննդավայրի մասին:

Armine Sargsyan
Չիփսերը շատ համեղ եւ օգտակար են: Չորացվում են 45 աստիճան ջերմության պայմաններում եւ չեն կորցնում մրգի կարեւոր ու օգտակար նյութերը: Խրթխրթան չիփսերը գրավիչ կարող են լինել հատկապես երեխաների համար, Արմինեն առաջարկում է քիմիական հավելանյութերով վնասակար չիփսերը, որ այդքան սիրում են երեխաները՝ փոխարինել ֆրիփսերով:

Էկո թղթերի փաթեթավորմամբ եւ մատուցմամբ չիփսերը հարմար են նվերի համար, թեյի սիրահարներին եւս կարող է գրավել:

«Մեծ ծավալով չեմ պատրաստում, միայն պատվերների դեպքում: Փորձում եմ հասկանալ պահանջարկ կա, թե՝ ոչ: Երկու-երեք օրվա ընթացքում պատվերը պատրաստ է լինում: Քանի որ որոշ մրգերի սեզոնն ավարտվում է, պետք է հասցնեմ ձմռան համար պաշար հավաքել»,- ասում է Արմինեն:

Մրգերի տեսականի, թե մի տեսակ միրգ՝ փաթեթի պարունակությունը պատվիրատուն անձամբ կարող է առաջարկել: Հիմա Արմինեն ապրանքանիշը գովազդելու ուղիներ է փնտրում, փորձում է գտնել մարդկանց, որոնք կարող են օգնել ավելի մեծ ծավալներով սպառել արտադրանքը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջորջ Բուչիքյանը՝ արդյունաբերության նախարար
հաջորդը
Գործազուրկների թիվը հուլիսին աճել է 506 հազարով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն