• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական պատերազմի իրական վտա՞նգ

aliq 21:47 | 10.09.2021
aliq 21:47 | 10.09.2021
Volodimir Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «YES Brainstorming» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի բռնկումը:

Նա նշել է, որ իր կարծիքով պատերազմի հնարավորությունը շատ մեծ է: «Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չեն ունենա հարեւանական հարաբերություններ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ»,- ասել է Զելենսկին, հավելելով, սակայն, որ  համատեղ ջանքերի գործադրման դեպքում երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար կարող են բարելավվել:

Ուկրաինայի նախագահը պնդել է, որ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։ Զելենսկին ընդգծել է, որ խնդիրը  Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության՝ Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ  է։

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպասվելիք երկխոսությունը չափազանց բարդ է լինելու։ Ըստ Կուլեբայի՝ երկու երկրների առաջնորդները ստիպված են լինելու քննարկել մի շարք խճճված հարցեր եւ հենց դրա գիտակցումն է, որ խոչընդոտ է դառնում նախագահների հանդիպման կազմակերպման ճանապարհին։

Թարմացում.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության:

«Մենք սովոր ենք ռուսատյացությամբ լցված այդ գռեհիկ հայտարարություններին»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, որն իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսներով եւ աջակցություն է ստացել նաեւ Ուկրաինայի արեւելքում, այժմ հայտարարում է, թե նա, ով ապրում է Ուկրաինայում եւ իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Հայկ Մամիջանյանի հետ
հաջորդը
Հայրաքաղաքը ՏԻՄ ընտրությունների շեմին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն