• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանն անդրադարձել է բեռնատարների թեմային

aliq 15:06 | 13.09.2021
aliq 15:06 | 13.09.2021
Saeed Khatibzadeh

Իրանի ԱԳՆ-ն  մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարեւանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

Ըստ «Azariha» հեռուստաալիքի՝ Խաթիբզադեն նշել է, որ Թեհրանը հավասարակշռված է, բայց միեւնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները՝ փորձում է ընդլայնել հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար՝ բոլոր հարեւանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաեւ մեր մյուս հարեւանների հետ»,-  ընդգծել է Խաթիբզադեն:

Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները, ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 130-250 դոլար են պահանջում:

Իրանցի վարորդներին ստիպում են տուրք վճարել

Ըստ «ՍիվիլՆեթի»՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները կանգնեցրել են իրանական բեռնատարների վարորդներին՝ տեղեկացնելով, թե իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք եւ պահանջել դրա համար վճարել կանխիկ 130 դոլար (մոտ 64 հազար դրամ)։

Ադրբեջանցի ոստիկանները վերցրել են գումար չունենալու պատճառաբանությամբ վճարելուց հրաժարված վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները եւ պահանջել գումարը վերադառնալիս վճարել։

Ըստ նույն աղբյուրի՝ Կարմրաքարի, ինչպես նաեւ Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել խոսքեր չշռայլել
հաջորդը
Ժամկետանց անձնագրերով ընտրություններին չեն մասնակցի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն