• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ-ուկրաինական համագործակցության ոլորտները

aliq 18:56 | 14.09.2021
aliq 18:56 | 14.09.2021
Armenia, Ukraine

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան Երեւանում Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ Երեւանն ու Կիեւը կսկսեն փոխադարձաբար ճանաչել պատվաստումների վկայականները: «Կանաչ» վկայականների փոխադարձ ճանաչումը երկու երկրների միջեւ մեծապես կպարզեցնի քաղաքացիների տեղաշարժը:

Ուկրաինան թեեւ օգտագործել է Համաշխարհային բանկի պաշարները՝ պատվաստանյութերի գնման համար, այդուհանդերձ, պատվաստումների ցուցանիշներով առ այսօր ամենացածրն է Եվրոպայում:

Ուկրաինայում սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ փետրվարի 14-ից սկսած, կատարվել է 10 միլիոն 710 հազար 944 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 5 միլիոն 906 հազար 752 մարդ։ Ամբողջական պատվաստում է ստացել 4 միլիոն 804 հազար 204 մարդ։

Հայաստանում կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։

Փոխշահավետ հեռանկարներ

Մեկնաբանելով երկկողմ տնտեսական գործընկերության հեռանկարները` Լազեբնայան նշել է, որ ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են համագործակցելու Հայաստանի հետ հացահատիկի, բուսական յուղի եւ սոյայի, մետաղագործական արտադրանքի մատակարարման եւ այլ ավանդական ոլորտներում:

Ըստ Լազեբնայայի՝ Ուկրաինան առ այսօր հայկական ԱԷԿ-ի սարքավորումների կարեւոր մատակարարն է: Խոստումնալից համագործակցություն կարող է զարգանալ նաեւ մաքուր էներգիայի ոլորտում:

Երկրների համագործակցության այլ ոլորտների թվում զարգացած է նաեւ մետաղագործությունը. ուկրաինական պողպատե գլանվածքային գործարանները Հայաստանից գնում են ֆերոմոլիբդեն՝ որպես համաձուլվածքների ամրացնող հավելում:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին կողմերը ստորագրել են համապատասխան արձանագրություն:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարն ընդգծել է, որ 2021-ի սեպտեմբերի 14-ը նշանավոր օր է Ուկրաինայի եւ Հայաստանի համար, քանի որ երկարատեւ ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվեցին փոխշահավետ համագործակցության բարելավման եւ Ուկրաինայի ու Հայաստանի համար ավելի լավ ապագա ստեղծելու մասին:

Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել 8 տարի առաջ:

Վիճակագրական տվյալներով

Հայաստանի եւ Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թվականներին տատանվել է 109.8-243.5 մլն ԱՄՆ դոլարի տիրույթում․ արտահանումը՝ 6.2-26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8-232.4 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020-ին կազմել է 148.5 մլն ԱՄՆ դոլար: 2021-ի հունվար-հունիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստումների հակառակորդը՝ սեփական քարոզի զոհ
հաջորդը
ՌԴ նախագահը քննադատել է Թուրքիային եւ ԱՄՆ-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն