• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՀայաստանՄենք

Մեր կորած սերունդը

Մհեր Արշակյան 13:45 | 16.09.2021
Մհեր Արշակյան 13:45 | 16.09.2021
soldier

Անցած դարի 20-ական թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ամերիկացի գրող Գերտրուդ Սթայնը պատերազմի մասնակից երիտասարդությանն անվանեց կորած սերունդ։ Նա նկատի ուներ, որ մարդիկ, որոնք տեսել են պատերազմը, այլեւս խելքի չեն գա, չեն կարող իրացվել։

Սթայնը կորած սերունդ էր համարում բոլորին՝ հաղթածներին եւ պարտվածներին, որովհետեւ կորած է սերունդը, որը տեսել է պատերազմի սարսափը։ Ու կապ չունի, թե որ կողմից։

Բանն այն է, որ անցած դարում տեղի ունեցած Առաջին համաշխարհային պատերազմի գրեթե բոլոր զինվորները կռվել են անձամբ, նրանք նայել են թշնամու աչքերի մեջ, եթե նույնիսկ չեն կրակել, կամ նրանց վրա չեն կրակել։

Նրանք, այսպես ասենք, մեռնում էին սեփական մահով, այդ մահն անհատական էր, ինչ-որ իմաստով ուրիշին չէր վերաբերում, թեպետ նույն փամփուշտից երբեք երկու հոգի չի մահացել, յուրաքանչյուրին՝ իր փամփուշտը, իր սվինը։ Տանկերն արդեն կային, բայց հենց դա էլ միայն ուժեղացնում էր Առաջին համաշխարհայինի սարսափը, քանի որ այդ զինատեսակը զինվորներից շատերի համար նոր էր։ Այսինքն՝ արկով «ձեռք բերած» մահը դեռեւս չլսված մահ էր։

Այդ պատերազմում միմյանց դեմ դուրս եկան ոչնչով չգեներացված ատելություններ, քանի որ բոլոր կողմերը մշակութային եւ քաղաքակրթական մեկ ընդհանուր դաշտում էին։ Այդ պատերազմից վերադարձածը չի կարողացել սիրել պատերազմի սարսափները մի կողմ դրած, չի կարողացել արարել ուրիշների մահվան անտանելի չափաբաժինն ուսերին։
Այդ մարդկանց կարող էր «կերակրել» միայն «գալ տարին Երուսաղեմի մեջ» գաղափարախոսությունը։ Ահա ինչու Հիտլերը այդպես կարողացավ միավորել Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական պարտվածներին հրեաների հանդեպ ատելությամբ։ Բոլոր մեղքերը հրեաների վրա բարդելը, նրանց ոչնչացնելը դարձավ Գերմանիայի փորձը՝ դուրս գալ Առաջին համաշխարհայինի խայտառակության տակից։

Ու Գերմանիան ստացավ Երկրորդ համաշխարհայինը՝ իր եւ իր ժողովրդի համար էլ ավելի խայտառակ պատերազմը։ Գերմանիան վերջնականապես պարտվեց։ Բայց այս անգամ գերման ժողովուրդն այդքան էլ չմնաց «կորած սերնդի» տակ։ Հիտլերը շեշտը դրեց ազգային ոգու վրա՝ չառաջարկելով ազգային ոչինչ։ Նա ոչնչացրեց Գերմանիան Գերմանիա դարձնող գրեթե ամբողջ մշակույթը եւ գիտական պոտենցիալը։ Կարճ ասած՝ նա կորած սերնդին առաջարկեց վերջինիս անձնական ճգնաժամերի հետ կապ չունեցող գաղափար։

Բայց Առաջին համաշխարհայինից անցել է մեկ դար։ Փոխվել է պատերազմի փիլիսոփայությունը։ Արցախյան վերջին պատերազմում մեր զինվորները գրեթե թշնամի չտեսան, նրանք նույնիսկ սխրանքի հնարավորություն չունեցան, ուղղակի գնացին, տեսան, պարտվեցին։ Սա այսօր միայն գեներացնում է թշնամու անխախտ պատկանելությունը, որի հետ, ըստ մի մեծ հատվածի, դեռ հաշիվ կա մաքրելու։

Պատերազմից վերադարձողները կարող են պատմել իրենց ընկերների մահվան մասին, բայց մահվան հանգամանքներն աղոտ են, մանրամասներ չկան։ Վերադարձողները շարունակում են տեսնել իրենց պարտության հետեւանքներն արդեն թիկունքում։ Նրանք փոքր պատերազմի մեծագույն զոհերն են, որովհետեւ ապրում են, բայց ոչնչից հաճույք չեն ստանում։ Նրանք դիմացինին ոչինչ չունեն առաջարկելու, որովհետեւ դիմացինը նույն անհուսությունն ունի։

Նրանք մեր կորած սերունդն են, որը պարտությանն է հանձնել իր կյանքի բովանդակությունը, այն սերունդը, որը երազանքներ չունի, այն սերունդը, որն անտարբեր է։ Ահա ինչու նրանց անհրաժեշտ է գաղափար։ Բայց հաստատ ո՛չ քաղաքական գործիչներից։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կքվեարկի՞ արդյոք Պուտինը
հաջորդը
Անօդաչու թռչող սարքը գյուղատնտեսության մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն