• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեփականության իրավունքի հետահայաց գնահատում

Անուշ Առաքելյան 12:30 | 17.09.2021
Անուշ Առաքելյան 12:30 | 17.09.2021
Museum genocide

Մշո Սուրբ Կարապետի վանքի (օսմաներեն՝ Չանգլի) սեփականություն հանդիսացող 800 ղուրուշ (տաճկական դրամական միավոր) արժողությամբ 16 արտավար մարգագետնի կալվածագիրն է՝ լուսարարապետ Հակոբ վարդապետ Գրիգորյանի անունով: Հայաստանի ազգային արխիվից ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է բերվել «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր եւ համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» ցուցադրության համար:

Ցուցադրությունը երկլեզու է, ներառում է շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր:

Կալվածագրերի մի մասն օսմանահպատակ հայ քաղաքացիների մասնավոր ունեցվածքի՝ տան, այգու, արտի, մարգագետնի, ջրաղացի, գործարանի, լուսանկարչատան սեփականության վավերագրեր են: Մյուս մասը՝ հայկական համայնքապատկան կալվածքների՝ վանական համալիրներին, եկեղեցիներին պատկանող կալվածքների սեփականության փաստաթղթերը:  Թեեւ այդ հաստատությունների մեծ մասն այսօր չկա, սակայն ներկայացված վավերագրերը վկայում են դրանց երբեմնի գոյության եւ հայկական պատկանելության մասին:

Ցուցադրությունը բացվել է «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եւ հեռանկարներ» խորագրով եռօրյա գիտաժողովի շրջանակում:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ասում է՝ արխիվում կան հարյուրավոր նման փաստաթղթեր, որոնք հայոց պահանջատիրության համար կարեւոր հիմք են:

«Փաստաթղթերը տրված են օսմանյան կառավարության կալվածական վարչության կողմից եւ կրում են տարբեր ժամանակահատվածներում օսմանյան սուլթանների անձնական կնիքները, ունեն կարգահամարներ». ըստ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանի՝ սա խոսում է այն մասին, որ պետականորեն հաստատված փաստաթղթերը իրավական ուժ ունեն:

Հայոց ցեղասպանության ընթացքում կազմակերպված կոտորածներին, տեղահանություններին զուգահեռ թուրքական կառավարությունն իրականացրել է հայերի ինչպես մասնավոր ունեցվածքի, այնպես էլ համայնքապատկան-ազգապատկան կալվածքների բռնի յուրացում։ Թեեւ թուրքական կառավարությունը հավաստիացնում էր, որ միջոցներ է ձեռնարկում՝ պաշտպանելու հայերի սեփականության իրավունքը՝ փոխհատուցելու նպատակով, սակայն իրականում հայերի գույքը վաճառվում էր, աճուրդի դրվում, փոխանցվում մուսուլման ներգաղթողներին: Իրավիճակը չի փոխվում նաեւ Օսմանյան կայսրության շարունակող պետության՝ Թուրքիայի Հանրապետության օրոք: Իր անօրինական գործողություններն արդարացնելու եւ ապագայում հնարավոր հատուցումների պահանջը կանխելու համար օսմանյան կառավարությունն ընդունում է մի շարք օրենքներ եւ հրամանագրեր:

Խորագրային վահանակները եւ տեքստային նյութերը ներկայացնում են հայերի ունեցվածքի բռնազավթումն «օրինականացնող» օրենքներն ու հրահանգները, հայոց պահանջատիրության հետ առնչվող տարբեր հարցեր՝ սկսած ձեւավորումից մինչեւ մեր օրերը՝ ընդգրկելով քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների մոտեցումները:

Museum Genocide
Museum Genocide
Museum Genocide

Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքը ճանաչում է անհատի սեփականության եւ օտարման դեպքում համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը: Ներկայացված վավերագրերը, որոնք թվագրվում են 1872-ից մինչեւ 1912-1913 թվականները, Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների՝ մասնավոր եւ ազգապատկան երբեմնի ունեցվածքի փաստացի վկայություններն են:

«Այս ցուցադրությունը յուրահատուկ է թեմայով։ Առաջին անգամ է, երբ հայերի մասնավոր եւ համայնքապատկան գույքի սեփականությունը հաստատող տասնյակ հազարավոր փաստաթղթերից ընդամենը երկու տասնյակ բնօրինակ կալվածագրերի թանգարանային ցուցադրության ճանապարհով անդրադարձ է արվում ընդհանրապես հայոց պահանջատիրությանը»,- ասում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:

Ըստ Սեդա Պարսամյանի՝ ներկայացված կալվածագրերը շատ փոքր մասն են մինչեւ մեր օրերը պահպանված նմանօրինակ փաստաթղթերի։ Ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող թանգարաններում, գրադարաններում, նաեւ անհատ քաղաքացիների մոտ պահպանվում են մասնավոր եւ համայնքապատկան կալվածագրերի հազարավոր օրինակներ, որոնք ցանկագրման եւ ուսումնասիրության կարիք ունեն:

Museum Genocide
«Փաստաթղթերի հավաքագրման գործն ավելի վաղ պետք էր սկսել,- ասում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,- այսօր հաջողություն կարձանագրեինք հազարավոր ու տասնյակ հազարավոր նմանօրինակ փաստաթղթեր ունենալով: Ժամանակը որքան հեռանում է 1915 թվականի իրողությունից, նման փաստաթղթերի ձեռքբերումը դառնում է ավելի դժվար: Արխիվների զգալի մասը հիմնականում Արեւմտյան Հայաստանի թեմական կառույցներում էր պահպանվում, թեմերի հետ ոչնչացվել են, բայց Կոստանդնուպոլսից Երուսաղեմ են տարվել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք այսօր ուսումնասիրվում են, փաստաթղթեր կան նաեւ Նուբարյան գրադարանում»:

Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ խոսել չի ուզում հատուցման ու հետեւանքների վերացման մասին: Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ խնդիրը պետք է դրվի գիտաքաղաքական մակարդակի վրա, «որպեսզի մեր առջեւ դրված «ցեղասպանության հետեւանքների վերացում» ծրագիրը կարողանանք հաջողությամբ տրամաբանական ավարտին հասցնել»:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զովունի. գյուղի ու քաղաքի միջակայքում
հաջորդը
Sputnik V-ի հաստատման գործընթացը կասեցվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն