• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրան-Հայաստան ճանապարհային կապը՝ վտանգված

aliq 17:08 | 17.09.2021
aliq 17:08 | 17.09.2021
iran

Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունն արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից օրեցօր ավելացող տուրքեր է պահանջում։

Իրանը քանիցս հայտարարել է, որ կարեւորում է տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ վերագործարկումը, ինչը կնպաստի տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը:

Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Քննարկվել են երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Ըստ Իրանի պետական գործակալության՝ նախագահ Ռայիսին նշել է, թե Հայաստանի եւ Իրանի միջեւ աշխատանքային խումբ է ստեղծվելու էներգետիկայի փոխանակումների, տրանսպորտի ու համատեղ արտադրությունների գծով։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է հարեւան երկրների հետ հարաբերությունների ընդարձակումը: Նա Իրանի դերը տարածաշրջանում կառուցողական է որակել եւ ընդգծել, որ Երեւանը ողջունում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ Իրանի ներկայացրած նախաձեռնությունները։

Դիրքորոշումների պարզաբանումներ դիվանագիտական խողովակներով

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման հարցը:

Ադրբեջանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին դարձյալ հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւի հետ: «Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Մեր զրույցի ընթացքում քննարկեցինք ներկա իրավիճակը եւ ապագայի ծրագրերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- թվիթերյան գրառմամբ նշել է  դեսպանը: Հիքմեթ Հաջիեւը եւ Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել էին նաեւ սեպտեմբերի 13-ին եւ ի թիվս այլ հարցերի քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրանական բեռնատարների տեղաշարժման հարցը:

ՀՀ փոխվարչապետները այլընտրանքային ճանապարհներ են փնտրում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի: Գրիգորյանն ընդգծել է, որ ճանապարհային խնդիրների լուծվելը կազդի երկրի տնտեսության վրա: Նա նշել է, որ այլընտրանքային ենթակառուցվածքային լուծումները կհավասարակշռեն իրավիճակը:

Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների առումով պետք է որոշակի գործընթաց սկսել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, թե բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ «Մենք հիմա ունենք նաեւ այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաեւ Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու»,- ընդգծել է Պապիկյանը։

Այլընտրանքային ճանապարհները ավարտին կհասցվեն 2022-ի գարնանը

Պապիկյանը նշել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների ձերբակալած իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաեւ բանակցություններ են ընթանում, նաեւ ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- ընդգծել է Պապիկյանը։ Փոխվարչապետն ասել է, թե Հայաստանն այս ռիսկը հաշվի չի առել, բայց մյուս կողմից նաեւ այլ տարբերակի ընտրություն չի ունեցել։ Այդուհանդերձ, ըստ Պապիկյանի, ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

Պապիկյանը նշել է, որ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան եւ Ճակատեն գյուղերի համար մինչեւ տարեվերջ կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ: Նա նշել է, որ Կառավարությունը մտադիր է Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցումը ավարտին հասցնել 2022-ի գարնանը։

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերի վերաբերյալ Պապիկյանը հայտարարել է, որ դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։ ՀՀ փոխվարչապետը պնդել է, թե ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։

Դրա մասին  հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ԱԺ-ում հայտարարել է, թե անցած դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհը պետք է անարգել օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար։ Բայց օտարերկրյա բեռների տարանցման համար ոչինչ չի քննարկվել։ Փաշինյանը ենթադրում է, որ Ադրբեջանը այս իրավիճակը ստեղծել է ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, որ նոյեմբերյան ու հունվարյան եռակողմ հայտարարություններում Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին դրույթ չկա։

Սպառնալիք տնտեսական ակտիվության համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ կառավարությունը շատ անհանգստացած է միջպետական Կապան-Գորիս հատվածում ստեղծված իրավիճակով եւ համարում է, որ ճանապարհի այդպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առեւտրին եւ զբոսաշրջությանը: «Կա շրջանցիկ ճանապարհ, որը լավը չէ, բայց աշխատող ճանապարհ է, եւ վատագույն դեպքում մենք այդ «պլան Բ-ն» ունենք»: Քերոբյանը նշել է, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում այդ ճանապարհն ավելի հարմարավետ դարձնելու համար:

«Բացի դրանից՝ կառավարությունը նախատեսում է շուրջ 487 միլիարդ դրամ ներդնել Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության մեջ»,- հայտնել է Քերոբյանը։

Կապան-Գորիս ճանապարհին մնացած իրանական բեռնատարների վարորդները նախօրեին սպառնում էին փակել ճանապարհը՝ նշելով, որ ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից 100-300 դոլար են պահանջում։ Այս տարածքում արդեն մի քանի տասնյակ իրանական բեռնատար է կուտակվել։

ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց վարորդները նշում են, որ մեքենաները մեծ են եւ չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով. մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։ Այնուհանդերձ, վարորդները ստիպված են այդ հատվածը շրջանցել Կապան-Շինուհայր ճանապարհով։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ո՞վ է հայը
հաջորդը
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Աղդամում է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն