• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ավլեմ-թափեմ». մաքրության համաշխարհային օրը

Անուշ Առաքելյան 11:30 | 20.09.2021
Անուշ Առաքելյան 11:30 | 20.09.2021
World Cleanup Day 2021

«World Cleanup Day»-ը՝ համաշխարհային մաքրության օրը, սովորաբար նշվում է սեպտեմբերին: Ամեն ինչ սկսվեց 2008 թվականին, երբ էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակն իր ընկերներին առաջարկեց երկիրը մաքրել աղբից։ 2008 թվականի մայիսի 3-ին Էստոնիայի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց  կամավորական մեծ շարժման։ Այն սկզբում միայն Էստոնիայում էր, այսօր արդեն 150 երկիր է միացել:

Հայաստանը «World Cleanup Day»-ին միացավ 2018 թվականին, մասշտաբային միջոցառմանը շուրջ 100 հազար մարդ մասնակցեց:

Հայաստանյան «World Cleanup Day»-ը միջազգային շարժումից տարբերվում է նրանով, որ չի սահմանափակվում մեկ օրով: Ակցիայի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թափոնների ոչ ճիշտ կառավարման ճգնաժամի վերաբերյալ՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար մոբիլիզացնելով հասարակության բոլոր շերտերին:

World Cleanup Day
World Cleanup Day

«Էկոաղբ» հասարակական կազմակերպության եւ «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները որոշել են մաքրել Հրազդանի կիրճն ու Երեւանյան լճի ափամերձ տարածքը: Բաժանվել են խմբերի. սկզբում աղբը տեսակավորում են՝ առանձնացնելով պլաստիկը, ապակին եւ շշերի պլաստիկե խցանները: Հետո արդեն հանձնում են վերամշակման գործարաններին, իսկ անպիտան թափոնների տեղափոխումը աղբավայրեր կազմակերպում են քաղաքապետարանի աջակցությամբ: «Էկոաղբ»-ի նախաձեռնությանը միացել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ, դպրոցների աշակերտներ:

Argishti Darbinyan
«Այս ամբողջ աղբը կուտակվում է, ըստ ամենայնի, լճի հարակից ենթակառուցվածքներից, օբյեկտներից, շենքերի բնակիչներն են աղբ թափում: Իսկ առավոտյան նկատեցի, որ ձկնորսներն անգամ ձուկ են որսում կեղտոտ տարածքում, ավելին՝ տարածքն իրենցից հետո չեն էլ մաքրում»,- ասում է «Էկոաղբ» ՀԿ-ի կամավոր Արգիշտի Դարբինյանը: Արգիշտին նաեւ քաղաքապետարանի թափոնների տեսակավորման վարչության աշխատակից է։ Նա ասում է, որ 2022 թվականի Երեւան քաղաքի մաքրման, բարեկարգման ծրագրերի մեջ ներառված է նաեւ Երեւանյան լիճը:

Նախաձեռնության մասնակից Գրիգորին Հադրութից է, պատերազմից հետո ընտանիքով հաստատվել են 16-րդ թաղամասում: Դասընկերներով են միացել ակցիային։ Տասնյոթամյա երիտասարդն ասում է. «Հայասատանը միայն խոսքերով չէ, որ պետք է սիրել, այն ամենօրյա խնամքի, հոգատարության ու մաքրության կարիք ունի: Այն, ինչ հիմա տեսնում ենք, հայրենիքը չսիրելու վառ օրինակ է ինձ համար: Հադրութում էլ էի նման ակցիաների մասնակցում»։

World Cleanup Day
World Cleanup Day

Ակցիայի մասնակից երիտասարդները մաքրման աշխատանքներից հետո շտապեցին փոքր կենտրոն՝ բանուկ հատվածներում շարունակելու իրազեկման աշխատանքը, հնչեցին շարժմանը միանալու կոչեր: Նրանք հույս ունեն, որ մի օր գուցե ձեւավորվի շրջակա միջավայրը մաքուր պահելու մշակույթը:

Այս օրերին մաքրման աշխատանքներ են կատարվում նաեւ մարզերում: «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ստեղծարար համայնք» ծրագրի շրջանակում մաքրում է պատմամշակութային կոթողների շրջակայքը: Այս անգամ ընտրել էին Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տարածքը։ Թալինի տարածաշրջանի յոթ գյուղ միացավ նախաձեռնությանը: Երիտասարդները գտել են սեփական օրինակով համայնքին օգտակար լինելու ձեւը. առաջարկում են շրջակա միջավայրի մաքրությունը սկսել սեփական բակից ու համայնքից:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ եւ ռուս սահմանապահների ջանքերով
հաջորդը
ԱՄՆ-Թուրքիա քաղաքական երկխոսության շրջանակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն