• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զարգացնել ավանդական բարեկամությունը

aliq 11:30 | 22.09.2021
aliq 11:30 | 22.09.2021
Independens Day Armenia

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների նախագահներից եւ վարչապետներից:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, իր ուղերձում Հայաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում մաղթելով, ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ իր քաղաքացիների բարեկեցության ապահովման ուղղությամբ։

«Մենք անկեղծորեն ուրախ ենք Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների համար եւ կարեւոր նշանակություն ենք տալիս մեր երկրների միջեւ համակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը։

Համոզված եմ, որ մեր բարեկամ երկրների միջեւ համագործակցության եւ փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք կծառայի հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման եւ սերտացման համար»,- ընդգծել է Թուրքմենստանի նախագահը:

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, իր շնորհավորական ուղերձում Հայաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն մաղթելով, ընդգծել է, որ Ղազախստանի համար Հայաստանը հուսալի գործընկեր է Կովկասյան տարածաշրջանում, որի հետ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում:

«Մեր կառավարությունների միջեւ հաջող փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում նպաստում է եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացմանը»,- շեշտել է Ղազախստանի վարչապետը:

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ բարեկամ Հայաստանը վստահորեն զարգանում է իր ինքնիշխանության ամրապնդման եւ կայուն սոցիալ-տնտեսական աճի ապահովման ուղղությամբ:

«Համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունների փոխադարձ նպատակադրումն առ կառուցողական համագործակցություն կշարունակի նպաստել հայ-բելառուսական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ գործարար գործընկերության՝ խոստումնալից համատեղ նախագծերով հարստացմանը»,- շեշտել է Բելառուսի վարչապետը:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինն իր ուղերձում ընդգծել է, որ Վիետնամը մշտապես պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ պահպանելու եւ զարգացնելու ավանդական բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը, հատկապես տնտեսության, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում:

«Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի արդյունավետ իրականացման հիման վրա, վստահ եմ, մեր երկու երկրներին կհաջողվի ամուր հիմք ստեղծել երկկողմ ապրանքաշրջանառությունը խթանելու, համագործակցության հեռանկարները օգտագործելու եւ զարգացնելու համար՝ ծառայելով յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացմանն ու արդիականացմանը, ինչը համապատասխանում է երկու կողմերի պահանջներին ու շահերին:

Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների եւ ժողովուրդների համատեղ ջանքերով մենք կգրանցենք բազմաթիվ բարենպաստ արդյունքներ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանին ընդառաջ»,- ասված է Վիետնամի վարչապետի ուղերձում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հուսալի գործընկերական հարաբերություններ
հաջորդը
CheeseUp կամ բարձրաժեք պանիր Լոռիից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն