• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինի մերձավոր շրջապատը՝ պատժամիջոցների թիրախում

aliq 16:42 | 23.09.2021
aliq 16:42 | 23.09.2021
V. Putin

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որի հեղինակները Բայդենի վարչակազմին խորհուրդ են տալիս պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի 35 պաշտոնյաների, գործարարների եւ պետական լրատվամիջոցների ղեկավարների նկատմամբ, ովքեր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմից մեղադրվում են քաղաքացիական իրավունքների խախտման եւ կոռուպցիայի համար:

Միշուստինից մինչև Պեսկով եւ Սոբյանին

Ցուցակի առանցքային դեմքերից են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել նաեւ գործարարներ Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և այլք:

180 օր՝ «Մագնիտսկու օրենքի» ցուցակում ընդգրկվելու համար

Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։ Ուղղման տեքստն առաջարկած դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին նախատեսում է, որ օրենքի ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին եզրակացություն պետք է ներկայացնի, թե արդյոք նշված անձանցից որեւէ մեկը ենթակա է «Մագնիտսկու օրենքի» շրջանակում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու:

Կոնգրեսի ստորին պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին։ Այն պետք է դեռ ԱՄՆ Կոնգրեսի ամբողջական կազմի հավանությանն արժանանա, եւ նույնիսկ այդ ժամանակ խորհրդատվական բնույթ կունենա։ Պատժամիջոցների սահմանումը մնում է ամերիկյան վարչակազմի հայեցողությանը։

Նաեւ ռուս դիվանագետները

ԱՄՆ-ն ապրիլի կեսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթ է սահմանել, հարվածի տակ են հայտնվել նաեւ ռուս դիվանագետները։ Վաշինգտոնը, մասնավորապես, հայտնել է, որ երկրից արտաքսում է ռուսական դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների՝ նրանց հավաքվելու համար մեկ ամիս տալով:

ԱՄՆ-ն 2012-ի դեկտեմբերին ընդունել է պատժամիջոցների մասին «Մագնիտսկու ակտն» այն ռուսաստանցիների դեմ, որոնք ամերիկյան իշխանության կարծիքով առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Մոսկվան իր հերթին բազմիցս հայտարարել է իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործի քաղաքականացման անթույլատրելիության մասին։

Ավելի ուշ ակտին տրվել է համապարփակ օրենքի կարգավիճակ, դրանով կարելի է պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները, ԱՄՆ-ի վարկածով, խախտում են մարդու իրավունքները:

«Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի միջազգային ճանաչում» է որակել

«Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ շոյված է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվելու փաստից:

«Մեր ժամանակներում նույնիսկ ամոթ էլ է, որ պարկեշտ մարդը պատժամիջոցների տակ չլինի։ Առավել եւս՝ հիանալի ընկերակցությամբ։ Հրավիրում եմ գործընկերներիս միասին նշել հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի այս միջազգային ճանաչումը»,- ընդգծել է Սիմոնյանը:

Երկրորդային շուկայում ռուսական պարտատոմսեր գնելու արգելք

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել մեկ այլ փոփոխության, որը զգալիորեն կխստացնի Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ պատժամիջոցները։

Կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրինագծով՝ ամերիկյան ընկերություններին եւ ֆիզիկական անձանց կարգելվի երկրորդային շուկայում գնել նոր թողարկված ռուսական պարտատոմսեր:

ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքի այս փոփոխությունն այժմ պետք է քննարկվի Կոնգրեսի վերին պալատի կողմից: Ինչպես նշում է Bloomberg-ը, նախագծի ճակատագիրը Սենատում դեռ պարզ չէ:

Շերմանն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ նոր սահմանափակումները նպատակ ունեն պատժելու Ռուսաստանի իշխանություններին 2016, 2018 եւ 2020 թվականներին ամերիկյան ընտրություններին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հերքել է, թե նման միջամտություն եղել է:

Ապրիլին ԱՄՆ իշխանություններն արդեն արգելել են ամերիկացիներին գնել առաջնային շուկայում ռուսական պետական պարտատոմսեր:

Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում շրջանառվում է նաեւ տարեկան պաշտպանական ծախսերի մի օրինագիծ, որը կարող է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի առնչությամբ՝ վտանգելով հուլիսին Բայդենի վարչակազմի եւ Գերմանիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը: Ակնկալվում է, որ Պալատը քվեարկությունը կանցկացնի սեպտեմբերի 23-ին: Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը եւ ԱՄՆ նախագահի ստորագրությունը:

Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները գազամուղի շինարարությունը պաշտպանող Գերմանիայի հետ: Այդ քայլը հնարավորություն ընձեռեց խողովակաշարի շինարարության ավարտի համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընտրվել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոսը
հաջորդը
Եվս մեկ աճյուն Վարանդայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն