• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իտալիայի Սենատի փոխնախագահն այցելել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարան

aliq 13:37 | 28.09.2021
aliq 13:37 | 28.09.2021
Murad Rafaelian college

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակն Իտալիայում նշվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

Paolo Taverna«Ալիք Մեդիա»-ն Իտալիայում ՀՀ դեսպանատնից տեղեկացավ, որ միջոցառմանը Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի եւ Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հրավերով մասնակցել են Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, ազգային եւ տարածքային իշխանություններ, Մխիթարյան միաբանության հայրեր, Հայ առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում նշել է, որ Վենետիկն այս տարի ընտրվել էր որպես միջոցառման խորհրդանշական վայր՝ անկախության տոնի առթիվ մեկ անգամ եւս ցույց տալու հայ-վենետիկյան ամուր պատմամշակութային կապերը: «Կրթամշակութային այս օջախում են ուսանել եւ դասավանդել մեծանուն այնպիսի հայեր, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Դանիել Վարուժանը, Թովմաս Թերզյանը, Արփիար Արփիարյանը, Վահրամ Փափազյանը, Զարեհ Մութաֆյանը, Էդգար Շահինը, Հակոբ Փափազյանը, բազմաթիվ այլ մեծեր, որ հայությունն ու հայկականն աշխարհին ներկայացրել են այն ժամանակ, երբ հայոց պետականությունը դեռեւս գոյություն չուներ: Այստեղ է կրթություն ստացել անկախ Հայաստանի առաջին սերունդը, երբ 1991-ին վարժարանն իր պատերի ներսում հյուրընկալել է Հայաստանից ժամանած ուսանողներին, որոնց թվում նաեւ ՀՀ երկու դեսպանների, ինչպես նաեւ Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը»,- ասել է Ծովինար Համբարձումյանը: Հայ-իտալական հարաբերություններին ու դրանց կարեւորությանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պաոլա Տավերնան:

Տեղեկանում ենք նաեւ, որ երեկ հայ դիվանագետների ուղեկցությամբ Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ ու լրագրողներ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում շրջայց կատարելով, ծանոթացել են հայ ժողովրդի հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգությանը։

Saint Ghazar
1836-ին հիմնված հայկական պատմական վարժարանում Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառմանն անդրադարձել են իտալական ԶԼՄ-ները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի զորավարժանքները՝ «անսպասելի իրադարձություն»
հաջորդը
Շուշիի դեպքերով 800 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն