• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վացլավ Հավելի մրցանակ բելառուսցի ընդդիմադիրին

aliq 20:35 | 28.09.2021
aliq 20:35 | 28.09.2021
Kolesnikova and Znak

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Բելառուսում երկարատեւ ազատազրկման դատապարտված Մարիա Կոլեսնիկովային շնորհվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը։

2020-ի օգոստոսին Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ Կոլեսնիկովան ընդդիմության հայտնի առաջնորդներից էր։ Իշխանությունները անցած սեպտեմբերին նրան ձերբակալել եւ ցանկացել են առանց իր կամքի տեղափոխել Ուկրաինա, բայց նա պատռել էր անձնագիրը՝ խափանելով նրանց մտադրությունը։ Այդ միջադեպից հետո իշխանությունները նրան պաշտոնապես ձերբակալել ու դատարանի միջոցով դատապարտել են 11 տարվա ազատազրկման։

Մարդու իրավունքների պաշտպանության Վացլավ Հավելի անվան ամենամյա մրցանակը հիմնադրել ու շնորհում է ԵԽԽՎ-ն։ Վացլավ Հավելի մրցանակը (60․000 եվրո արժողության) տրվում է  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի եւ «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։

2013-ին Վացլավ Հավելի մրցանակը եւս տրվել է բելառուսցի ձերբակալված ընդդիմադրի: Երկարաժամկետ դատապարտված Ալես Բիալիացկին այդ ժամանակ արդեն 2 տարի էր, ինչ բանտում էր: Հետագայում նա ազատ արձակվեց:

Չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ և քաղաքական գործիչ Վացլավ Հավելը Չեխոսլովակիայի վերջին նախագահն էր (1989-1992) եւ Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003)։ Հավելը մասնակցել է չեխ ազատական մտավորականների նախաձեռնած «Խարտիա 77»-ի պատրաստմանը։ Նա Պրահյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից էր։

Եվրոպական խղճի եւ կոմունիզմի մասին Պրահյան հռչակագիրը (կամ՝ Պրահյան հռչակագիր) ստորագրվել է 2008-ի հունիսի 3-ին եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների եւ պատմաբանների կողմից։ Դրա նպատակն էր կոմունիստական ոճիրների դատապարտությունը եւ վերջիններիս ներառումը կրթական ծրագրերում։ Հռչակագիրը ստորագրվել է Պրահայում 2008 թվականի հունիսի 2-3-ին Չեխիայի Խորհրդարանի Վերին Պալատի շենքում անցկացված «Եվրոպական խիղճը եւ կոմունիզմը» վերնագրով գիտաժողովի փակմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն կշարունակի շահարկել հայ ռազմագերիների հարցը
հաջորդը
ԱՄՆ-ի ներդրած ջանքերը գնահատելի են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն