• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը եւ Էրդողանը այսօր կհանդիպեն Սոչիում

aliq 15:00 | 29.09.2021
aliq 15:00 | 29.09.2021
Putin & Erdogan

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում այսօր կհանդիպեն եւ կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ կքննարկվի նաեւ հետպատերազմական իրավիճակը Հարավային Կովկասում:

Էրդողանը եւս հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումը նախատեսված է դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ։ Երկու նախագահները Սոչիում նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի շուրջ։ Պուտինն ու Էրդողանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի։

ՌԴ նախագահի երկշաբաթյա ինքնամեկուսացման շրջանում սա դեմ առ դեմ ձեւաչափով առաջին հանդիպումը կլինի։ Մյուս բոլոր հանդիպումներն ու քննարկումները Պուտինը շարունակում է անցկացնել առցանց:

Նշենք, որ Թուրքիայի նախագահն արդեն ժամանել է Սոչի։

Տարաձայնությունը չի խանգարի ընդհանուր հայտարարի գալուն

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Սոչիի բանակցություններում կքննարկեն նաեւ Իդլիբում տիրող խիստ լարված իրավիճակը։ Թերեւս հենց սա է լինելու բանակցությունների հիմնական եւ կարեւոր թեման, քանի որ պաշտոնական Մոսկվան եւ Անկարան այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն։

Պեսկովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները Ղրիմի թեման չեն քննարկի: «Այդ թեման սովորաբար չի քննարկվում։ Ղրիմը թուրքական կողմի հետ քննարկելու բան չէ։ Բացի այն, որ նախագահը բազմիցս հրավիրել է պարոն Էրդողանին Ղրիմ՝ պարզապես տեսնելու, թե իրականում ինչպես է այնտեղ»,- ընդգծել է նա։

Ըստ Պեսկովի՝ հանդիպմանը նախագահները կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում եւ Լիբիայում։

Պեսկովը շեշտել է, թե անշուշտ տարաձայնություններ կան, օրինակ՝ Սիրիայում՝ Իդլիբում, բայց անձամբ համոզված է, որ Էրդողանը եւ Պուտինը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է ռուս-թուրքական հարաբերությունների հարուստ եւ բազմաբովանդակ լինելը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ բանակցությունների օրակարգում են նաեւ երկկողմ հարուստ տնտեսական համագործակցության հարցերը։

Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է անսպասելի ավարտ ունենալ

Ըստ թուրքական Milliyet պարբերականի՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է անսպասելի ավարտվել։

Հրատարակությունը հիշեցրել է Էրդողանի ավելի վաղ արած հայտարարությունը, թե հնարավոր է՝ կարեւոր որոշում ընդունվի ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

Ըստ Milliyet-ի՝ բանակցությունների առարկա կարող է լինել ռուսական սպառազինության շուրջ նոր գործարքը։ Թերթը նշում է, թե Էրդողանը Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ մանրակրկիտ ուսումնասիրում էր Су-57 ռազմական օդանավը, ինչից կարելի է ենթադրել, որ ընդունելիք որոշումները կարող են կապված լինել նաեւ դրա հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առցանց գործարքները կհարկվեն
հաջորդը
Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան՝ վտանգված

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն