• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Մեկ կադր» փառատոնն ավարտվեց

Անուշ Առաքելյան 12:30 | 30.09.2021
Անուշ Առաքելյան 12:30 | 30.09.2021

«Մեկ կադր» միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է 2003 թվականին, այս տարի անցկացվեց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնում: Խորհրդանիշը Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերի նմանությամբ ստեղծված բրոնզաձույլ արձանիկն է:

Հիմնադրման օրից փառատոնն աջակցում է աուդիովիզուալ ոլորտում ստեղծագործող անհատների ու կազմակերպությունների: Այստեղ կարելի է տեսնել աշխատանքներ ամբողջ աշխարհից՝ մեկ րոպեից մինչեւ լիամետրաժ դոկումենտալ եւ խաղարկային ֆիլմեր: Այս տարի փառատոնին հայտագրվել են 400-ից ավելի ռեժիսորներ տարբեր երկրներից: Ներկայացվել է 75 ֆիլմ, որոնցից 26-ը՝ հայկական արտադրության: «Մեկ կադր» փառատոնի մրցութային անվանակարգերը նույնն են՝ «Լավագույն հայկական մեկ կադր, մեկ րոպե», «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» եւ «Լավագույն հայկական կինո առանց սահմանի»:

«Մեկ կադր»-ի բոլոր ցուցադրություններն ու քննարկումները բաց են հանդիսատեսի համար, այն հայտնի է փառատոնի ընթացքում կազմակերպվող քննարկումներով։ Ժյուրիի անդամները, ոլորտի հայտնի ներկայացուցիչները ֆիլմերի մասին  իրենց կարծիքն ու դիտարկումներն են հայտնում, հեղինակներին օգնում հասկանալու աշխատանքների հաջողված ու չհաջողված կողմերը:

One shot festival
«Սա ոչ ավանդական, չընդունված տարբերակ է, քանի որ շատ հաճախ ժյուրիի անդամները փորձում են ինքնամփոփ լինել, իրենց գնահատականը հայտնել միայն վերջում՝ մրցանակով: Բայց այստեղ դու կարող ես խոսել, կարծիք արտահայտել, բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ, ինչը, ինձ թվում է, շատ հետաքրքիր է ու փառատոնի կարեւոր բաղադրիչներից մեկն է»,- ասում է կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգի ժյուրիի նախագահ Րաֆֆի Մովսիսյանը:

Րաֆֆի Մովսիսյանի կարծիքով հայկական կինոյի գլխավոր խնդիրն իրականությունից կտրված լինելն է: Իրականության մեջ առկա հարցերը, խնդիրները, մեր հասարակությանը հուզող շատ երեւույթներ կինոյից դուրս էին մնում, կարծես կինոն ինքն իր համար հորինած իրականություն ունենար, այդ իրականության մեջ ինքն իր պատումներն ունենար, որոնք հիմնականում ռեժիսորի հոգեբանական տվայտանքներն էին մեկնաբանում: Այս տարի երիտասարդները սոցիալական նշանակության հարցերի, թեմաների են անդրադարձել, երիտասարդների ուշադրությունից դուրս չեն մնացել պատերազմը, հետպատերազմական իրականությունը:

One shot festival
«Մեր կինոն քայլում է առաջ շնորհիվ նոր սերնդի մտածողության, աշխարհայացքի, համարձակության, ավագ սերունդն այս իմաստով կաշկանդված էր: Ժամանակներն են փոխվել, դա կինոյի վրա անպայման անդրադառնում է, մենք ընդամենը պետք է դաշտը ապահովենք, խրախուսենք, օգտակար լինենք երիտասարդներին: Մի բան, որ մեր սերնդի դեպքում չի եղել: Մեկ կադրի ամբողջ իմաստը հենց սա է»,-ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէն։

«Այս տարի շատ դեպքերում հայկական ֆիլմերն ավելի ուժեղ են, քան դրսից ներկայացվածները: Թեեւ ակնհայտ երեւում է, որ արտասահմանյան ֆիլմերն ունեն ավելի մեծ տեխնիկական հնարավորություններ եւ բյուջե, բայց միեւնույն ժամանակ իրենց ռեժիսորական լուծումներով, ստեղծագործական իմաստով զիջում են հայկական ֆիլմերին»,- ասում է Րաֆֆի Մովսիսյանը:

Իսկ «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ Դիանա Կարդումյանը կարծում է, որ հայկական ֆիլմերը զիջում էին օտարերկրյա ֆիլմերին։ «Կարծես թե հայ ռեժիսորներն այդպես էլ չեն հասկացել տրված մեկ րոպեն ինչպես ճիշտ օգտագործել: Տպավորություն է, որ ոմանք ֆիլմը նկարել են պարզապես մասնակցության համար, մեծ հաշվով չեն տիրապետում  ձեւաչափին»: Կինոռեժիսորը օտարերկրյա ֆիլմերով նույնպես տպավորված չէ, բայց, ըստ նրա, ձեւաչափի ճիշտ ընկալմամբ, մտածված ֆիլմեր, այնուամենայնիվ կային:

Նախորդ տարիների պես այս տարվա մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են: Նյութի կարեւորության եւ հուզական  թեման գեղարվեստական նվազագույն արտահայտչամիջոցներով փոխանցելու համար «Լավագույն հայկական մեկ կադր» անվանակարգում մրցանակ ստացավ Անժելա Ֆրանգյանը «Մեկ բաժակ ջուրը» ֆիլմի համար: Մեկ րոպե տեւողությամբ ֆիլմը մի դրվագ է անհետ կորած զինվորի ծնողների փնտրտուքից, երեք ամսվա որոնումից հետո պարզվում է՝ կորած զինվորը դիահերձարանի սառնարանում է եղել:

Թեմայի համարձակ ընտրության եւ անսպասելի պատկերային լուծման համար հայկական «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Լուսինե Զաքարյանին: Լուսինեն Վանաձորից է, նրա դեբյուտային ֆիլմը կոչվում է «Նախշուն»:

One shot festival
«Ձայնագրել էի մի զրույց, երբ մայրն իր դստերն առաջին անգամ բացատրում է կնոջ ամենամսյա ցիկլի մասին: Հետո ձայնագրությունն օգտագործելով՝ պատկերային ֆիլմ էի ստեղծել: Այս թեմային անդրադառնալու միտքը ծագեց, երբ հեռուստատեսությամբ դիտում էի հայերեն թարգմանությամբ մի ֆիլմ, որտեղ երեւույթն իր անունով չարտաբերվեց, սահուն շրջանցվեց: Հենց տաբուների, արգելված երեւույթների մասին խոսելն է ինձ համար գրավիչ»:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները նաև դրամական մրցանակներ ստացան: Մյուս հաղթողների անուններին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առանց վիզայի մուտքի ռեժիմը՝ հարցականի տակ
հաջորդը
Կապուղիների վերականգնումը՝ լավ սկիզբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն