• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պատրանքներից ազատվելու մասին

Բենիամին Հովակիմյան 16:00 | 04.10.2021
Բենիամին Հովակիմյան 16:00 | 04.10.2021

Վերջին պատերազմի դասերից մեկն, ըստ իս, պատրանքներից ազատվելու դասն է․ մենք պարտավոր ենք ազատվել մինչ պատերազմը մեր ունեցած բազում հավաքական պատրանքներից, որոնց հավատում էինք գրեթե բոլորս։ Մեզ ներշնչել էին, եւ մենք հաճույքով հավատում էինք։ Ահա դրանցից առաջին պատահածները․

  • Մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է
  • Նոր պատերազմ՝ նոր տարածքներ
  • Ռուսաստանի դերը՝ որպես փրկչի
  • Աշխարհը թույլ չի տա, որ լինի մեծ պատերազմ
  • Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան թույլ չեն տա, որ Թուրքիան խառնվի

Եվ այլն, եւ այլն․․․ Այս ցուցակը կարելի է լրացնել ու լրացնել։

Կյանքն ապացուցեց՝ պատրանքների համար վճարում են իրականությամբ։

Ի՞նչ է պատրանքը։

«Պատրանք» բառի արմատը «պատիր»-ն է։ Բառարանում այն բացատրվում է որպես խաբեություն, արտաքին հրապույրով խաբող, օրինակ՝ «պատիր խոստումներ»։ Իսկ պատրանքը «խաբեական գործ կամ խոսք է, որն արտաքուստ ճշմարիտ եւ հրապուրիչ է երեւում» կամ «զգայարանների սխալ, որով մարդը երեւույթն ընդունում է որպես իրականություն»։

Պատրանքները համեմատելի են երազների հետ։ Այդ իմաստով պատրանքներից ազատվելը նման է արթնանալուն։ Ինչպես արթնանալուց տեսնում ենք, որ իրականությունը լիովին տարբեր է մեր երազներից, այդպես էլ պատրանքներից ազատվելը թույլ է տալիս տեսնել իրական աշխարհը, որը չի համընկնում մեր պատրանքների հետ։

Պատրանքներով ապրող հասարակության դասական օրինակը Պլատոնի «Պետություն» երկխոսությունում ներկայացված քարանձավի միֆն է։ Այս այլաբանությունում հասարակությունը նմանվում է քարանձավում փակված բանտարկյալների։ Նրանք շղթայված նստած են եւ կարողանում են նայել միայն դեպի դիմացի դատարկ պատը։ Իսկ պատի վրա երեւում են շարժվող ստվերներ, որոնք արտացոլում են բանտարկյալների հետեւում գտնվող եւ նրանց համար անտեսանելի կրակն ու շարժվող իրերը։

caricature
Բանտարկյալները հենց այդ ստվերներն էլ համարում են իրականություն։ «Քարանձավից դուրս գալ» ասելով՝ հասկացվում է արթնանալ, ազատվել պատրանքներից, հաղորդ լինել ճշմարտությանը, տեսնել ոչ թե շուքերի, այլ իրական աշխարհը։ Ճանաչողության ընթացքում պատրանքները դառնում են նախապաշարմունքներ, փառ՝ ճանաչողի աչքերին եւ խանգարում են տեսնելու իրականությունը։

Ըստ Պլատոնի՝ բոլորը չէ, որ կարող են դուրս գալ եւ նայել արեւին, լույսին, քանի որ նրանց աչքերը պատրաստ չեն տեսնելու արեւը, նրանք գերադասում են իրենց քարանձավի ստվերները։ Բայց եթե ուզում ենք ՄԵՐ ՏՈՒՆԸ կառուցել, պետք է արթնանանք։ Մեր օրերում պատրանքներից ազատ լինելն առանձնապես կարեւոր է առաջնորդների համար։

Անհեթեթ է ենթադրել, որ պատրանքների աշխարհում քնած մեկը կարող է մարդկանց առաջնորդել իրական աշխարհում եւ տուն կառուցել։ Կույրը կույրին եթե առաջնորդի, երկուսն էլ փոսն են ընկնելու։

Ինչպե՞ս ազատվել պատրանքներից

Օգնում է, երբ կարողանում ենք մեզ ու մեր իմացած ճշմարտությանը ուրիշի աչքերով եւ ներքին դիրքից նայել։ Այդ «ուրիշը» մեր ընդդիմախոսն է, մերձավորը, հակառակորդը։ Նրա հետ դիրքերով փոխվելու միջոցով կարելի է տեսնել այն, ինչն անտեսանելի է մեր դիրքից՝ ինչ է մտածում, ինչ է ուզում, ինչու է այդպես մտածում։

Փաստորեն, ուրիշը մեր թիվ մեկ օգնականն է ճանաչողության, պատրանքներից ազատվելու, արթնանալու ճանապարհին։ Դարվինը, եթե հանդիպում էր փաստերի, որոնք չէին տեղավորվում իր ուսմունքում, իսկույն հանում էր տետրը եւ գրանցում դրանք։

Մարդու՝ պատրանքներից ազատվելու ճանապարհը կարելի է ներկայացնել չորս վիճակներով կամ քայլերով։

Առաջինը քարանձավում շղթայված բանտարկյալի վիճակն է, երբ նա տեսնում է միայն իր իմացածը եւ կարծում, որ իրական է հենց իր ստվերների աշխարհը։

Երկրորդ վիճակն այն է, երբ մարդն ինչ-որ հրաշքով ազատվում է իր կապանքներից, շրջվում եւ տեսնում է, որ կա այլ աշխարհ՝ տարբեր իր ստվերների աշխարհից։

Երրորդ վիճակն այն է, երբ մարդը դուրս է գալիս իր քարանձավից եւ սկսում է հասկանալ, որ ինքը նախկինում ստվերներ է տեսել։ Սա նմանվում է ուրիշի՝ աչքերով տեսնելուն։

Չորրորդն այն վիճակն է, երբ մարդը կարողանում է համախմբել, միավորել, միասնական զգալ տարբեր աչքերով իր տեսածները։ Նա, փաստորեն, սկսում է տեսնել ԱՄԲՈՂՋԸ։

Շատ դժվար է միայնակ կարողանալ հասնել չորրորդ վիճակին։ Դրա համար անհրաժեշտ է սովորել լսել կողքիններին՝ մտածել խմբով։

Հավաքական պատրանքները սնվում են մեզնից յուրաքանչյուրի հավատով։ Պատրանքների կենսունակության աղբյուրը մենք ենք, մեր հավատը։

Ասում են՝ պատմությունը կրկնվում է, քանի դեռ չենք սովորել նրա տված դասերը։ Այդ դասը սովորելը նախ նշանակում է տեսնել մեր ունեցած հավաքական պատրանքների սնանկությունը։ Երբ մարդը սկսում է տեսնել իր նախկին պատրանքների սին լինելը, ժամանակաշրջանն ավարտվում է։

Այս ամենն առանձնապես էական է նրանց համար, ովքեր կոչված են առաջնորդելու։

Ըստ Պլատոնի՝ պետության գլխին պետք է կանգնած լինեն փիլիսոփաները կամ փիլիսոփայող արքաները՝ նրանք, ովքեր դուրս են եկել պատրանքների քարանձավից եւ տեսնում են իրականությունը։

Beniamin Hovakimyan
Բենիամին Հովակիմյան

Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ու ռիսկերը | մաս 1
հաջորդը
Հայազգի գիտնականը՝ բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակակիր

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023
  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա