• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստամբուլի քաղաքապետի խոստումը հայերին

Անուշ Թրվանց 18:41 | 04.10.2021
Անուշ Թրվանց 18:41 | 04.10.2021
Balyans family

Առաջիկայում հնարավոր է՝ Ստամբուլի պողոտաներից կամ հրապարակներից մեկն անվանակոչվի Բալյանների անունով: Այսպիսի խոստում է տվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ շաբաթ օրը Սկյուտարի Ս. Խաչ գերեզմանատանը Բալյան արքունի ճարտարապետների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ստամբուլում գործող «Հայճար» միության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է Բալյանների հիշատակի օր, որին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաեւ թուրք բարձրաստիճան պաշտոնյա: «Ալիք Մեդիա»-ն Պոլսո հայոց պատրիարքարանից տեղեկացավ, որ պատրիարք Սահակ արք. Մաշալյանը Բալյանների դամբարանում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ համակեցության կոչ է արել: Նա նշել է, որ Թուրքիայում փոքրամասնություններն անհանգիստ են ատելության խոսքի առաջացրած ներկա մթնոլորտում:

Balyans family

«Դժբախտաբար, ականատես ենք լինում, որ որոշ շրջանակներում «հայ» բառն ատելություն է խորհրդանշում: Սակայն ես ցանկանում եմ եւ աղոթում, որ «հայ» բառը, ինչպես անցյալում, այսօր էլ ընկալվի իբրեւ այս երկրի պտղավորության խորհրդանիշներից մեկը: Բալյան ընտանիքի նման բազում հայեր հօգուտ այս երկրի իրենց ծառայությունն են բերել»,- հայ եւ թուրք հյուրերին դիմելով՝ ասել է Պոլսո հայոց պատրիարքը:

Balyans family

Ստամբուլի քաղաքապետը խոսել է  Ստամբուլի եւ Թուրքիայի այլ քաղաքների կառուցման գործում Բալյան ճարտարապետների ներդրման մասին եւ խոստացել, որ փողոց կամ հրապարակ անվանակոչելու իր առաջարկը կքննարկի Ստամբուլի քաղաքապետության անդամների հետ: Նա ասել է, որ այդ փողոցում կարող է դրվել նաեւ Բալյանների ճարտարապետությունը խորհդանշող ինչ-որ արձան: Էքրեմ Իմամօղլուն հայկական դամբարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նվեր է ստացել Բալյանների մասին վերջին գիրքը, որը ներկայացնում է 18-19-րդ դարերում ապրած հայ հռչակավոր այդ ընտանիքի պատմությունն ու օսմանյան սուլթանների համար նրանց կառուցած շքեղ պալատները, Կ. Պոլսի դեմքը կազմող հանրային նշանակության կառույցները, դամբարանները, կրոնական ու արտադրական շինությունները, զորանոցները եւ այլն:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոբելյան մրցանակակիրը հայտնի հայ գրողի որդի է
հաջորդը
Հեռու պահել Քոչարյանին իշխանությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն