• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Իրականությունից կտրված, անպատասխանատու որոշում

Վարդան Հարությունյան 13:30 | 07.10.2021
Վարդան Հարությունյան 13:30 | 07.10.2021
Museum Genocide

Սեպտեմբերի 14-ին Երեւանի ավագանին շշմեցուցիչ ձեւակերպումներով շշմեցուցիչ ծրագիր է հավանության արժանացրել։ Միաձայն։

Երեւանում կառուցվելու է «ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշակոթող, որովհետեւ նրանք «հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացրած հերոս հայորդիներ» են։ (Մեջբերումները քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից են)։

Խոսքը «Նեմեսիս» գործողության մասնակիցների մասին է։

Այն, որ այս մարդիկ հայորդիներ են, քննարկումից դուրս է։ Չի էլ քննարկվում նրանց խիզախ եւ նվիրյալ լինելը։ «Արժանապատվության ասպետներ» տիտղոսը նույնպես կարող է վեճի առարկա չդառնալ։ Բայց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացնելն ավելի քան վիճելի է։

Արդարադատությունն իրականացվում է դատարանում։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում փողոցում արձակված կրակոցը, եթե այն արձակվել է ամենահետին սրիկայի ու ամենածանր հանցագործի ուղղությամբ, արդարադատության կայացում կոչվել չի կարող։ Կարող է կոչվել պատիժ։ Կարող է կոչվել վրիժառություն կամ հատուցում։ Կարող է տեռոր (ահաբեկչություն) կոչվել։ Բայց ոչ երբեք՝ արդարադատություն։

Այս մարդիկ, որոնց մենք վրիժառուներ ենք անվանում, 100 տարի առաջ արել են իրենց գործը։ Պատմական այդ ժամանակահատվածը ողբերգական է եղել մեր ժողովրդի համար՝ պատերազմ, եղեռն, հայրենազրկում, առաջին հանրապետության կորուստ։ Այս ամենը չէր կարող ծայրահեղ քայլերի չդրդել։ Էական է նաեւ այն, որ այդ շրջանում գործող շատ կազմակերպությունների ու քաղաքականապես ակտիվ անհատների համար ահաբեկչությունն ընդունելի գործելակերպ է եղել։ Եվ ոչ միայն հայկական միջավայրում։ Այն սնվում էր 19-րդ դարի երկրորդ կեսին ձեւավորված եւ մինչեւ 20-րդ դարի սկիզբ շարունակվող՝ տեռորը որպես պայքարի գործուն միջոց ընդունող ռուսական հեղափոխականությունից։

«Նեմեսիս» գործողությունը պետք է դիտարկել իր ժամանակի մեջ, պատմական այն իրականությունում, որում ապրել ու գործել են դրա մասնակիցները։ Եթե նրանք «ազգային արժանապատվության ասպետներ» են, ապա միայն ու միայն մեզ համար։ Մենք ենք նրանց այդպես ընկալում։ Հայկական իրականությունից դուրս նրանց կարող են այլ կերպ ընկալել եւ այլ կերպ անվանել։

Մեր գրականությունը եւ պատմագրությունը մշտապես անդրադարձել են այս անձանց։ Կասկածից դուրս է, ապագայում նույնպես կանդրադառնան։ Բայց արդյո՞ք նրանց մասին այդքան բարձր խոսելու ճիշտ պահն է այսօր։

Այս ծանրագույն վիճակը, որ կա այժմ, հարեւանների հետ առկա այս բարդագույն փոխհարաբերությունների պայմաններում, եթե մի կողմ դնենք ազգային սնափառությունը բավարարելու մղումը, ի՞նչ է տալու մեր երկրին նման ծրագրի հաստատումը։

Երկրի վարչապետը դիմում է այլ երկրների ղեկավարների՝ խնդրանքով, որ միջնորդ հանդիսանան, եւ հայ-թուրքական զրույց սկսվի։ Երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է նման զրույցի, իսկ Երեւանի քաղաքապետարանը նույն ընթացքում հնարավոր այդ զրույցի շեշտադրումները փոխող, նման զրույց սկսելու ճանապարհը բարդացնող, խոչընդոտ հանդիսացող որոշում է կայացնում։

Պե՞տք է մենք, վերջապես, հասկանանք, թե ո՞ր դարում եւ ի՞նչ միջավայրում ենք ապրում։ Որո՞նք են ժամանակի առաջնահերթությունները։ Ի՞նչ ենք ցանկանում ստանալ աշխարհից։ Ի՞նչ ենք ցանկանում տալ աշխարհին։ Ի՞նչ արժեքներ ենք դավանում։ Եվ, որ ավելի կարեւոր է, ի՞նչ խնդիր ենք լուծում այսօր՝ այս պահին։

Ինչպե՞ս է հնարավոր լինել իրականությունից այդքան կտրված ու այդքան անպատասխանատու։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտադիր է 40 նորագույն F-16 կործանիչ գնել ԱՄՆ-ից
հաջորդը
136 ձերբակալված սոցցանցերում մեկնաբանության համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն