• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կանխել հայկական «1984»-ը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 08.10.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 08.10.2021
poster Orwell

Համացանցի օտարալեզու հումորային կայքերից մեկում այսպիսի մտքի հանդիպեցի (մեջբերում եմ ոչ բառացի, միայն իմաստը). «Պետք է հասկանալ, որ Ջորջ Օրուելը «1984»-ը գրել է իբրեւ նախազգուշացում, այլ ոչ թե իբրեւ գործողությունների ծրագիր»։ Թվում է՝ կատակ է, հումոր։ Բայց, ինչպես ասում են, ամեն կատակի մեջ մի քիչ էլ… կատակ է լինում։

Հիմա եթե այս իբր հումորային միտքը տեղայնացնեմ, պիտի ասեմ, որ Հայաստանում այսպես կոչված «հեղափոխության» շնորհիվ իշխանության եկած մի քանի անհատներն ու նրանց հլու ծառայող եւս մի քանի հարյուրը ոչ թե իբրեւ նախազգուշացում, այլ իսկապես իբրեւ գործողությունների ծրագիր են կարդացել Օրուելի ե՛ւ «Անասնաֆերման», ե՛ւ «1984»-ը։

Ընդ որում՝ «Անասնաֆերմայի» «գործողությունների պլանը» կատարված է հարյուր տոկոսով, դեռ մի բան էլ գերակատարված է։

Ապացո՞ւյց։ Խնդրեմ։

«Հեղափոխության» հիմնական՝ «սիրո եւ համերաշխության» լոզունգը շատ արագ փոխվեց «սեւ ու սպիտակի» բաժանման (համեմատեք՝ «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են»), «հեղափոխականների» միջից առանձնացվեցին «հակահեղափոխականները» («ընկեր Ձնագնդիները»), «հեղափոխության» առաջնորդը արդեն մարդկանց է ներկայանում միայն ու միայն շրջապատված հարյուրավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատողներով (հիշեցի՞ք Նապոլեոնի՝ գամփռների ուղեկցությամբ դահլիճ մտնելու դրվագը «Անասնաֆերմայում»), կան «դմբուզներ», որոնք պնդում են, թե «Նապոլեոնը միշտ ճիշտ է», իշխանության բարիքներից լիուլի օգտվում են միայն մի խումբ էլիտան ու հավատարիմ պատգամավորները, իսկ «հեղափոխական» զանգվածները, ինչպես որ աշխատում էին հանուն մի պատառ հացի, էդպես էլ շարունակում են։

Եվ, վերջապես, նոր «հեղափոխական» իշխանության ղեկավարներն ամեն ինչով նմանվել են նախկիններին՝ պահվածքով, խոսելաձեւով, քննադատությանը հակադարձելով։ Անգամ բառապաշարն է նույնը։

Իսկ որ ասացի՝ պլանը գերակատարված է, նկատի ունեի, որ նախկին իշխանությունները չէին համարձակվել, օրինակ, արտահայտվելու ազատության էնպիսի սահմանափակումներ մտցնել, ինչպես արեցին ներկայիս «հեղափոխականները»։
Ավելին՝ նախկինները փորձեր արեցին, բայց շատ արագ տեղի տվեցին հանրային ճնշմանն ու չեղարկեցին իրենց նախաձեռնությունները։ Իսկ «հեղափոխականների» համար հանրային կարծիքը ոչինչ է, կարեւորը «վոժդի» կարծիքն է, որը «մարդկանց նմանված» իշխանությունների համար բացարձակ արժեք է եւ ենթակա չէ քննարկման։

Նախկիններին գերազանցելու եւս մի ապացույց էր հոկտեմբերի 7-ի ցույցի ժամանակ բարձախոսով խոսելու արգելքը եւ բարձրախոսով երիտասարդին բերման ենթարկելը։ Էս ֆոնին Օսիպյանը հրեշտակ է երեւում։

Ու հիմա «հեղափոխական» իշխանությունն անցել է Օրուելի «1984»-ի «ծրագիրը» իրականացնելուն։

Քայլ առ քայլ։

«Ճշմարտության նախարարությունը» դեռ չի ստեղծվել, այն ընդամենը գործում է իբրեւ հայտնի ՊՈԱԿ, եւ այդ ՊՈԱԿ-ում նստած մի պայմանական Ուինսթոն ամեն օր սրբագրում է պատմությունը։

Կարդացեք «մեծ եղբոր» ու նրա «դամքաշների» «մտքերը» անցած երեսուն տարիների մասին եւ կտեսնեք պատմության «շտկումը»՝ իրենց ձեռնտու ձեւով։ Միայն մի օրինակ. պատմության նորահայտ սրբագրիչների համար Գորիս-Կապան ճանապարհին 1990-ականներին անվտանգության գոտի ստեղծելը ուրիշի տարածք ներխուժել էր, եւ հիմա «արդարությունը» վերականգնվել է։ Նրանց համար ընդհանրապես 90-ականների հաղթանակը հաղթանակ չէր, իսկ 2020-ի պարտությունն էլ պարտություն չէր։ Ըստ այդմ էլ համարյա նույնությամբ հայտնվել են նաեւ «մեծ եղբոր» հեղինակած կարգախոսները։

Առաջին՝ «Պատերազմը խաղաղություն է»։ Այսինքն՝ անպայման պատերազմ ու չորս հազար զոհ էր պետք խաղաղության արժեքը հասկանալու համար։

Սրանց երկրորդ կարգախոսը թեպետ տարբերվում է «1984»-ից («Ազատությունը ստրկություն է»), բայց նույնքան դիվային է հնչում. «Պարտությունը հաղթանակ է»։

Դե, իսկ Օրուելի վեպից հայտնի երրորդ՝ «Տգիտությունը ուժ է» կարգախոսն ամեն օր ապացուցում են հայրենի խորհրդարանի հատկապես ՔՊ-ական պատգամավորներն իրենց տգետ ելույթներով։

Շատ արագ տարածում է գտնում նաեւ «Մեծ եղբոր» խոսքերի վերաշարադրումն այնպես, որ ապացուցեն՝ «Մեծ եղբայրը» ճիշտ էր կանխագուշակել դեպքերի ընթացքը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կամ՝ «Մեծ եղբոր» ասույթների անընդհատ վերախմբագրումը. «Շուշին դժգույն քաղաք է»։

Հետո՝ պայմանական Ուինսթոնը սրբագրում է՝ «կարծես էնքան էլ դժգույն չէ, բայց այնտեղ ոչինչ չի կառուցվել»։ Հետո նույն Ուինսթոնը ստանում է հուշումը եւ նոր սրբագրում անում՝ «կառուցվել է, բայց ոչ էնքան…»։

«Մեծ եղբոր» նկարներն արդեն կախված են մեծ ու փոքր պաշտոնյաների աշխատասենյակներում։ Եվ քանի որ պաշտոնյաները, նայելով «Մեծ եղբոր» լուսանկարին, ազնվության հեշտանք են ապրում (համարյա այսպես արտահայտվեց մի նախարար), ուստի շուտով հրաման կլինի այդ լուսանկարները կախել ամեն տեղ՝ չմոռանալով նաեւ մակագրությունը՝ «Մեծ եղբայրը հետեւում է քեզ»։

Դե, իսկ դրանից հետո մնացած գործողությունները՝ հեռէկրաններ տեղադրելը, տոտալ վերահսկողությունը մարդկանց մտքերի ու գաղափարների վրա (սա, ի դեպ, արդեն սկսվել է, վկա՝ հայհոյանքի համար հարուցված քրեական գործը), եւ վերջապես՝ «Մեծ եղբոր» կամոք սիրելու թույլտվությունը ապագայի միանգամայն լուծելի խնդիրներ են։

Սա էլ ի՛մ պատկերացրած մռայլ անտիուտոպիան էր, որի իրականություն դառնալ կանխելը օրվա հրամայականն է։

Հ. Գ. Վերադառնանք իրականություն. «Նապոլեոնը»… Վայ, սխալվեցի՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը կոչ են անում վճարել հարկերը, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն եւ այլն։ Պարզ է՝ որպեսզի բյուջեի մուտքերն ավելանան։ Բայց երբ դու տեսնում ես, որ քո հարկերի հաշվին ձեւավորվող բյուջեից ոչ թե թոշակներն են ավելանում, ոչ թե ուսուցչի, բժշկի, դասախոսի եւ հանրային կարեւոր գործ կատարող այլ մասնագետների աշխատավարձն է ավելանում, ոչ թե պետպատվերով առողջապահական սպասարկումն է մեծանում, այլ դրա փոխարեն նույն բյուջեի հաշվին պատգամավորներն իրենց լրացուցիչ 250 հազար են ավելացնում՝ «սեմուշկի» համար, իսկ հիմա էլ որոշում են սոցփաթեթի գումարներով (այսինքն՝ էլի՛ մեր հաշվին) փակել իրենց սաունա գնալու գումարը, ապա ակամա ցանկություն է առաջանում ոչ մի հարկ էլ չվճարել։ Մի՞թե այս ապիկար իշխանությունը չի հասկանում, որ եթե մարդիկ նորմալ չաշխատեն եւ նորմալ չվարձատրվեն կամ էդ ամեն ինչը տեսնելով թաքցնեն հարկերը, ապա ոչ միայն սաունա գնալու, այլեւ անգամ «Մեծ եղբոր» պաշտամունքի տոտալ քարոզչության համար փող չի լինի բյուջեում։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ 10 դպրոցներում «Լեռնագնացություն» կսովորեն
հաջորդը
Բանակցությունների վերսկսումն այլընտրանք չունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն