• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փաշինյանը խոստացավ, բայց ոչինչ չփոխվեց

Աննման Մինասյան 17:15 | 08.10.2021
Աննման Մինասյան 17:15 | 08.10.2021
Gyumri Str. Antaravan 26

Գյումրու Անտառավան 26 շենքն առաջին անգամ տեսնողի մտքով իսկ չի անցնի, որ ներսում մարդիկ են ապրում։

Քայքայված մուտքերից վախով ներս ենք մտնում եւ թակում դռները։ Հազվադեպ դռներ են բացվում մեր առջեւ։ Շենքի բնակիչների ճնշող մեծամասնությունը կա՛մ արտագաղթել է, կա՛մ տեղափոխվել վարձով ապրելու։ Այժմ շենքում ութ ընտանիք կա։

Gyumri Str. Antaravan 26
Կիսաքանդ շինության դիմացի միակ աղբյուրը բնակիչների ջրային պահանջներն է բավարարում։ Կենցաղում օգտագործվող ջուրը նրանք երերուն աստիճաններով դույլերով տանում են տուն։

Gyumri Str. Antaravan 26
Մեր առաջին զրուցակիցը Մարիետա Միքայելյանն է։ Ապրում է մենակ՝ լավ օրերի վերհուշը սրտում։ «Առաջ լիքը շենք էր, բոլոր դռները՝ բաց։ Երկրաշարժից հետո փլուզված տեղեր կային, բայց այսքան աղետալի չէր շենքի վիճակը։ Տարեցտարի քայքայվեց, մարդիկ գնացին, մեր մուտքում մնացինք երեք ընտանիքով»։

Մարիետան շրջում է բնակարանում, ցույց տալիս ճաքճքված պատերը։ Սանհանգույցի անտանելի վիճակը ցուցադրելիս խնդրում է իրեն չնկարել, որ մարդիկ չտեսնեն՝ ինչ պայմաններում է գոյատեւում։ Պատմում է, որ խնդրով բազմաթիվ դռներ են թակել։

Ասում է՝ մինչեւ վերեւ գնացինք, Փաշինյանն ասաց՝ հարցը կլուծվի, բայց ինչպես նախկինում, այս անգամ էլ ոչինչ չփոխվեց։

Gyumri Str. Antaravan 26
Մարիետայից մեկ հարկ վերեւ Սարգսյանների բազմանդամ ընտանիքն է ապրում։ Գորշ ու խոնավ պատերի մեջ երկու անչափահաս երեխաներ են մեծացնում։ «Ձմեռը քանի մոտենում է, մենք մոլորվում ենք, քամուց ու ձյան շերտից պատերի ծեփոնները գլխներիս է թափվում։ Օր կա՝ երեխաների կողքին լուսացնում ենք, հանկարծ մի բան չընկնի երեխաների վրա»,- պատմում է տան տիկինը՝ Իրինա Սարգսյանը։

Gyumri Str. Antaravan 26
Այս մարդիկ ամեն ինչի պատրաստ են, երեք սենյակի փոխարեն անգամ երկու սենյակ ստանալուն են համաձայն, միայն թե հանգիստ իրենց տանը նստեն-վեր կենան։ Խնդիրներին գումարվել է եւս մեկը, շենքի վթարայնության պատճառով գազի օգտագործումը խիստ վտանգավոր է դարձել։ Փայտ ու աթար են գնել, որ վառարանով մի կերպ ջերմություն ապահովեն։

Gyumri Str. Antaravan 26
Լիդան Գրիգորյանների ընտանիքի նորահարսն է, արդեն տղա է լույս աշխարհ բերել, բայց տխրում է, որ այս լույս աշխարհում երեխան մութ ու խարխուլ տանն է մեծանում։ Հարսը գիտեր, որ բնակարանի գնման վկայագրով նոր տուն են տեղափոխվելու, բայց գործընթացը կրկին ձգձգվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ասում է՝ 1972 թվականի շենք է, հինգ հարկանի, չորս մուտքով, այժմ երրորդ կարգի վթարայնություն ունի, սակայն կառավարական հանձնաժողովը, եթե նոր եզրակացություն անի, չորրորդ կարգ կտա։

Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի՝ Անտառավան 26 շենքի ճակատագիրն այժմ անհայտ է։ Հարցի լուծման միակ եղանակը բնակարանի գնման վկայագրի ծրագիրն է, որի համար դեռեւս համապատասխան որոշում չկա։

Gyumri Str. Antaravan 26
«Շենքի ապամոնտաժման համար բնակիչների 100 տոկոսի համաձայնությունն է պետք։ 60 ընտանիքներից 58-ը համաձայնությունը տվել են, իսկ երկուսին գտնել չի հաջողվում։ Տարածքային կառավարման նախարարությունում քննարկվում է այդ երկուսի հարցը, նրանք սեփականատեր են, կարող են գալ եւ պահանջել իրենց սեփականությունը»,- ասում է ոլորտի պատասխանատուն։

Մինչ «վերեւում» իրար են հաջորդում վթարային շենքերի բնակիչների հարցը լուծել-չլուծելու որոշումները, օրեցօր քայքայվող շենքերում ծնվում ու մեծանում են երեխաներ՝ երազելով մարդավայել կացարանի մասին։

Gyumri Str. Antaravan 26
Այսպիսի շենքեր առկա են նաեւ մարզի այլ հատվածներում։ Կիսախարխուլ բնակարաններում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տղայական խաբեբան
հաջորդը
Կալանավորվածների 47%-ը թուրքեր են, 39%-ը՝ քրդեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն