• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

16 աշակերտ, 11 ուսուցիչ Այգեհատում

Տաթեւիկ Ճուղուրյան 17:00 | 11.10.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 17:00 | 11.10.2021

Անահիտը Այգեհատի հիմնական դպրոցի միակ առաջին դասարանցին է, բայց դասերին նա մենակ չի լինում։ Դասարանը երկկոմպլեկտ է։ Առաջին եւ երրորդ դասարանցիները միասին են սովորում։ Ի դեպ, այս դպրոցում բոլոր դասարաններն են այսպիսին, իսկ վեցերորդ դասարան ընդհանրապես չկա։

Aygehat village school
Վերջին 15-20 տարիներին պատկերն այսպիսին է․ Այգեհատը ծերացող գյուղ է դարձել։ Պատճառն, ասում են, արտագաղթն է եւ ծնելիության ցածր մակարդակը։

Anahit arzoumanyan«Մինչեւ 80 աշակերտ ունեցել ենք նախկինում, երկրաշարժից հետո էլ քաղաքից գյուղ հոսք եղավ, ու աշակերտների թիվն ավելացավ։ Բայց այդ ժամանակ էլ կոմպլեկտավորում էին դասարանները։ Հիմա աշխատատեղ չկա գյուղում, երիտասարդներն էլ չեն ուզում հողի հետ աշխատել ու ձգտում են դուրս գալու։ Իմ թոռնիկն էլ ամեն անգամ հարցնում է՝ ինչո՞ւ մենք էլ չենք գնում քաղաքում ապրելու», — պատմում է դպրոցի երկարամյա դասվար Անահիտ Արզումանյանը։ Երբ հանդիպեցինք, նա դպրոցի միակ առաջին դասարանցի իր թոռան հետ տեխնոլոգիայի դաս էր անցկացնում։

Ըստ դասվար Արզումանյանի՝ հաճախ դասարանի մթնոլորտն է պարտադրում ուսուցչի անելիքը։ «Երբ աշակերտների թիվը մեծ է, աշխատանքն ավելի հետաքրքիր է եւ պատասխանատու, իսկ քիչ երեխաների հետ, այն էլ կիսված դասաժամով, շատ է պատահում, երբ ասելիքն «օդում» է մնում, որեւէ արձագանք չի լինում»։

Արդեն 15 տարի Այգեհատի դպրոցը ղեկավարում է Պարույր Շահվերդյանը։ Նա այս դպրոց եկել է 1993 թվականին որպես պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ։ Այդ ժամանակ դպրոցը 48 աշակերտ է ունեցել, թիվը տարեցտարի նվազել է։ Տնօրենը հիմա շախմատ է դասավանդում։ Ասում է՝ թեպետ դասարանները երկկոմպլեկտ են, բայց ամեն առարկայի համար ուսուցիչ ունեն․ կրթության որակը պետք է բարձր լինի։ Դպրոցի 16 աշակերտին 11 ուսուցիչ է դասավանդում։

Aygehat village school
«Չեմ մտածում որեւէ մեկին կրճատել, որպեսզի մի ընտանիք եւս չարտագաղթի գյուղից։ Ավելի լավ է բյուջեի գումարը ծախսեմ ու դասատուներին աշխատավարձ տամ, որակ լինի։ Երկկոմպլեկտ դասարանները տեղով խնդիր են ուսուցչի համար։ Երեխան մեղավոր չէ, որ մենակ է դասարանում։ Մասնագետի պակաս չունենք, բոլոր ուսուցիչները մեր գյուղից են, միայն ռուսերենի եւ գերմաներենի մասնագետներն են Օձունից գալիս»,- իրավիճակը ներկայացնում է տնօրենը։

Դպրոցի 23 մլն դրամ բյուջեի մեծ մասն աշխատավարձ է վճարվում։ Տնտեսական ծախսերն, ըստ տնօրենի, գոյացել է նախորդ տարիների մնացորդի հաշվին, հիմնականում գազի տնտեսումից։

Paruyr Shahverdyan«Շենքը տաքացնելու համար նախատեսված 1 մլն դրամի կեսը տնտեսում ենք, որովհետեւ «բաքսի» (ջեռուցման կաթսա) չենք վառում․ անիմաստ է։ Գազի վառարաններով կարողանում ենք դասասենյակներում սահմանված ջերմաստիճանը պահել։ 2019-ին մեր տնտեսած գումարից 2 մլն դրամ էլ մարզպետարանն ուղղեց Մեծ Այրումի դպրոցի տանիքի հիմնանորոգմանը, մնացած 4 մլն դրամը մնաց մեր լրացուցիչ ծախսերի համար», — պատմում է Պարույր Շահվերդյանը։

Ինչպես ներկայացնում է տնօրենը, որակյալ կրթություն ապահովելու համար ոչինչ չեն խնայում, բայց կա մի հանգամանք, որը մտահոգում է մանկավարժին։ Դասարանում 1-2 հոգով սովորելուց հետո իրենց աշակերտներն այլ միջավայրում շատ են դժվարանում ու մեկուսանում են։ Միջնակարգ կամ ավագ դպրոցում ամենաքիչը մեկ տարի անցնում է, մինչեւ որ ինտեգրվում են նոր դասարանին ու սկսում լիարժեք մասնակցել դասերին։

2020-ին Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, անդրադառնալով մարզի՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդրին, ասել էր, որ այլընտրանք չունեն։

«Բնական է՝ կրթության որակը տուժում է, բայց ավելի լավ է այս կերպ, քան գյուղում դպրոց չլինի։ Չի բացառվում, որ հետագայում լինի այնպիսի մոտեցում, որ տվյալ գյուղի երեխաները հարեւան գյուղում դպրոց գնան։ Բայց այս մոտեցումն առաջին հերթին պետք է լինի բնակիչների կողմից։ Ներկայում ոչինչ չենք կարող անել, բայց նման դպրոցների խնդիրը մեր խոշորացույցի տակ է»,- նշել էր մարզի նախկին ղեկավարը։

Այգեհատը Օձուն խոշորացված համայնքի 9 բնակավայրերից է՝ վարչական կենտրոնին ամենամոտ գտնվողներից մեկը (4 կմ): Օձունում 2 միջնակարգ դպրոց կա, որտեղ ընդհանուր 546 աշակերտ է սովորում։ Այգեհատում դպրոցն ավարտելուց հետո աշակերտները հիմնականում Օձունում են շարունակում կրթությունը, բայց, ըստ Պարույր Շահվերդյանի, նման դեպք չի եղել, որ հիմնական կրթության համար գյուղի երեխաները Օձուն գնան։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (emis.am) տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2021-2022 ուսումնական տարում Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 100 դպրոցներից չորսը՝ Դաշտադեմի, Ահնիձորի, Ծաղկաշատի եւ Այգեհատի, ընդունել են 1 առաջին դասարանցի։

200 բնակիչ ունեցող Այգեհատում մարդիկ հիմնականում դաշտավարությամբ, այգեգործությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում։

Aygehat village

Լուսանկարը՝ Վահե Աղամյանի

Գյուղի 350 հա վարելահողից 272-ը սեփականաշնորհված է, բայց չնչին մասն է մշակվում։ Այգեհատի վարչական ղեկավար Արշակ Շահվերդյանն ասում է՝ գյուղացիները ծախսերից խուսափելու համար են անմշակ թողնում հողերը, հետո խոտը հնձում են ու որպես անասնակեր օգտագործում։

Arshak ShahverdyanԱյգեհատը գազաֆիկացված է, ապահովված խմելու, մասամբ էլ՝ ոռոգման ջրով։ Համայնքի սուբվենցիոն ծրագրով մեկ փողոց ասֆալտապատվել է, մինչեւ տարեվերջ էլ մեկ այլ փողոցում տուֆով սալարկում կարվի։ Գյուղի երեք փողոցներ լուսավորված են, եւս երկուսում այս տարի գիշերային լուսավորություն կլինի։

Ապագան խոստումնալից է, ասում է Այգեհատի վարչական ղեկավար Արշակ Շահվերդյանն ու ավելացնում՝ գյուղում մասնավորի կողմից 40 հա այգիների հիմնում է նախատեսվում։ Նախկինում 18 հա ընկույզի այգի է հիմնվել, որտեղ, ըստ վարչական ղեկավարի, մոտ 20 մարդ է աշխատում։ Նաեւ պահածոների արտադրամասի հիմնում է սպասվում, թափոնների վերամշակում ու էկոբրիկետների արտադրություն, որի շնորհիվ 300 աշխատատեղ կստեղծվի։

Բայց, չնայած արդեն իրականացված ու սպասվելիք ծրագրերին, վարչական ղեկավարն ինքն էլ փաստում է՝ երիտասարդները գյուղում չեն մնում, ընտանիք են կազմում եւ տեղափոխվում։ Այգեհատում նախորդ տարի 1 երեխա է ծնվել։ Այս տարի ծնունդ դեռ չի եղել։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ին մեղադրում է
հաջորդը
Մարդկությունը հաղթահարել է պայքարի ուղու 60%-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն