• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արծրունը, Էզրան եւ Կնուտը

Տիգրան Պասկեւիչյան 19:15 | 12.10.2021
Տիգրան Պասկեւիչյան 19:15 | 12.10.2021
Artsrun Hovhannisyan

Վերջերս Ֆեյսբուքը հիշեցրեց 44-օրյա պատերազմի գլխավոր լրատու Արծրուն Հովհաննիսյանի՝ անցած հոկտեմբերի մի գրառում. «Ես հենց հիմա Հադրութում եմ եւ, չգիտես ինչու, մենակ հայերի եմ տեսնում»։

Հետո՝ ավելի ուշ, պիտի պարզվեր, որ պատերազմի թե՛ այս եւ թե՛ մյուս դրվագների մասին տեղեկությունները սուտ էին, այլ խոսքով՝ ապատեղեկատվություն։ Եվ ցանցերի օգտատերերը պետք է հարձակվեին գլխավոր լրատուի վրա՝ մեղադրելով նրան իրենց իսկ ունկին հաճոն մատուցելու համար։

Խնդիրը, սակայն, այն չէ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապատեղեկատվություն (նույնն է թե՝ անհեռանկար պատերազմի քարոզ) էր տարածվում, այլ այն, որ դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, չի կրում եւ չի կրելու՝ ո՛չ պետական ատյանների առջեւ, ո՛չ էլ սեփական խղճի։

Պատասխանատվության անհրաժեշտությունը կամ բուժիչ նշանակությունն ընդգծելու համար ուզում եմ հիշատակել համաշխարհային գրականության երկու շա՜տ մեծ անուն՝ Էզրա Փաունդ եւ Կնուտ Համսուն։

Առաջինը՝ ամերիկացի հայտնի բանաստեղծ, մոդեռն գրականության հիմնադիրներից Էզրա Փաունդը, ողջունել էր Իտալիայում Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իտալական ռադիոյով նա անգլերեն հակաամերիկյան, հակահրեական հաղորդումներ էր վարում, սատարում պատերազմը ԽՍՀՄ-ի դեմ։

Երկրորդը՝ նորվեգացի անվանի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920) Կնուտ Համսունը, Գերմանիայում Հիտլերի իշխանության գալուց հետո՝ հատկապես Երկրորդ աշխարհամարտի օրերին, աջակցում էր նացիստներին եւ օկուպացված Նորվեգիայի կոլաբորացիոնիստական կառավարությանը։

Knut Hamsun

Կնուտ Համսունի հանդիպումը Հիտլերի հետ, 1943

Ավելին՝ Հիտլերի ինքնասպանությունից հետո նա գրեց մահախոսական, որում նացիստների առաջնորդին կոչում էր «ժողովուրդների իրավունքների համար պայքարող»։

Ի՞նչ եղավ հետո:

Ամերիկյան իշխանությունները Փաունդով զբաղվել սկսել էին դեռ 1943-ից. մանրամասնորեն ուսումնասիրում էին նրա ելույթները, ձերբակալում, ազատում, նորից ձերբակալում։ 1945-1948-ը մեծանուն բանաստեղծն անցկացրեց Պիզայի (Իտալիա) ռազմագերիների ճամբարում։ 1948-ին ուղարկվեց Վաշինգտոն եւ ֆաշիզմ քարոզելու համար կանգնեց դատարանի առջեւ։ Անմեղսունակ ճանաչելով՝ բանտի փոխարեն նրան տեղավորեցին սուրբ Եղիսաբեթի հոգեբուժական հիվանդանոցում։

Դատարանի առջեւ կանգնեց նաեւ նորվեգացի գրողն ու Նոբելյան մրցանակակիրը։ Համսունին մեղադրեցին Նորվեգիայի «Ազգային միասնություն» կուսակցությանը եւ օկուպացիայի ժամանակաշրջանի կառավարությանն աջակցելու համար։

Մեղադրանքի մեջ հատուկ խոսվում էր այն մասին, որ գրողն իր համաշխարհային հռչակով եւ մեծ հեղինակությամբ օրինակ է եղել բազմաթիվ նորվեգացիների համար։

1947-ին Համսունը դատապարտվեց 500 հազար կրոն տուգանքի՝ ներառյալ դատական ծախսերը։ Վճիռը վերանայվեց, եւ տուգանքի չափ սահմանվեց 425 հազար կրոնը, որն այն ժամանակվա փոխարժեքով 85.5 հազար ամերիկյան դոլար էր, իսկ գնողունակությամբ՝ այսօրվա չափանիշներով, ավելի քան 1.2 միլիոն դոլար։

Knut Hamsun
Պատասխանատվության կանչվեցին եւ դատապարտվեցին Համսունի ընտանիքի բոլոր անդամները՝ կինը եւ երկու որդիները։

Հիմա մարդիկ կան, ասում են՝ բայց Արծրունը լավ գիրք է գրել, լավ դասախոս է եղել, չարժի նրանից հաշիվ պահանջել։ Ըստ պատվիրանի՝ չդատենք։ Արծրունն, ինչպես վերը նշված երկու հռչակավորները, երեւի կամ հանգամանքների բերումով հավատացել է իր խոսքին ու գործին, բայց նոյեմբերի 9/10-ից հետո իրավիճակ է փոխվել, եւ վերաբերմունքը (ինչպես պետական, նույնպես սեփական) պետք է համապատասխանի իրավիճակին։

Էզրա Փաունդն, ի դեպ, կյանքի վերջին տարիներն անցկացրեց կամավոր լռության մեջ։ Երբ 1967-ին նրան այցելեց բանաստեղծ Ալլեն Գինզբերգը, Փաունդն ինքն իր անձի եւ ստեղծագործության մասին ծայրահեղ նվաստացուցիչ արտահայտություններ արեց։

Ezra Pound

Մեր եւ Նորվեգիայի, մեր եւ Իտալիայի տարբերությունն այն է, որ խայտառակ պարտությունից հետո ասպարեզից հեռացվեցին այդ երկրների՝ պարտության պատճառ դարձած իշխանությունները, եւ մարդիկ, որքան էլ արժանավոր, ստիպված եղան հատուցել։

Հատուցեցին ազատությամբ, դրամով, առաջին հերթին՝ հեղինակությամբ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստվենք, որ պաշտպանենք մերձավորներին
հաջորդը
Պահանջում են անցկացնել արտահերթ նիստ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն