• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նույն աշխարհից են ե՛ւ հները, ե՛ւ նորերը

Վարդան Հարությունյան 12:30 | 14.10.2021
Վարդան Հարությունյան 12:30 | 14.10.2021
Revolution 2018
լուս․ JAM NEWS կայքէջից

Հանգիստ կարող ենք արձանագրել՝ 2018-ի հեղափոխությունը բոլորովին էլ հեղափոխություն չէր։ Անցյալի մերժումը մնաց հայտարարությունների մակարդակում։ Իրական ոչ մի մերժում, համակարգային լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։

Ոչինչ չասող, կոսմետիկ շտկումները եթե մի կողմ դնենք, ապա առանց երկմտելու կարելի կլինի վերահաստատել դեռ 2019-ից շրջանառվող պնդումները, որ մեզանում ամենասովորական իշխանափոխություն է տեղի ունեցել։ Որ մեր հեղափոխականները բոլորովին էլ հեղափոխականներ չեն եղել։ Որ նրանց կռիվն իշխանության համար է եղել։

Իրական հեղափոխականները մենք էինք։ Մենք էինք հեղափոխություն ցանկանում։ Մենք էինք կարծում, թե մեր գործողությունների արդյունքում բոլորովին այլ՝ հեղափոխված երկիր ենք ունենալու։ «Մենք» ասելով պետք է հասկանալ համաժողովրդական այն հզոր շարժումը, որ կար 2018-ի ապրիլ-մայիսին։

Հաճախ է հարց ծագում, թե ինչու 2008-ի ոչ պակաս հզոր, շատ առումներով ավելի հզոր շարժումը, որ իր ոտքի տակ շատ ավելի ամուր հող ուներ, հաջողության չհասավ։ Ինչո՞ւ իշխանությունները 2008-ին նախագահական ընտրություններին մասնակցությունը իշխանության զավթման փորձ անվանեցին, դաժանագույն բռնությունների դիմեցին, արյուն հեղեցին, իսկ 2018-ին այդքան հեշտ ու այդքան խաղաղ հեռացան։

Հետհայացք նետելով կարելի է եզրակացնել, որ 2008-ին իշխանությունը ոչ մի դեպքում չպետք է զիջվեր։ Որովհետեւ նրանք, ովքեր իշխանության էին գալու, բոլոր առումներով՝ ե՛ւ իրենց տեսակով, ե՛ւ գաղափարապես, ե՛ւ աշխարհընկալմամբ, այլ էին։ Նրանք բեկելու էին երկրի զարգացման ընթացքը։ Երկրի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կյանքը լրջագույն փոփոխությունների էին ենթարկելու։ Ունեին փոփոխությունների ծրագիր, փոփոխություններ իրականացնելու կամք եւ փոփոխությունների ընթացքի մասին հստակ պատկերացումներ։

Իսկ ահա 2018-ին հարթակում գտնվողները, որ գաղափարական գունավորում եւ ապագայի մասին հստակ պատկերացումներ ու փոփոխությունների ծրագրեր չունեին, հասկանալի էին։ Նրանք հասկանալի էին ե՛ւ դրսի շահագրգիռ ուժերին, ե՛ւ ներսում իշխանություն ունեցողներին։ Մարդու եւ աշխարհի մասին ունեցած նրանց պատկերացումները համընկնում էին։ Նրանք նույն աշխարհից էին։ Եթե այլ ելք չունես, եթե պարտադրված ես ու պետք է հեռանաս, ապա նախընտրելի է թողնել իշխանությունը նրանց, ովքեր հասկանալի են քեզ, քո տեսակից են, քո ճանապարհով են գնալու։

Եվ պայմանական նորերը բոլոր ուղղություններով շարունակեցին պայմանական հների ճանապահը։ Ե՛վ արտաքին ճակատում, ե՛ւ ներքին կյանքում։ Սահմանադրությունը մնաց անփոփոխ։ Պահպանվեց իշխանական նույն բուրգը։ Պառլամենտն ինչպես լցված էր, այնպես էլ շարունակեց լցված մնալ կամակատար-հավատարիմներով։ Ուժային կառույցներն ինչպես ծառայել էին, այնպես էլ շարունակեցին ծառայել գլխավոր իշխանավորին, որը յուրայինների համար անքննելի է ու կասկածից դուրս։

Արցախի հարցում շարունակեցին հին գիծը՝ ձգել որքան հնարավոր է։ 20 տարի շարունակ նախապատրաստվող պատերազմը, որ այս 20 տարիների ընթացքում՝ հակառակորդի համար հարմար ցանկացած օր, կարող էր պայթել, պայթեց 2020-ի սեպտեմբերի 27-ին ու մեզ այս աղետին հանգեցրեց։

Նրանք կարող են իրար չսիրել, կարող են ատել իրար, լինել թշնամիներ, ինչպես որ կան, բայց նրանք, ըստ էության, կան իրարով, փոխլրացնում են իրար։ Նրանց պատկերացումներն աշխարհի ու մարդու մասին, իշխանության, պետության, իշխանավարման մասին նույնական են։ Նրանց մեքենայությունների արդյունք հանդիսացած հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, որ էլ ավելի բարդացրին մեր վիճակը, հիմնավորում են այս պնդումը։ Նրանք միասին ու իրար լրացնելով գրանցեցին այս արդյունքը։

Աղետալի պատերազմի ու պարտության, նաեւ վերջին ընտրությունների հետեւանքով այսօր մեր ուսերին ծանրացած այս բեռը, այս փակուղին, որից դուրս գալու ելքեր գտնելն ու առաջարկելը բարդ են ու դժվար, արտաքին վտանգների ու սպառնալիքների այս շարանը, որ հետապնդում է մեզ, ա՛յս հների եւ ա՛յս նորերի մեղքով է։

Նրանք միասին են բերել մեր այսօրը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել
հաջորդը
Հռոմի «ժպտացող պապ»-ը Երանելի կհռչակվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն