• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Երբ երաշտը տերմին էլ չէ

Աննման Մինասյան 20:30 | 15.10.2021
Աննման Մինասյան 20:30 | 15.10.2021
potatoes

Հունիսի վերջից Շիրակի մարզի մի շարք համայնքների հողագործներ հաճախակի փակում էին Երեւան-Գյումրի ավտոճանապարհը։ Բողոքում էին՝ հեկտարներով ցանված կարտոֆիլի դաշտերը անջուր էին մնացել։

Ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները դեռ ամառվանից գիտեին, որ աշնանը բերք չեն ունենալու։

Գյուղատնտեսական տարին Շիրակի մարզում ավարտվում է տխուր վիճակագրությամբ. երաշտն աննախադեպ էր, ոռոգման ջուր էլ չկար։

Hunan PetrosyanԵրկար տարիների փորձառու ֆերմեր Հունան Պետրոսյանը այսպիսի խիստ երաշտ չի հիշում։ Ասում է՝ երաշտ եղել էր 2000 թվականին, բայց սրանից մեղմ էր։ Այս տարի օդի միջին հարաբերական խոնավությունը նվազել է մինչեւ 15 տոկոս, երբ նվազագույն սանդղակը 30-ն է։

Գարի, ցորեն չքաղեցին, հացահատիկահավաք կոմբայններն անգամ դաշտ չմտան։ Միայն իրենց համայնքում՝ Մեղրաշենում, 60 հեկտար գարի չհնձվեց։

Ֆերմերն ասում է՝ հացահատիկից հույսերը կտրած, գյուղացիական տնտեսությունները սկսեցին կարտոֆիլի ցանքատարածությունները պահանջվածից ավելի պարարտացնել, բայց ջրի բացակայությունն իրենն արեց։ Գյուղացիները դատարկ պահեստներով կձմեռեն։

«Հանձնաժողովը ուսումնասիրություն կատարեց, բայց «երաշտ» բառը չարձանագրեց, անունը դրեցին սակավաջրություն։ Նոր տերմին, որի իմաստն այդպես էլ բոլորիս անհայտ մնաց։ Միգուցե «երաշտ» տերմինը արձանագրեին, պետությունը որեւէ փոխհատուցում տար»,- ենթադրում է Հունան Պետրոսյանը։

Հակոբ Բարսեղյանը փոքր գյուղացիական տնտեսություն է վարում։ Տասը հեկտար կարտոֆիլ է ցանել, յուրաքանչյուր հեկտարի համար ծախսել 2 մլն դրամ։ Գյուղտեխնիկան է գրավ դրել, վարկ վերցրել ու կանգնել փաստի առաջ։ Կարտոֆիլի մեծ մասն առանց հասունանալու հողի տակ ամռանը ջերմահարվել է։ Ոչ պիտանի բերքը դաշտերից տուն չեն տարել, լավագույն դեպքում չնչին գնով վաճառել են որպես անասնակեր։

Vardan IkilikyanԱզատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, չնայած բերքի սակավությանը, մխիթարական է համարում կարտոֆիլի այս տարվա մթերման բարձր գինը։ Ասում է՝ գոնե հողի մշակման ծախսը կծածկվի։ Կարտոֆիլն այս տարի մթերում են 180-190 դրամով, իսկ շուկայում հասանելի է 200-250 դրամով։

«Գների կտրուկ աճը ուրախալի չէ մեզ համար, որովհետեւ դիզվառելիքն ու պարարտանյութն էլ թանկացան, այնպես որ մեզ համար բոլորովին շահավետ չէ»,- ասում է Իկիլիկյանը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ կարտոֆիլի մեկ հեկտար ցանքատարածությունից այս տարի 70-100 ցենտներ բերք են ստացել։ Այն հողատարածքներում, որտեղ հաջողվել էր ոռոգում իրականացնել, բերքատվությունն ավելի բարձր էր՝ մինչեւ 200 ցենտներ։

Անցած տարվա համեմատ բերքատվությունը զգալի նվազել է. 80 հազար տոննայի փոխարեն այս տարի մարզում 30-35 հազար տոննա կարտոֆիլ են ստացել։ Ընդհանուր առմամբ Շիրակում մշակվել է կարտոֆիլի 3150 հեկտար հողատարածք։

potatoes
Առանց այն էլ սակավ բերքը, սակայն, խոշոր մթերող ընկերությունների կողմից բեռնատարներով դաշտից ուղիղ գնում է Ռուսաստանի Դաշնություն։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Անդրանիկ Նալբանդյանը հոռետեսական կանխատեսումներ ունի։ Ասում է՝ այս տեմպերով որ շարունակվի, մենք, ձմեռվանից սկսած, կարտոֆիլի խիստ պակասորդ ենք ունենալու, ինչի հետեւանքով ներկրված պարսկական եւ թուրքական կարտոֆիլը գնելու ենք 500 դրամով։

Մարզում այս պահին ընթացքի մեջ է կաղամբի բերքահավաքը։ Բերքը կրկին քիչ է, գինը՝ կրկնակիից բարձր։ Անցած տարի 70-80 դրամ էր, այս տարի կվճարեն 150-200 դրամ։

potatoes
Ձմռանը 200 դրամով կաղամբ եւ 500 դրամով կարտոֆիլ գնող թոշակառուների համար, սակայն, պետությունը լավ նորություն ունի՝ թոշակները կբարձրանան 2000 դրամով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը չի ուզում լինել ժողովրդավարական
հաջորդը
Վրաստանը չի արձագանքել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն