• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Շատերը չգիտեն էլ, որ ընտրություն է լինելու

Աննման Մինասյան 13:00 | 16.10.2021
Աննման Մինասյան 13:00 | 16.10.2021
Gyumri

Գյումրիում նախընտրական աշունն այդպես էլ չթեժացավ։ Հոկտեմբերի 17-ին հանրապետության երկրորդ քաղաքը քաղաքապետ է ընտրելու, սակայն քաղաքական ուժերի միջեւ ընտրապայքարը ոչնչով աչքի չընկավ։

Քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար քաղաքական պայքարի մեջ էին մտել 10 ուժեր՝ 3 դաշինք, 7 կուսակցություն։ Նախընտրական քարոզարշավն ընթացավ հիմնականում գովազդային պաստառների, բակային հանդիպումների եւ մեդիամիջոցներով։

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովից (ՏԸՀ) տեղեկացնում են, որ անվճար պաստառների համար վիճակահանությամբ տեղեր են հատկացրել բոլոր քաղաքական ուժերին։ Իսկ վճարովի պաստառներից օգտվել-չօգտվելը քաղաքական ուժերն են որոշում՝ իրենց հիմնադրամների ծախսային բազայով պայմանավորված։ Նախընտրական քարոզչության ծախսային սանդղակն, ըստ օրենքի, 60 մլն դրամից ավելի չի կարող լինել։

Ըստ ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի՝ ամենահամեստ միջոցները հայտարարագրել է Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածուն, իսկ ամենաշատը «Հայրաքաղաք» եւ «Գյումրին կռնա» դաշինքների ցուցակների ավագանու թեկնածուների միջոցներն են։

Քարոզարշավի սկզբից գյումրեցիներին զարմացրեց մի նորություն․ ՏԻՄ ընտրությունների օրը Գյումրու ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկներն այս անգամ պետք չեն գալու, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է այդպես որոշել։ Թե ինչու, բացատրություն չկա։

Եվս մեկ զարմանք էլ պատճառեցին քաղաքի մեծադիր վահանակներին հայտնված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով գովազդային պաստառները։

poster Putin
Մարդիկ մի պահ մտածեցին՝ քաղաքապետի երեւելի թեկնածու ունեն, սակայն պարզվեց՝ Կոմունիստական կուսակցության պաստառն էր, լոզունգն էլ՝ «Հավերժ միասին»։

Դժբախտ դեպքերի պատճառով էլ որոշ քաղաքական ուժերի քարոզարշավն ընդհատվեց։ Հանկարծամահ եղավ «Թասիբով» դաշինքի ավագանու անդամության երիտասարդ թեկնածուներից Միշա Չոմարյանը՝ մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ։

Նախընտրական թեժ շրջանում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանն էլ վարակվեց կորոնավիրուսով, թեկնածուի առողջական վիճակը թույլ չտվեց անձամբ եւ ակտիվ մասնակցություն ունենալ քարոզարշավին։

Խոսակցություններ եղան նաեւ, որ քաղաքում գործի են անցել թաղային հեղինակությունները, սակայն անուններ այդպես էլ չհնչեցին։

Gagik HambaryanՔաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրիում իրականացված քարոզարշավը գնահատում է որպես հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ խմորումների իրականացված քաղաքական գործընթաց։ Հանգստությունը բացատրում է քաղաքական պայքարի մեջ խոշոր ընդդիմադիր ուժերի բացակայությամբ։

Քաղաքագետը չէր կանխատեսում, որ խորհրդարանական ընտրություններում լավ արդյունքներ գրանցած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները սեփական թեկնածու չեն ունենալու։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու ընդդիմության որոշումն, ըստ Գագիկ Համբարյանի, ընտրողներին հուսախաբ է արել։ Բացի այդ՝ Գյումրիում ուժեղ դիրքեր ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմասնակցելն էլ բացառեց քաղաքական սուր պայքարը։ Քաղաքագետը վստահ է՝ այս ընտրություններն աչքի են ընկնելու ընտրողների պասիվությամբ։

Փոքրիկ հարցախույզով փորձեցինք գյումրեցիներից ճշտել՝ մասնակցելո՞ւ են քաղաքապետի ընտրություններին։ Հարցվածների գերակշռող մասն անգամ չգիտեր, որ մեկ օրից նոր քաղաքապետ է ընտրվելու։

Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս։ Նախնական ցուցակով քաղաքացիական իրենց պարտքը կկատարեն ավելի քան 123000 գյումրեցիներ։

Թե քաղաքական ուժերն ինչ արդյունքներ կգրանցեն, պարզ կլինի ընդամենը երկու օրից։ Իսկ թե շռայլ խոստումների ու լավ ապագայի երաշխավորների ծրագրերն ինչ չափով եւ երբ կիրականանան, մի փոքր սպասել է պետք։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երաշխիքներ չկան, հետո՞
հաջորդը
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կմեկնի ՌԴ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն