• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գյումրիում ընտրություններին մասնակցող չկա

Աննման Մինասյան 18:41 | 17.10.2021
Աննման Մինասյան 18:41 | 17.10.2021
Gyumri election

Հայաստանի երկրորդ քաղաքն այսօր քաղաքապետ է ընտրում։ Ինչպես եւ կանխատեսել էին քաղաքագետները, մասնակցությունն աննախադեպ ցածր է։

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ մինչ այս պահը 12271 քաղաքացի է մասնակցել քվեարկությանը, որը ընտրողների ընդհանուր թվի 11,21 տոկոսն է։ Մինչեւ ժամը 11։00-ն քվեարկության էին գնացել ընդամենը 4000 մարդ՝ ընտրողների 3․92 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ընտրություններն ընթանում են առանց լուրջ միջադեպերի, իրավիճակը հանգիստ է, բայց հասարակության մի մասի մոտ տարակուսանք է առաջացրել ավելի քան քառասուն գյումրեցիների դրամական օժանդակություն տալու մասին լուրը։ Պարզվում է՝ Շիրակի մարզպետարանը նախընտրական շրջանում 50000-ական դրամ է բաժանել քաղաքացիներին որպես սոցիալական աջակցություն։

Hovhannes Harutyunyan«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը կատարվածի մեջ քաղաքական երանգ չի նկատում։ Ասում է՝ դա նման է նրան, որ մարդիկ ամսվա սկզբին թոշակ են ստացել, ուրեմն գնան իշխող ուժին ընտրեն։ Թե ինչու են մարդիկ սոցիալական աջակցության համար իրենց դիմել, Հովհաննես Հարությունյանը մատնանշում է մեղավորներին․ «30 տարի մարդիկ սոված են, թող մտածեին,, մարդկանց ապրելու միջոց տային, հետո նման բաներ չասեին»։

Հարցին, թե ինչու Սյունիքում նույնը որակվեց կաշառք, Գյումրիում՝ ոչ, Հարությունյանը պատասխանեց, որ այս երկու դեպքերը ոչնչով նման չեն, քանի որ Գյումրու դեպքում սոցիալական աջակցությունը շարունակական գործընթաց է՝ աշխատանքային պրոցես։ Իր հետ չհամաձայնողներին թեկնածուն առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին։

Karapet PoghosyanԸնդդիմադիր «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը վստահ է, որ իրավապահ համակարգն այս հարցին չի անդրադառնալու։ Մրցակցի խոսքերը դիտարկում է որպես խոստովանական ցուցմունք։ «Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են երկակի ստանդարտներ։ Նույն արարքի համար Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին  անազատության մեջ է»,- ասում է Պողոսյանը։

Գալով 30 տարի սոված գյումրեցիներին օժանդակություն տրամադրելուն՝ ընդդիմադիր թեկնածուն հարց է ուղղում՝ մի՞թէ վերջին երեք տարում նոր իշխանությունը չկարողացավ կերակրել քաղաքացիներին։

Թե ինչ գնահատական կտա իրավապահ համակարգը, դեռ հայտնի չէ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կայցելի նաեւ Հայաստան
հաջորդը
«Էլուր» ուշական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն