• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Գյումրին մերժեց գործող իշխանություններին

Աննման Մինասյան 21:15 | 18.10.2021
Աննման Մինասյան 21:15 | 18.10.2021
election

Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, քաղաքապետի ընտրեց։ Թեեւ տվյալները դեռ նախնական են, բայց ընտրությունների այսպիսի արդյունք ոչ ոք չէր սպասում։

Գյումրին մերժեց գործող իշխանություններին՝ վստահության քվե տալով քաղաքապետարանի գործող թիմին՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը։ Նշենք, որ հաղթող կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը քարոզարշավի առաջին իսկ օրերից վարակվեց կորոնավիրուսով եւ երկկողմանի թոքաբորբով տեղափոխվեց մայրաքաղաքի բուժհաստատություն՝ չմասնակցելով նախընտրական քարոզարշավին։

Գյումրու ավագանու կազմը համալրելու են հետեւյալ հինգ քաղաքական ուժերը՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը 36,3%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 29,6%, «Զարթոնք» կուսակցությունը 10.6%, «Ապրելու երկիր» կուսակցությունը 5,45% եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 5% հարաբերակցությամբ։

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններն աչքի ընկան եւս մեկ աննախադեպությամբ։ Քվեարկության իրավունք ունեցող 109453 գյումրեցիներից ընտրությանը մասնակցեց ընդամենը 26417 քաղաքացի՝ ընտրողների 24,14%-ը։

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ մասնակցության նման ցածր ցուցանիշ դեռ ոչ մի ընտրություններում Գյումրին չէր գրանցել:

Գյումրիում տեղակայված 31 ընտրատարածքի 82 ընտրատեղամասերից անգամ 13% մասնակցության ցուցանիշ գրանցողներ են եղել։

Ընդհանուր առմամբ ընտրությունների օրը աչքի ընկնող լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

Հայաստանի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի եւ քվեարկության ընթացքում առերեւույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից երկուսը եղել են մինչեւ քվեարկությունը սկսվելը:

Ընտրական իրավախախտումները դեռ ենթադրյալ են։ ՀՀ ոստիկանության մարզային բաժիններին 15 հաղորդումների կապակցությամբ հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգումներ: Երկուսի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել եւ թողնվել են անհետեւանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Հաղորդումներից չորսը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:

Արդյոք Շիրակի մարզպետարանի կողմից նախընտրական շրջանում գյումրեցիներին 50000-ական դրամ բաժանելու գործը վերը նշված չորսի մեջ է՝ դեռ հայտնի չէ։

Գյումրիում արված հարցախույզից պարզվում է, որ ոմանք սպասում էին նման արդյունքների, ոմանք՝ ոչ։ Անգամ կարծիքներ կան, որ իշխող ուժի պարտվելուն օգնեց «նախկինների»՝ ընտրապայքարի մեջ չմտնելու որոշումը։

Ոմանք էլ կարծում են, որ այնուամենայնիվ, տեղական ընտրությունները տարբերվում են համապետականից՝ փոքր համայնքներում գործում է ծանոթ-բարեկամ կապը։

Հարցվածներից ոմանք գտնում են, որ հիմնականում համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներն էին ՝ «մուրճի» քաղաքականությունից վախեցած, համալրում ընտրողների շարքերը՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։

Իշխանական թիմում ամենաշատը չէին սպասում այսպիսի արդյունքների։ Արդեն պաշտոնները բաժանված էին, քաղաքապետարանի աշխատասենյակների ցուցանակները՝ պոկված։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո իշխանական թիմում պառակտումների առաջին ալիքը սկսվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենատարեց անդամ, լրագրող Համլետ Մոսինյանը շտապեց պահանջել Շիրակի գործող մարզպետ, քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի հրաժարականը։ Մոսինյանն առաջարկում է շտապ խորհրդի նիստ հրավիրել, իսկ պահանջի հիմնավորումը կներկայացնի այդ նիստում։

Մինչ պաշտոնները կվերագտնեն նախկին տերերին, կամ կոալիցիայի արդյունքում կլինեն նոր վերադասավորումներ, մեկ հարց կախված է օդում՝ ինչու գյումրեցիների 76 տոկոսը անտարբեր մնաց իր ու քաղաքի ապագայի հարցում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կորոնավիրուսից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
հաջորդը
Ընտրախախտումների 20 ահազանգ դատախազությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն