• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակը պատվաստումների առաջատարներից է

Աննման Մինասյան 19:30 | 20.10.2021
Աննման Մինասյան 19:30 | 20.10.2021
Covid-19

Հոկտեմբերից Հայաստանում գործատուներն աշխատակիցներից պահանջում են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության, այնուհետեւ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր մտահոգությունն էր հայտնել ուժի մեջ մտած որոշման համար։

Հովսեփյանը հայտնել էր մի քանի դպրոցների ուսուցիչների աշխատանքից ազատվելու մասին, սակայն կոնկրետ դպրոցներ չէր մատնանշել։ «Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կարող է լինել։ Դպրոց կա՝ միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։ Գործատուի՞ն եք տուգանելու: Է, տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման»,- ասել էր նախկին պատգամավորն ու հորդորել, որ հետո չասեն՝ չգիտեին խնդրի մասին։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը հերքում է՝ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում չպատվաստվելու պատրվակով աշխատանքից ազատվողներ չկան։ Պատվաստումային գործընթացը բնականոն շարունակվում է, ուսուցիչների 70 տոկոսն արդեն պատվաստված է։ Մնացած 30 տոկոսի մեջ ոմանք որոշել են թեստավորվել, մարդիկ կան՝ սպասում են իրենց նախընտրած պատվաստանյութին, ոմանք էլ հակացուցումներ ունեն։

Շիրակի մարզի ամենամեծ՝ 7-րդ հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը վստահեցնում է՝ իրենց մոտ ամեն ինչ հարթ է ընթանում։ Աշխատակազմի 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ոմանք, ժամանակավոր հակացուցումներից ելնելով, ավելի ուշ կպատվաստվեն։ «Հավաքվեցինք, խոսեցինք, քննարկեցինք։ Հասկացանք, որ ուսուցիչը, բացի կրթությունից, պարտավոր է մտածել նաեւ աշակերտի առողջության մասին։ Սա բոլորիս պաասխանատվության տիրույթում է, հատկապես կրթության կազմակերպիչներինս»,- ասում է Կարապետյանը։

Պատվաստումների գործընթացն իրականացնող պոլիկլինիկաներում դիմողներն օր օրի ավելանում են, հավաստիացնում է Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը։ Բուժհաստատությունների առաջնային օղակներում պատվաստվողների թվի կտրուկ աճ է գրանցվել, անգամ հերթեր են գոյանում։ Անդրիասյանը, սակայն, թվերի աճը հիմնականում կապում է անուղղակի պարտադրանքի հետ։ Ասում է՝ դեռ գիտակցված պատվաստվողների թիվը զգալի քիչ է։ Պատվաստանյութի խնդիր չունեն, եթե լինի էլ՝ օրերի հարց է։ Այսօր արդեն չինական պատվաստանյութը հասանելի է Գյումրիում։

Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը տեղեկացնում է, որ մարզը պատվաստումների առումով հանրապետության առաջատարներից է։ Տասնութ տարեկանից բարձր տարիքի մարդկանց 21 տոկոսը՝ 36 հազար մարդ, արդեն ստացել է առաջին դեղաչափը։

Վերջին մեկ շաբաթում 5300 քաղաքացի է պատվաստվել։ Ոլորտի պատասխանատուն թեեւ գոհ է պատվաստման տեմպերից, սակայն հակաքարոզչության բացասական ազդեցությունն ամեն օր է տեսնում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրենքում սահմանել «չնույնականացված աղբյուր» եզրույթը
հաջորդը
738 հազարից 202 հազարը՝ Հայաստանից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն