• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Այսքան կորստից հետո բարիանալ էր պետք

Վարդան Հարությունյան 11:30 | 21.10.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 21.10.2021
Sargis & Anahit
լուս․ Հրապարակ թերթի կայքէջից

Հոկտեմբերի 16-ին «Հրապարակի» կայքում երկու հոդված կարդացի։ Մեկը պատերազմում 20-ամյա որդի կորցրած մոր խոսք էր։ Անչափ հուզիչ ու շատ մարդկային պատմություն։ Որդուն միայնակ մեծացրած 39-ամյա մոր վիշտն անսահման է։ Որդու կորստյան ցավը հոդվածի յուրաքանչյուր բառի մեջ է։

Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե ինչ մեծ հանցանք են գործել, ինչ ծանր մեղքի տակ են մտել նրանք, ովքեր, պատերազմը կանխելու, այն բացառելու հնարավորություն ունենալով, մեզ պատերազմի են տարել։

Մյուսը 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած մի զինվորի մասին էր, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա պնդում էր, թե պատերազմի ժամանակ ադրբեջանցու գլուխ է կտրել, ինչն էլ քրեական հետապնդման հիմք է հանդիսացել։ (Հետագայում նրա ծառայակիցները, նրան ստախոս ու սադրիչ անվանելով, չհաստատեցին նրա այս պնդումը)։ Հաջորդ օրը Ֆեյսբուքում, ի պաշտպանություն այս նախկին զինվորի, մի մեծ բանակ էր գոյացել։

Պահանջում էին դադարեցնել քրեական գործը, ադրբեջանցի գլխատելը հերոսություն էին համարում, կոչ էին անում «ազգովի կանգնել տղու կողքին»։ Ադրբեջանում ճիշտ այսպիսի հերոս է քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը։

Ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք հասել։ Մենք, որ միշտ, բոլոր ժամանակներում տարանջատել ենք մեզ բարբարոսներից, հպարտացել մեր մարդկայնությամբ ու մեր մարդասիրությամբ։ Տարիներ շարունակվող ռազմահայրենասիրական քարոզն աղավաղեց մեր մարդուն։ Իր տունը, իր հայրենիքը պաշտպանող զինվորին հակառակորդի գլուխ կտրող դարձրեց։ Նման արարքն արդարացնողների, թշնամությամբ սնվողների, համակեցությունը մերժողների հոծ բանակ ստեղծեց։

Այս բանակի հավանությանն արժանանալու համար էր, որ մեր իշխանությունները 20 տարի շարունակ «անզիջում» էին խաղում։ Հրաժարվում էին գուցե ցավոտ, բայց վճռական քայլով վերջ դնելու թշնամությանը։ Հակառակը՝ թշնամություն էին բորբոքում։ Չէր կարող այդ թշնամությունը չհանգեցնել պատերազմի, անդառնալի կորուստների ու հազարավոր զոհերի պատճառ չդառնալ։ Չդադարող այս ընթացքն այսօր ավելի է մեծացնում թշնամությամբ ապրողների, թշնամությամբ սնվողների բանակը։ Նրանք ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում։

Բայց պսեւդոհայրենասիրական այս մրցույթում, ռազմահայրենասիրական այս աղաղակում, երբ փոխատեղված են իրական ու կեղծ արժեքները, երբ հայրենասիրության չափիչը զինվորական համազգեստով լուսանկարն է, երբ նահանջի, կորուստների ու պարտության ֆոնին հաջորդ պատերազմին պատրաստվողները ռազմաշունչ շուտասելուկներով ծափահարություններ են կորզում, կա   առաջին հոդվածի հերոսուհին՝ զոհված զինվորի մայրը։ Կա նա, եւ կան նրա նմանները։ Ճիշտ է, նրանց ձայնն այս աղմուկի մեջ չի լսվում, բայց, վերջին հաշվով, նրանք են սթափեցնելու։ Որովհետեւ նրանցը թշնամությունը չէ։ Նրանք գիտեն՝ սահմանից այն կողմ էլի մայրեր են ու էլի որդիներ։

Այս մոր եւ այս մոր որդու պատճառով պատերազմ չէր լինի երբեք։ Նրանք խաղաղ կյանքի համար են։ Բայց եթե, անկախ իրենց ծրագրերից եւ իրենց կամքից անկախ պատերազմ է, այս մոր որդին կարող է կռվել, կարող է զոհվել, բայց ոչ մի պարագայում հակառակորդ գլխատել չի կարող։ Եվ այս որդու մայրը չի կարող ծափահարել թշնամի բանակի սպանված, վիրավոր կամ գերի ընկած զինվոր գլխատողին։ Գիտի այս մայրը, թե հանուն ինչի է զոհվել իր որդին, անմիջապես է գտել այս հարցի պատասխանը՝ «հանուն ինձ, հանուն իր տատիկի, հանուն իր հայրենիքի»։ Այս իմացությունը նրան ուժ է տալիս, որ իր անպատկերացնելի վշտի միջից ասի՝ «Այսքան զոհերից հետո կուզեի, որ խաղաղություն լիներ, գոնե մյուս փոքրիկները մեծանային խաղաղ երկրում, ու ոչ մի մայր այս ցավը չզգար… Ինձ հիմա ցավեցնում է, որ մարդիկ շատ են չարացել, այսքան կորստից հետո բարիանալ էր պետք»։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր
հաջորդը
Եռակողմ աշխատանքային խմբի նիստը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն