• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ռիսկերը մեծ են, բայց նահանջ չկա

Տաթեւեր Լազարյան 14:00 | 22.10.2021
Տաթեւեր Լազարյան 14:00 | 22.10.2021
Զբոսաշրջությունը Հայաստանում

Կորոնավիրուսային 2020-ից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն էր: Զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու փակ սահմանների հետեւանքով շրջանառության, եկամուտների շեշտակի անկում գրանցեցին:

Նրանք կարողացան մի փոքր շունչ քաշել միայն ամռան ամիսներին ու սեպտեմբերին՝ ներքին զբոսաշրջության հաշվին: Սակայն Արցախում սեպտեմբերին սկսված պատերազմը երկրորդ մեծ հարվածը հասցրեց ինչպես ամբողջ տնտեսությանը, այնպես էլ զբոսաշրջության ոլորտին:

Mekhak ApresyanՄարդիկ սովորել են ՔՈՎԻԴ-19-ի հետ ապրել, եւ եթե չլիներ պատերազմը, արդեն 2021-ի աշնանը զբոսաշրջության ոլորտը Հայաստանում կսկսեր դանդաղ վերականգնվել։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ ոլորտն արթնանալու նշաններ է տալիս, բայց «ցավոք, կազմակերպված զբոսաշրջությունը դեռ թույլ է մեզ մոտ»:

Նրա հետ համակարծիք է Ֆրանսիայից Հայաստան ժամանած Հայկ Ներսիսյանը։ Նա առաջին անգամ է հայրենիքում: Երիտասարդը մեզ հետ զրույցում ասում է, որ բավականին հաճախ է ճամփորդում՝ տարվա մեջ 3-4 անգամ, այլ երկրներում նրան հիմնականում հետաքրքրում են փառատոները, մեծ միջոցառումները, որոնց ներկա գտնվելու համար Հայկը չի խնայում ո՛չ իր գումարը, ո՛չ էլ ժամանակը:

«Գիտեմ, որ Հայաստանում մեծ ճոխությամբ է անցկացվում գինու փառատոնը, այս տարի եկա ու համոզվեցի: Կցանկանայի, որ մեր երկրի բարիքները ներկայացվեն նաեւ շատ այլ փառատոներում ու միջոցառումներում, որպեսզի դրսի մարդիկ շահագրգռված լինեն Հայաստան գալով»,- ասում է Հայկը:

Arthur MakaryanԻսկ «ASM.Tour Service Armenia» տուրիստական ընկերության տնօրեն Արթուր Մակարյանը կարծում է, որ զբոսաշրջության ոլորտն անտեսված է, եւ ոչինչ չի ձեռնարկվում այն զարգացնելու համար:

«Սերժ Թանկյանի համերգի ժամանակ՝ այդ մի քանի օրը, տուրիզմի առումով լուրջ շարժ ունեցանք: Այսինքն՝ եթե մենք ունենանք լուրջ միջոցառումներ, ապա կունենանք նաեւ աճ»,- ասում է նա։

Մակարյանի կարծիքով օտարերկրացիները հիմնականում գալիս են Հայաստան՝ տեսնելու քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը, սակայն անգամ սա վերջին շրջանում մղվել է երկրորդ պլան, որովհետեւ երկրի կարեւոր այս առանձնահատկությունը բավարար չափով չի ներկայացվում օտարերկրացիներին:

Զբոսաշրջային ընկերությունների տնօրենները մեզ հետ զրույցում նշում են, որ իհարկե, ոլորտն ուշքի է գալիս, սակայն դրա լիարժեք վերականգնման համար ամենակարեւորը խաղաղությունն է, որի բացակայությունն ամենից շատն է վախեցնում զբոսաշրջիկներին:

Սակայն պատերազմով անցած եւ նույնիսկ ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրները կարողացել են վերականգնել զբոսաշրջության ոլորտը: Բանալին եղել է լուրջ մարքեթինգային քաղաքականությունը: Օրինակ՝ Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո հաղթահարեց զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը, այդ երկիրը հրավիրեց աշխարհի լավագույն մասնագետներին, լավագույն PR կազմակերպությանը, որի աջակցությամբ էլ ոլորտը վերականգնվեց։

Իսկ այժմ բացի արտաքին խնդիրներից, զբոսաշրջության տեւական անկումային վիճակի հետեւանքով ստեղծվել են նաեւ ներոլորտային խնդիրներ: Սովորաբար, երբ որեւէ ոլորտ անկում է գրանցում, մասնագետները սկսում են այլ աշխատանք փնտրել, իսկ երբ կրկին սկսում է զարգանալ, արդեն կադրերի խնդիր է առաջանում, ինչն էլ ավելի է դանդաղեցնում վերականգնման ընթացքը։

Zarmine ZeytuntsyanՍա հաշվի առնելով՝ Ամերիկյան համալսարանը մշակել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կրթական ծրագիր, որը ֆինանսավորել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։ «Ճիշտ քաղաքականության դեպքում, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, զբոսաշրջութան ոլորտը կարող է մի քանի տարում վերականգնվել»,- ասում է Ամերիկյան համալսարանի դասախոս, զբոսաշրջության մարքեթինգի փորձագետ Զարմինե Զեյթունցյանը:

Այս ծրագիրը հնարավորություն կտա պատրաստելու զբոսաշրջության ոլորտում նոր սերնդի ղեկավարների, որոնք իրենց գիտելիքներով կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ ոլորտի հետագա զարգացման վրա:

Չնայած այս ամենին՝ ոլորտի տեւական հանգիստ ու քնած վիճակն ունեցել է նաեւ իր դրական հետեւանքները: Այդ մասին մեզ պատմում է Մելան Նազարյանը։ Նա հանգստյան փոքրիկ գոտի ունի Սեւանում։

«10-15 հատ տնակներ կան, որոնք իմն են, եւ ապրուստիս միջոցը ամռանն այդ տնակները վարձակալությամբ հանձնելու շնորհիվ եմ վաստակել: Ճիշտ է, նախորդ տարին ծանր էր, սակայն չեմ բողոքում, թոռնիկներիս ասում եմ՝ գոնե մի քանի ամիս Սեւանը շնչեց, հանգստացավ»,- ասում է տիկին Մելանը։ Ըստ նրա՝ ամռանը Սեւանի լողափերում սեւանցիներ չկան, հիմնականում հանգստի եկած երեւանցիներ ու զբոսաշրջիկներ են, որոնք իրենցից հետո թողնում են ահռելի խնդիրներ լճի համար:

Նա հույս ունի, որ ոլորտի վերականգնման հետ մեկտեղ կլուծվի նաեւ լողափերում կարգապահության ու մաքրության հարցը, որովհետեւ նման հանգիստն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Սեւանի համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստումների կիրակի Երեւանում
հաջորդը
Հայ-ռուսական զորավարժություններ Հայաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն