• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ես քո անուշ Հայաստանի…

Տիգրան Պասկեւիչյան 12:00 | 25.10.2021
Տիգրան Պասկեւիչյան 12:00 | 25.10.2021
Martiros Saryan

Երկրային իր կյանքին հրաժեշտ տվեց արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը։

Երբ 1946-1949 թվականների Մեծ հայրենադարձության նախագիծն էի անում, պարոն Խաչատրյանին էլ դիմեցի՝ հարցազրույց տալու խնդրանքով։ Հրաժարվեց։ Հիմա չեմ հիշում՝ ինչու։ Ոտքի վրա հետաքրքիր մի դրվագ պատմեց հայաստանյան իր մանկությունից։

1946 կամ 1947 թվականին՝ 12-13-ամյա աշակերտ, մասնակցում է դպրոցական հանդեսի եւ անզգուշաբար արտասանում Եղիշե Չարենցի՝ Հալեպում սովորած «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

(Այդ տարիներին Չարենցը ժողովրդի թշնամի էր, արգելված՝ Խորհրդային Հայաստանում)։

Shahen Khachatryan«Դեռ չէի հասցրել առաջին քառատողն ասել,- հիշեց Շահեն Խաչատրյանը,- մեկը հետեւից ճանկեց մազերս ու, զոռով բեմի հետնամասը տանելով, գլուխս մի քանի անգամ խփեց պատին. «Շա՛ն լակոտ, էս ի՞նչ ես ասում, ուզում ես ինձ Սիբիր աքսորե՞ն»։ Դպրոցի տնօրենն էր, չէր լսում բացատրությունս, թե օտարության մեջ այդ բանաստեղծությամբ ենք մենք հայ մնացել»։

Նախագիծն իրականացնելիս ավելի քան հարյուր հայրենադարձի էի հանդիպել, հարցազրույցներ արել, բայց Շահեն Խաչատրյանի այս պատմությունն ամենահոգեցունցն էր։

Շահեն Խաչատրյանի ընտանիքը խորհրդային ագրեսիվ պրոպագանդայի ազդեցությամբ էր ներգաղթել Հայաստան։ Բայց նա այն քչերից էր, ովքեր (երբ հնարավորությունը ստեղծվեց) չմտածեցին Հայրենիքը լքելու մասին եւ չարեցին այդ բանը։

Մի անգամ, չեմ հիշում ճիշտ որ թվականին, հանդիպեցինք Լոս Անջելեսում։ Եկել էր Սարյանի, Մինասի, Հակոբ Հակոբյանի մասին դասախոսություններ կարդալու։ Մեր ընդհանուր ծանոթ Հարություն Կարապետյանը (երգիչ Հարութ) փորձեց ծանոթացնել։ Շահեն Խաչատրյանը հիշեց ինձ ու միանգամից հարցրեց. «Եկել ես այստեղ ապրելո՞ւ»։ Ասացի՝ չէ, գալիք հինգշաբթի վերադառնում եմ։

Հանգստացած շունչ քաշեց ու, դառնալով Հարութին, որն ընտանեկան հանգամանքով էր տեղափոխվել ԱՄՆ եւ շարունակ տեղը չէր գտնում, ասաց. «Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ»։

Հարութը ծիծաղեց. «Տնաշե՜ն, էդ հրաշք գործից ամենամռայլ տողերը հիշեցիր, բա որ էս տղեն վերցնի ու մնա Լոսում»։

Անցավ ժամանակ։ Առաջինը Հարութը հեռացավ կյանքից։ Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ մի օր ասում էր. «Հերս տեսներ՝ հիմա ուր եմ, կանիծեր ինձ»։

Հարութի հայրը՝ Ջորջ Կարապետյանը, Պաղեստինում ներգաղթի կազմակերպիչն էր։ Երբ զանգվածային հոսքը դադարում է, եւ ճամփեքը փակվում են, 1957-ին հավաքում է ընտանիքը եւ, առանց կանչի, առանց քարավանի, գալիս Հայաստան։

«Միշտ ասում էր՝ սա մեր վերջին հանգրվանն է»,- հիշում էր Հարութը։ Շահեն Խաչատրյանն իր վերջին հանգրվանը գտավ վերջին հանգրվանում։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չորրորդ սերնդի կործանիչներ են գնում
հաջորդը
Պատվաստվելը հանրային իմունիտետ է ձեւավորում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն