• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Նա նվագել է մեծ բեմերում եւ Հայաստանի սարերում

Անուշ Թրվանց 15:30 | 25.10.2021
Անուշ Թրվանց 15:30 | 25.10.2021
Anahit Tsitsikyan

Երեւանում այսօր հոբելյանական համերգով նշելու են միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհու՝ ազգագրագետ, երաժշտության պատմաբան Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 95-ամյակը:

Anahit TsitsikyanՆա կյանքից հեռացել է 1999-ին Երեւանում՝ թողնելով հարուստ ժառանգություն՝ միջազգային հյուրախաղեր, դասախոսական աշխատանք կոնսերվատորիայում, գիտական գործունեություն, որի մեջ նշանակալի է հատկապես հայկական երաժշտագիտության մեջ նրա հիմնած նոր ուղղությունը՝ երաժշտական հնագիտությունը։

Անահիտ Ցիցիկյանը նաեւ ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է եղել: Նրա կյանքն ուսումնասիրողները նշում են, որ Հայրենական պատերազմի տարիներին ընտանիքի հետ Լենինգրադից (որտեղ ծնվել է) Հայաստան գալով՝ նա նոր շունչ է հաղորդել Հայաստանի երաժշտական կյանքին, ոչ միայն իր մասնագիտությամբ, այլեւ մարդկային բարձր որակներով:

«Լինելով կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ իմ մայրը ձեռքով բարեւում էր թե՛  կոնսերվատորիայի հավաքարարին, թե՛ Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին: Նա ջութակը վերցնում եւ գյուղեր  էր գնում, սարերում գյուղացիների համար իտալական այդ գործիքով Կոմիտաս ու դասական երաժշտություն էր նվագում: Շատ համեստ եւ մարդամոտ էր: Ով նրա հետ մեկ անգամ նույնիսկ խոսում էր, իր ամենամտերիմ ընկերուհին էր համարում Անահիտ Ցիցիկյանին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մոր մասին ասում է դուստրը՝ Նունե Շատախյանը՝ նշելով, թե նույնիսկ մարդ գիտի, որ, ասել է, թե ինքն Անահիտ Ցիցիկյանի որդին է, մինչդեռ ջութակահարուհին որդի չի ունեցել, այլ երկու դուստր, որոնք էլ մոր մահից հետո զբաղվել են նրա ժառանգության պահպանմամբ, թողարկել ձայնասկավառակներ, տպագրել գրքեր, հուշագրություն:

Anahit Tsitsikyan & Aram Khachaturyan

Հյուրախաղերն օգտագործելով՝ Ցիցիկյանն արտասահմանում փնտրում, գտնում էր հայ երաժիշտների արխիվներ, նամակներ եւ, դրանք Հայաստան բերելով, հանձնում թանգարաններին:

Անահիտ Ցիցիկյանի շնորհիվ են նաեւ Հայաստանում ճանաչել Բարսեղ Կանաչյանին։

Anahit Tsitsikyan & Barsegh Kanachian1963 թվականին Բաղդադ (Իրաք) իր այցելության ժամանակ նա տեղեկանում է պանդխտության մեջ լքված եւ մոռացության մատնված մի երաժշտի մասին եւ այցելում նրան: Բարսեղ Կանաչյանի հետ իր հանդիպման մասին Ցիցիկյանը պատմել է հուշագրության մեջ, իսկ Հայաստան վերադառնալով՝ Մոսկվայում եւ Երեւանում հոդվածներ տպագրել նրա մասին: Ջութակահարուհուն այդ հոդվածների համար ռեժիմը հետապնդել է, քանի որ Կանաչյանը դաշնակցական էր, բայց նա կարողացել է ապացուցել, որ արվեստագետի քաղաքական հայացքները կապ չունեն նրա ստեղծած արվեստի հետ, եւ շարունակել ներկայացնել Բարսեղ Կանաչյանին:

«Չենք կարող ասել, որ Անահիտ Ցիցիկյանի գործն այսօր արժեւորված չէ՝ նկատի ունենալով, որ շատ-շատ ուրիշ երաժիշտներ կան, որոնց անունները պարզապես մոռացված են: Նույնիսկ կոնսերվատորիայի ոչ բոլոր ուսանողներն այսօր գիտեն, թե ով է Գոհար Գասպարյանը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է դուստրը՝ Նունե Շամախյանը:

Նա ինչ-որ տեղ բնական է համարում, որ նոր սերունդը ծանոթ չէ Անահիտ Ցիցիկյանին, քանի որ նրա նվագները ձայնագրվել են այսօր արդեն գործածությունից դուրս եկած սկավառակների վրա, իսկ համերգներից ընդամենը մեկ գունավոր տեսանյութ կա, որ դուստրը Մոսկվայից գտել եւ Հայաստան է բերել: Թեեւ ջութակահարուհին հազարից ավելի համերգ է ունեցել, սակայն բոլոր տեսանյութերն անհետ կորել են, ինչպես դուստրն է նշում, հեռուստատեսությունում հրդեհների, ջրհեղեղների հետեւանքով ոչնչացվել են:

Anahit Tsitsikyan
Պահպանվել են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները, հանրային ռադիոն երբեմն հաղորդում է դրանք:

Անահիտ Ցիցիկյանին նվիրված հոբելյանական համերգին Կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Սոնա Բարսեղյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահարուհիներ Աստղիկ Վարդանյանը, Աննա Ղեւոնդյանը, կիթառահար Հենրիկ Մելիքյանը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրքի շուկան Հայաստանում
հաջորդը
Եվրոպական միգրացիոն ցանցում ՀՀ-ի դիտորդության հարցով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն